Мой список блогов

вторник, 7 мая 2013 г.

Գի դը Մոպասան « Լուսնի լույսը»


Քահանա Մարինիոնը  բարձրահասակ,նիհար մարդ էր:հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը:Հավատում էր Աստծուն և վստահ էր,որ հասկանում է նրա կամքը և խորհուրդները: Նա այն մարդկանցից չէր,որոնք կուրորեն սիրում էին կրկնել,«Անքնին են Աստծո գործերը»:Ոչ,քահանան վերլուծում էր բնության յուրաքանչյուր երևույթ,որոնում դրանց պատճառները:Նա այն 
կարծիքին էր,որ Արարիչն ամեն ինչ իր տեղում ստեղծել:
Կար մի բան սակայն  ,որ քահանան  ոչ միայն չէր ընդունում ,այլ մերժում էր կատարելապես: Դա կինն էր, սերը նրա նկատմամբ:Նրան թվում էր,թե Աստված  ինքն էլ դժգոհ է իր այդ արարչագործությունից:Կինը չէր ,որ խաբեց տղամարդուն և ողջ մարդկության գլխին կոտրեց Բարձրյալի  զայրույթը և ճակատագրական վճիռը.«Հող էիք,հող դառնաք»: Կինն  ստեղծվել է տղամարդուն դեպի իր գայթակղիչ թակարդը հրապուրելու և միայն ու միայն փորձանքի մեջ գցելու համար:
   Այդպես էր մտածում քահանան  և ըստ հնարավորին խուսափում կանանցից:
Քահանա Մարինիոնը Ժաննա անունով մի քրոջաղջիկ ուներ,որն ուրախ ու վառվռուն օրիորդ էր:  Խստաբարո մորեղբայրը շատ էր սիրում նրան և ցանականում էր դաստիարակել իր ձևով:Բայց երբ փորձում էր խրատներ տալ ,աղջիկը զրնգուն ծիծաղում էր,անհամբերության նշաններ ցույց տալիս,նայում խոտերին, ծաղիկներին ,վազում թիթեռ բռնելու,ծաղիկ պոկելու:Իսկ երբ առիթի դեպքում քահանան բարկանում էր ,աղջիկը գրկում էր նրան ,ամուր փարվում նրան և պինդ-պինդ համբուրում: Ծերունին աշխատում էր խուսափել աղջկա գգվանքներից,սակայն հոգու խորքում  մի քաղցր ուրախություն էր զգում:Նրա մեջ արթնանում էր սրտում քնած հայրական զգացումը,որից ինքը կամքով զրկված էր եղել ողջ կյանքում:
Մի օր ժամհարի կինը,որ քահանայի տան տնտեսուհին էր ,զգուշությամբ հայտնեց ,որ Ժաննան սիրահար ունի:Լուրն այնքան անսպասելի էր ,որ քահանան մի պահ շնչահեղձ եղավ:
-Ճշմարիտ չէ,սուտ  ես խոսում, Մելանի:
-Թող Աստված ինձ պատժի ,եթե ստում եմ,պարոն քահանա:Ամեն գիշեր,հենց որ ձեր քույրը քնում է,աղջիկը դուրս է գալիս ,գնում....
Ամբողջ գիշեր քահանան պայթում էր զայրույթից...
  Երբ գիշերվա  տասը խփեց,նա մոտեցավ դռանը:Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝լուսնյակ գիշերվա պայծառ լույսով հիացած:Փոքրիկ պարտեզում,որ ամբողջովին ողողված  էր քաղցր լույսով,շարք-շարք կագնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի զարմանալի խաղեր:Քահանան շարժվում էր համրաքայլ,սքանչացած,գրեթե մոռացած քրոջ աղջկան:
Հասավ դաշտ:Նույն հիասքանչ պատկերը:Շրջակայքը ողողված էր մեղմ ու հեզիկ կաթնալույսով և ընկղմված պայծառ գիշերի քնքուշ  ու անրջային քաղցրության մեջ:Գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ ,իջել ջրերին՝որպես թեթև ու թափանցիկ ծուխ:


Քահանան հուզված կանգ առավ:Ու՞ մ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը,երկնքից թափվող օդեղեն բանաստեղծությունը: Ու՞մ համար:Չէ՞  որ քնած են մարդիկ,քնած է աշխարհը:Մի՞ թե Աստված ինքն իր համար է դա  ստեղծել:

  Քահանան ուշքի չէր եկել այդ բոլոր գեղեցկությունից ,երբ ահա գետափին՝ ծառերի կամարի տակ տեսավ երկու ստվեր:Տղան հասակով ավելի բարձր էր և երբեմն-երբեմն կռանալով փարվում էր աղջկան:Նրանց ներկայությունից անշարժ տեսարանն ասես միանգամից կենդանացավ ,բնությունը դարձավ կատարյալ:Այ,հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ,կյանքով լցվեց:
Քահանան ցնցվեց:Ահա թե ում համար էին  լուսնյակ գիշերվա սքանչելիքները:Տղան ու աղջիկը կենդանի պատասխանն էին ծեր քահանայի լուռ հարցումի:Նա կանգնած էր շփոթված,հուզված:Նրան թվում էր ,թե տեսնում է Աստվածաշնչ սիրո տեսարաններից մեկը,լսում« Երգ Երգոցը»՝ կնոջ ու սիրո գովերգման աստվածաշնչյան պայծառ հիմնը:Թվում էր՝ լսում է Աստծո ձայնը,«Աշխարհը սեր է»:
   Քահանան հետ-հետ գնաց ,որ չխանգարի սիրահարներին,այլապես մի՞ թե ինքը Աստծո կամքին դեմ չի գնա,և միթե Աստված չէ,որ թույլատրել է սերը:Ո՞ վ է ինքը ,որ միջամտի Աստծո գործերին:Ու փախավ ինքն իրեն կորցրած,գրեթե ամոթահար:Կարծես մտած լիներ մի լուսե տաճար ,ուր մտնելու իրավունք չուներ:

                                                                 Գի դը Մոպասան « Լուսնի լույսը»












4 комментария:

  1. Օ՜...այդ կատարելությունը մի պահ պատկերավորվեց ինձ մոտ: Սիրելի Լիլի...երևի մի օր բախտ կունենանք տեսնել այդ կատարյալ գիշերներից մեկկը...լցված Աստծու սիրով...
    Շնորհակալ եմ, բարեկամս:
    (Անահիտ)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Անահիտ ջան ,երեկ ամբողջ օրը մտքիս մեջ Միսաք Մեծարենցի սա բանաստեղծությունն էր պտտվում...))))խենթանալիք է ,չէ... ))) և հենց նա էլ հուշեց ինձ գրել Մոպասանի այս գեղեցիկ պատմվածքը...))))
      «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,հաշիշով օծուն ու բալասանով.լուսեղեն ճամփեն ես կ’անցնեմ գինով՝գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն…Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի համբույրներ կուգան հովեն ու ծովեն:Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,շրթունքս են ծարավ միակ համբույրին…Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի…»:
      Իսկ Մոպասանի մոտ բնությունն ասես սիրահարներին հովանավորող գործող անձ է հանդես գալիս..հրաշք է իսկապես.... լուսնի լույսի մեջ ողողված քաղցր սիրո գիշեր -հյուսված քնքուշ,նուրբ,փափուկ,հեքիաթային գույներից ,լույսից,հնչյուններից...
      Ուր էիր ,Անահիտ ջան,,,???տխրում էի առանց քեզ...)))
      ...«հաշիշով օծուն ու բալասանով» ոչ թե մի ,այլ բազմաթիվ գիշերներ եմ մաղթում բոլոր սիրահարներին...)))

      Удалить
  2. Ինքս էլ չգիտեմ, թե ուր էի, բարեկամս...ինձ մի քիչ հանգիստ էի տվել, բայց դե ի՞նչ հանգիստ առանց քո գրառումների ))
    Շնորհակալ եմ ) (Անահիտ)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ասեմ ,ուրեմն , բարեկամս ))) ուրախ եմ ու շա՜տ ,որ համատեղում ես հաճելին օգտակարի հետ,,,իսկ ես ուղղակի կամ անուղղակի - նպաստում եմ դրան ))))
      Այնքան ասելիք կա....այնքան «բաներ »պիտի «պարտադրեմ »քեզ....բոլորիդ...))))իմ բոլոր իմացածը ...իսկ ես քիչ բան չգիտեմ..))))
      դե,սպասեք...))))
      Նույնպես Շնորհակալ եմ (Լիլի) ))))

      Удалить