Мой список блогов

пятница, 28 декабря 2012 г.

Սերգեյ Եսենին «Սև Մարդը»


Ընկեր իմ,ընկեր իմ,
Ես այնպես հիվա՜նդ եմ,
Որտեղի՞ ց եկավ այս մորմոքն անտեղի,
Այդ քամի՞ ն է թափում 
Աշնան չոր սաղարթը,
Թե ՞ օղի է թափվում իմ թմրած ուղեղին:

четверг, 27 декабря 2012 г.

Կյանքի իմաստը



Կյանքի իմաստի  մասին այս առակը Սոմերսեթ Մոեմի «Մարդկության  կրքերի  բեռը» հրաշալի գրքից է...

Մի երիտասարդ ու հետաքրքրասեր  թագավոր  ,որը արդեն շատ բան գիտեր  և ցանկանում էր իմանալ ավելին,բայց տեսնելով ,թե որքան շատ են գրքերն աշխարհի ,հասկացավ ,որ չի հացնի բոլորը կարդալ ...Մի օր նա կանչեց պալատական իմաստունին ու  հրամայեց գրել մարդկության ամբողջ  պատմությունը :

среда, 19 декабря 2012 г.

Սերգեյ Եսենին Ինձ մի հաճույք է միայն մնացել


Ինձ մի հաճույք է միայն մնացել՝
Մատները դնել բերանն ու սուլել,
Վաղու՜ց է այն վատ փառքը տարածվել,
Թե կռվարար  ու ցոփ եմ դառել:

Ի՞ նչ ծիծաղելի կորուստ ու արցունք...   
Նման կորուստներ շատ կան աշխարհում,
Ամոթ է ,որ ես պաշտել եմ աստծուն,
Ծանր է ,որ նրան էլ չեմ վստահում:

Սերգեյ Եսենին Հենց Այսպես Է Սահմանված



Հենց այսպես է սահմանված հավիտյանս ,երևի,
Երեսունին հասնելիս սկսում ենք պառավել,
Հաշմանդամներ դառնալով,սպասելով օր օրի,
Մեր կապերը կյանքի հետ ամրացնում ենք առավել:

Թանկագինս ,կխփի իմ երեսունը շուտով ,
Եվ արդեն հողն ինձ համար սիրելի է առավել:
Դրանից էլ իմ սիրտը երազի մեջ անվրդով
Տեսնում ,որ վարդագույն կրակով եմ ես վառվել:

вторник, 18 декабря 2012 г.

Հիմարության մասին

Նկ.Բոսխ,Հիմարների նավը

Ժամանակ առ ժամանակ ինձ վշտացնում է  այն միտքը,որ հանճարեղության համար գոյություն ունի սահմաններ, իսկ հիմարության համար՝ոչ:

                                                 Ա.Դյումա-որդի

Չկա այնպիսի հիմարություն,որը հնարավոր չլինի ուղղել խելքի  օգնությամբ,և չկա այնպիսի իմաստություն,որը հնարավոր չլիներ փչացնել հիմարության օգնությամբ:
                                                     
                                                                Ի. Գյոթե

понедельник, 17 декабря 2012 г.

Հիասքանչ «մերկ ճշմարտությունը»

«Էրոտիկա....» կամ հիասքանչ «մերկ ճշմարտությունը» հանճարեղ նկարիչների կտավներում...





  • Յուպիտերի սիրային արկածները...


  • Էրոտիկան հետաքրքրել է բոլոր ժամանակների նկարիչներին:Իսկ առավել հստակ այն  արտահայտված է Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչների մոտ...
    Մեզանից ամեն երկրորդը լսել կամ տեսել է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան»,սակայն ,հավատացեք, դա Վինչիի «Լեդան կարապի հետ» նկարը  կատարման մակարդակով գերազանցում է Մոնա Լիզային...Զարմանալի է,որ այդ հիասքանչ ստեղծագործությունը մնացել է ստվերում...

    суббота, 15 декабря 2012 г.

    Միխայիլ Ռոմանով և Նատալիա Բրասովա « մի սիրո պատմություն» շարքից...

    Միխայիլ Ռոմանովի և Նատալիա Բրասովայի սիրո պատմությունը զարմանալի է ու շատ տխուր...
    Սակայն նրանք ճանաչեցին  ճշմարիտ զգազմունքը ,որը,  հաղթահարելով ամեն խոչընդոտ ,փոխեց նրանց ճակատագիրը և  զգալիորեն  կարող էր փոխել նաև  ռուսական պատմության ընթացքը...
       Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը   Ալեքսանդր 3-րդի կայսեր  կրտսեր որդին էր..
    Միխայիլ Ալեքսանդրովիչը   շատ բարեսիրտ էր  ,իսկ   շփման մեջ ՝հասարակ ու պարզ ...Խուսափում էր արարողություններից ...Չէր սիրում շքեղ տոնակատարություններ...Մեծ ուրախությամբ ու հաճույքով  էր ժամանակը անցկացնում գյուղի տղաների հետ ...նրանց հետ ձնկնորսության  էր գնում  կամ թափառում  անտառում...