Мой список блогов

понедельник, 19 марта 2012 г.

ՈՒմ ցանկանում է ոչնչացնել Յուպիտերը նրան զրկում է բանականությունից....





  • Խոսքի պատմություն...
  • ՈՒմ  ցանկանում  է ոչնչացնել  Յուպիտերը նրան զրկում է բանականությունից.....Quos Iupiter perdere vult, dementat

    Նշանակությունը'հիշեցում այն մասին,որ ամենադաժան կերպով մարդն ինքն իրեն է պատժում,երբ կատարում է չմտածված,անխելք արարքներ 'համառելով իր սխալների ու մոլորությունների մեջ...

    Սոֆոկլեսի ժամանակակից,անհայտ հույն  դրամատուրգի խոսքերն են սրանք: 
    Այս արտահայտությունը  անտիկ այլ հեղինակների կողմից հնչել է այսպես.«Երբ աստված մարդուն պատրաստվում է դժբախտացնել ,առաջինը նրան բանականությունից է զրկում  , ինչով  նա դատողություններ է անում»:
    Արտահայտությունը առկա է նաև աթենացի պետական գործիչ և հռետոր Lycurgus-ի ելույթներում,մի թեթև վերափոխված.«Երբ մարդուն վրա է հասնում աստվածների ցասումը... աստվածությունը նախ զրկում է  նրան բանականությունից ,այնուհետև   նրա  մտքերին տալիս է  սխալ ուղղություն,որպեսզի նա չգիտակցի իր սխալները»:
    Իսկ հիմա տեսեք ,թե ինչպես է այս արտահայտությունը հնչում անգլիացի բանասեր Ջոշու Բարնսի մոտ.Ում ցանկանում է աստված պատժել ,սկզբից զրկում է նրան բանականությունից»:
       Ժամանակակից ամենահայտնի տաբերակը.«Նրան, ում  ցանկանում  է ոչնչացնել Յուպիտերը ,նախ  զրկում է  բանականությունից.....»,
    որպես մեկնաբանություն օգտագործել է ֆրանսիացի բանասեր Բուասսոնադան...


    понедельник, 12 марта 2012 г.

    « Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը....»

                                                    
    « Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը....» կամ «որտեղ է թաղված շունը» ....
    Ծանոթ արտահայտություն է,չէ՞:    )))
    Իսկ այս խոսքի պատմությունը հետևյալն է.
    Մի ավստրիացի զինվոր իր բոլոր ռազմարշավներն ու մարտերն անցկացնում էր իր  սիրելի շան հետ:
    Մի անգամ Նիդեռլանդներում ճանապարհորդելիս շունը սեփական կյանքի գնով փրկում է տիրոջը...Շնորհակալ զինվորը հանդիսավորությամբ թաղում է իր չորքոտանի ընկերոջն ու հուշարձան կառուցում նրա պատվին...  17-րդ դարում  կառուցված  այդ հուշարձանը պահպանվել է մինչև 19-րդ սկիզբը...

    суббота, 3 марта 2012 г.

    Հրաշքներ պատահում են....

    Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)


    CandleԻննամյա Տեսսին   շատ հմայիչ ,խելացի ու  լուրջ  մի աղջնակ էր...
    Մի անգամ  նա պատահաբար լսեց   ծնողների խոսակցությունը  իր  փոքրիկ եղբոր՝Թեդի 

    пятница, 2 марта 2012 г.

    Իսկ այս պատմությունը...:))Հատուկ «Էնշտեյնասեր» մեր Սյունիկի համար ...

    Նկ.Կանդինսկի

    Մի անգամ  պրոֆեսորը հարցրեց իր ուսանողներին,
    -Աստվա՞ ծ է արարիչն ամեն բանի։
    Ուսանողներից մեկը համարձակորեն պատասխանեց.
    -Այո՛:
    -Այսինքն ՝ դուք համարում եք,որ Աստվա՞ ծ է ստեղծել ամեն բան։
    -Այո՛,կրկնեց ուսանողը։

    четверг, 1 марта 2012 г.

    Էռնեստ Հեմինգուեյ և Ագնեսա ֆոն Կուրովսկի...«Մի սիրո պատմություն» շարքից

       Հայտնի ամերիկացի գրող,նոբելյան դափնեկիր,կանանց սրտերի հրաշալի գիտակ,կանանց պաշտող  և հիասքանչ սիրահար (հոմանի) Էռնեստ Հեմինգուեյն   իր ամենահայտնի վեպերից մեկը ՝« Հրաժեշտ զենքին» նվիրել է իր պատանեկան կրքոտ սիրուն՝ ծագումով լեհուհի Ագնեսա ֆոն Կուրովսկուն,որը կարողացավ շատ երկար կապել իրեն կրակոտ  Հեմինգուեյին:

    Պարզապես հասկանալ եմ ուզում...օգնեք ինձ հասկանալ...


    Անկեղծ ասած....
    Ես հասկանում եմ ,թե ովքեր են ուժեղ մարդիկ,սակայն չեմ հասկանում և , հետևաբար, փորձում եմ հասկանալ,թե  ինչ է հաջողությունը...?  և ովքեր են հաջողակ մարդիկ???Ֆորտունայի սիրեցյալներ...? բախտի սիրասուն զավակներ,թե..?.(հիշեցի «բախտից երես առածներին» արված մեր Լեոի տեղին ու  շատ  սուր (կծու :) մեկնաբանությունը..հիանալի էր)... :))

    вторник, 28 февраля 2012 г.

    Մահացու եռանկյունի....« մի սիրո պատմություն» շարքից


    Մահացու եռանկյունի....Սերգեյ Եսենին...Զինաիդա Ռայխ և Վսեվոլոդ Մեյերհոլդ

    1917թ. ...ծանր ժամանակաշրջան ...Սերգեյ Եսենինը Պետերբուրգում էր...Շուրջն իրարանցում էր,անկարգություններ...Պոեզիայի ժամանակը չէր...Եվ հետո, ընկերը ՝սկսնակ գրող Ալեքսեյ Գանինը հրավիրում է նրան Սոլովկի.

    Ասա ինչ ես կարդում դու ...ու ես կասեմ ,թե ով ես դու... :))










    Առավոտ է...անչափ նման
    մնացած բոլոր առավոտներին...)))
    Մի գավաթ սուրճ...համակարգիչ...իրականությունից անդին...պատրանքների թագավորություն...:))
    այցելուներ....

    понедельник, 27 февраля 2012 г.