Мой список блогов

вторник, 31 июля 2012 г.

Եվ կեսարը բարձր չէ քերականագետներից.... Ամեն ինչ կամ ոչինչ






  • Խոսքի պատմություն...


  • Եվ կեսարը բարձր չէ քերականագետներից-Nee Ceasar поп supra grammaticos 
    Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը  պատմում է ,թե ինչ հանգամանքներում ծնվեց այս արտահայտությունը.
    Մի անգամ քերականագետ Պոմպոնիուս Մարկելը  նշեց  լեզվական սխալ  կայսեր

    понедельник, 30 июля 2012 г.

    Օդային ամրոցներ...Ինչ թույլատրվում է Յուպիտերին,,ցլին՝արգելված է



  • Խոսքի պատմություն..
  • Ինչ թույլատրված է Յուպիտերին,ցլին՝ արգելված է..լատ.՝Quod licet Jovi, поп licet bovi (квод лицэт йови, нон лицэт бови)
    Արտահայտության պատմությունը-Յուպիտերին(նույն ինքը ՝Զևսը)դուր է գալիս  Փյունիկիայի թագավորի աղջիկը ՝Եվրոպան ,և վերածվելով սպիտակ ցլի ,փախցնում է Եվրոպային....
  • четверг, 26 июля 2012 г.

    Հաղթողներին չեն դատում....Ուժեղի իրավունքով

    Ուժեղի իրավունքով 

    Ինչպես պատմում է Պլուտարքոսը .«Մի անգամ  գաղիացիները (կամ գալլեր-հնագույն ժամանակներում Ֆրանսիաի տարածքում ապրող ցեղեր) հատեցին Ալպերն ու ներխուժեցին   Իտալիա:

    четверг, 19 июля 2012 г.

    Սերգեյ Եսենին Խուլիգանի Խոստովանանքը


    Ո՛չ բոլորին է տրված այս կյանքում
    Երգել կամ ,կարմիր խնձորի նման ,
    Ընկնել օտարի ոտքի տակ վերից.

    Խոստովանա՜նք է սա մի գերագույն,
    Որ հատուկ է լոկ խուլիգաններին:

    вторник, 17 июля 2012 г.

    Թիթեռի դասը

    Թիթեռի դասը....կասեի՝խրատը ))



    ...О, Шоу!

    ...О, Шоу! Чудесный был старик!

    Какова разница 



    Молодой режиссёр пригласил Шоу на премьеру. После спектакля он спросил писателя:
    - Мистер Шоу, скажите, какова разница между комедией, драмой и трагедией?
    - Молодой человек, - ответил Шоу, - тот факт, что вы не знаете разницы между комедией, драмой и трагедией, лично для меня – комедия, для зрителей – драма, а для вас – трагедия!

    Սերը դեղաբույսերով չի բժշկվում,Հավերժության տեսանկյունից

    Картина «Ромашка и сирень», Художник Томеско-Мазманян Юлия








  • Խոսքի պատմություն...
  • Հավերժության տեսանկյունից-լատ.Sub specie aeternitatis

    Սպինոզայի աշխատությունից  է այս արտահայտությունը....Նա իր «Էթիկայի» մեջ գրել է .«Հոգին հավերժական է , քանի որ  նա տեսնում է բոլոր երևույթներն ու իրերը  հավերժության տեսանկյունից- Sub specie aeternitatis»:
  • понедельник, 16 июля 2012 г.

    Էյնշտեյնը «ամպերում ճախրող» հրեշտակ չի եղել...))))

    Ո՛չ, ամենևին, Էյնշտեյնը «ամպերում ճախրող» հրեշտակ չի եղել))) և ոչ էլ «անսեռ » մի ինչ-որ արարած.,ինչպես շատերին էր թվում ...)))))))  Բոլոր ժամանակներում էլ նրա սեռական կյանքը  չափազանց ակտիվ է եղել և առանց այդ բաղկացուցիչ մասի իմացության  հանճարի կենսագրությունը թերի կլիներ...))

    воскресенье, 15 июля 2012 г.

    Կանաչ փերի....

    Նկ.Օնորե Դոմյե,Գիշերային Երազողները

    Աբսինթ(օշինդրօղի)...(Կար 
    ժամանակ ,երբ չգիտես ինչու, այս բառը նույնացնում,կապում էին էլիտարի,բոհեմականի ,տրանսցենդենտալի հետ  ... ) առաջինն այն փորձել է ֆրանսիական մտավորականությունը...


    Նկ.Օնորե Դոմյե,Այս Մարդը...


    Այդ թունդ ըմպելիքը գրավում էր արվեստի աշխարհին պատկանող  մարդկանց ուշադրությունը..Նրանք համարում էին,որ « La fee verte-կանաչ փերին » կամ  «աբսինթի կանաչ կրակը» խթանում է ստեղծագործական գործընթացներն ու «ենթագիտակցությունից  պոկում  քնած երևակայությունը»:


    19-րդ դարի կեսերից սկսած աբսինթը դարձավ ամենանորաձև սպիտային խմիչքը...Իհարկե ,նրա հրաշագործ ազդեցությունը չափազանցված էր....

    четверг, 12 июля 2012 г.

    «Շուն» Դիոգենես


    Ժան - Լեոն Ժերոմ,Դիոգենես


    Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)...վտարանդի փիլիսոփա...Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:

     Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել...»:
    Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում: