Мой список блогов

Показаны сообщения с ярлыком ՈՒմ ցանկանում է ոչնչացնել Յուպիտերը նրան զրկում է բանականությունից..... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՈՒմ ցանկանում է ոչնչացնել Յուպիտերը նրան զրկում է բանականությունից..... Показать все сообщения

понедельник, 19 марта 2012 г.

ՈՒմ ցանկանում է ոչնչացնել Յուպիտերը նրան զրկում է բանականությունից....





  • Խոսքի պատմություն...
  • ՈՒմ  ցանկանում  է ոչնչացնել  Յուպիտերը նրան զրկում է բանականությունից.....Quos Iupiter perdere vult, dementat

    Նշանակությունը'հիշեցում այն մասին,որ ամենադաժան կերպով մարդն ինքն իրեն է պատժում,երբ կատարում է չմտածված,անխելք արարքներ 'համառելով իր սխալների ու մոլորությունների մեջ...

    Սոֆոկլեսի ժամանակակից,անհայտ հույն  դրամատուրգի խոսքերն են սրանք: 
    Այս արտահայտությունը  անտիկ այլ հեղինակների կողմից հնչել է այսպես.«Երբ աստված մարդուն պատրաստվում է դժբախտացնել ,առաջինը նրան բանականությունից է զրկում  , ինչով  նա դատողություններ է անում»:
    Արտահայտությունը առկա է նաև աթենացի պետական գործիչ և հռետոր Lycurgus-ի ելույթներում,մի թեթև վերափոխված.«Երբ մարդուն վրա է հասնում աստվածների ցասումը... աստվածությունը նախ զրկում է  նրան բանականությունից ,այնուհետև   նրա  մտքերին տալիս է  սխալ ուղղություն,որպեսզի նա չգիտակցի իր սխալները»:
    Իսկ հիմա տեսեք ,թե ինչպես է այս արտահայտությունը հնչում անգլիացի բանասեր Ջոշու Բարնսի մոտ.Ում ցանկանում է աստված պատժել ,սկզբից զրկում է նրան բանականությունից»:
       Ժամանակակից ամենահայտնի տաբերակը.«Նրան, ում  ցանկանում  է ոչնչացնել Յուպիտերը ,նախ  զրկում է  բանականությունից.....»,
    որպես մեկնաբանություն օգտագործել է ֆրանսիացի բանասեր Բուասսոնադան...