Мой список блогов

вторник, 14 мая 2013 г.

Վ, Տերյանի նամակները զոքանչին՝ Ալեքսանդրա Նազարովնային

Մեծարգո Ալեքսանդրա Նազարովնա
                                   1911,12 փետրվարի,Մոսկվա

   Երեք -չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք,մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ: Բայց ճշմարիտ,Ալեքսանդրա Նազարովնա,չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս,որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում:

Բանն այն է,որ ախր ես առաջին անգամ եմ ամուսնանում և Ձեզ գրում եմ նույնպես առաջին անգամ,ուստի հուսով եմ,կհասկանաք,թե ինչու դա ինձ համար այնուամենայնիվ դժվար է:Իհարկե,ես կուզենայի սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ Ձեր բարեհաճ վերաբերմունքի համար դեպի իմ և Սուսաննայի ամուսնությունը,Ձեր բարի
ցանկությունների համար,որոնք ինձ հաղորդեց Սուսաննան: Թերևս պետք է որ Ձեզ շնորհակալություն հայտնեմ նաև այն բանի համար,որ լույս աշխարհ եք բերել իմ հարսնացուին: Կարծեմ այդպես էին անում փեսացուները բարի հին ժամանակներում,ինչպես այդ գրում են բարի հին վեպերում:Ասում են,զոքանչները չար են լինում,բայց ես համոզված եմ,որ ուրիշներից երջանիկ կլինեմ,և դա ինձ շատ և շատ  ուրախացնում է:Ձեզ հղում եմ անկեղծ սրտագին ողջույն:Իմ կողմից բարևեցեք ձերոնց բոլորին,որոնց հետ դժբախտաբար կամ բոլորովին ծանոթ չեմ,կամ շատ քիչ եմ ծանոթ:
    Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզանից ամեն ինչի համար  և ցանկանում եմ Ձեզ շատ-շատ տարիների առողջություն ևուրախություն: Համբուրում եմ Ձեր ձեռքը:

                                                                       Ձեր Վահան
   Ձեզ բարևում են Սուսաննան և իմ ընկեր Ցոլակը,որը խաչեղբայր է լինելու:


Թանկագին Ալեքսանդրա Նազարովնա
1913,սեպտեմբերի 2-րդ կես,Մոսկվա

         Այսօր մենք հյուրեր ունենիք:
            Հենց նոր գնացին :Սուսաննան զբաղված է տունը հավաքելով:
Այսօր խեղճ կինս ստիպված եղավ բավականին չարչարվել:Բայց ի՜նչ տանտիկին է... )))
Ինչպե՜ս են սիրում նրան բոլորը:Առհասարակ խելքի ծով է,միայն թե առավոտները չար է լինում,իսկ երբեմն էլ կեսօրին,պատահում է նաև երեկոյան կամ գիշերը...))»

Դա , ես կարծում եմ ,կկարգավորվի,երբ վերջնականապես տեղավորվենք և կանոնավորենք մեր կյանքը:Իսկ դա հնարավոր է և շատ հնարավոր:Այն ժամանակ ա՜յ թե կապրեինք:Չգիտեմ թե այդ ամենը ինչպես գլուխ կգա,սարսափելի վախենում և անհանգստանում եմ:Համենայն դեպս հույսս չեմ կորցնում:Միայն թե գոնե մի կերպ տեղավորվեինք այստեղ,իսկ հետո Աստված ողորմած է՝ամեն ինչ լավ կընթանա ,կամաց-կամաց կհարստանանք և մի հինգ տարուց հետո միլիոնատեր կդառնանք,այն ժամանակ Ամստերդամում  առանձնատուն կկառուցեմ և Ձեզ հյուր կկանչեմ: Բայց առայժ երազում եմ մի կերպ տեղավորվել  գալ տարի.գեթ փոքր ռոճիկով:Մոսկվայում դա շատ դժվար է ,բայց և այնպես փորձել պետք է:Իսկ եթե ոչ, ինչ արած,այն ժամանակ կգնանք որևէ Բասար-Գեչար(մի այդպիսի տեղ կա ,դա նույնն է ,ինչ որ ռուսերեն Ցարևո- Կոկշայսկը) և կապրենք ու կասենք ինչպես Հուլիոս Կեսարը.
լավ է գյուղում լինել առաջինը ,քան քաղաքում երկրորդը )))
Փա՜ռք քեզ,Տեր,ամեն դարդի դարման կա: Դուք ինչպես եք,սիրելի Ալեքսանդրա Նազարովնա:Ինչպես են մեր բոլոր ծանոթները:Ինչպես է Ձեր առողջությունը: Խնդրում եմ,բոլորին հայտնեք իմ ողջույնը և բարևեք:
Ժենչուրան ողջ և առողջ է,հիմա մեզ մոտ լինում է ավելի հաճախ,քանի որ նրա դասընթացները(նոր լեզուների) մեզնից հեռու չեն:Բարևում եմ Ձեզ,համբուրում Ձեր ձեռքը:
                                                                     Ձեր Վահան

  Հ.Գ. Ներեցեք,որ նամակս գրված է այսքան թափթփված և այնպես ոչ թարմ ու անհեթեթ:Խիստ մի դատեք և ողորմած եղեք դեպի բազմաչարչար (ապագայում) ուսուցիչը(թեև դա դեռ հարց է -Աստված գիտի,թե մեզանից ինչ դուրս կգա,մենք ենթադրում ենք,իսկ Աստված տնօրինո՜ւմ է և այլն)
                                                                   Մնամ Ձեր փեսա «Վագոչկա»:

 Սուսաննան և Ժենյան դավադրություն են կազմել իմ դեմ:Իմացան ,որ ես գրում եմ Ձեզ և,ահա,նույնպես սկսեցին նամակներ գրել,որպեսզի զրպարտեն ինձ:Դուք մի հավատաք նրանց ,Ալեքսանդրա Նազարովնա,նրանք սաստիկ սիրում են իրենց մորը և ձեռք են առնում բոլոր միջոցները ,որպեսզի գցեն իմ հեղինակությունը :Դուք նրանց մի հավատաք,իսկ ես Ձեզ կգրեմ ողջ ճշմարտությունը ու կծառայեմ Ձեզ հավատով և ճշմարտությամբ....)))))))

Խոնարհ ողջույններով
                Վահան


Комментариев нет:

Отправить комментарий