Мой список блогов

четверг, 27 декабря 2012 г.

Կյանքի իմաստը



Կյանքի իմաստի  մասին այս առակը Սոմերսեթ Մոեմի «Մարդկության  կրքերի  բեռը» հրաշալի գրքից է...

Մի երիտասարդ ու հետաքրքրասեր  թագավոր  ,որը արդեն շատ բան գիտեր  և ցանկանում էր իմանալ ավելին,բայց տեսնելով ,թե որքան շատ են գրքերն աշխարհի ,հասկացավ ,որ չի հացնի բոլորը կարդալ ...Մի օր նա կանչեց պալատական իմաստունին ու  հրամայեց գրել մարդկության ամբողջ  պատմությունը :

Երկար աշխատեց իմաստունը...անցան տարիներ ու տասնամյակներ...և ահա ծառաները կայսեր մոտ բերեցին հինգ հարյուր գիրք ,ուր նկարագրված է մարդկության պատմությունը...Զարմացավ թագավորը:
  Չնայած որ  արդեն երիտասարդ չէր և իմացության ծարավը չէր լքել նրան, նա չէր կարող վատնել տարիներն այդ գրքերն ընթերցելու համար ,ուստի հրամայեց իմաստունին կրճատել պատմությունն ու թողնել միայն ամենակարևորը :
Եվ կրկին շատ տարիներ աշխատեց իմաստունը:Օրերից մի օր ծառաները թագավորի մոտ բերեցին հիսուն գիրք ,ուր հակիրճ շարադրված  էր մարդկության ողջ պատմությունը...Սակայն թագավորը  հրամայեց դարձյալ  կրճատել պատմությունն ու հիշատակել միայն ամենակարևորի մասին....
Իմաստունը գնաց ... Որոշ ժամանակ անց վերադարձավ ձեռքին մի գիրք ,ուր մարդկության պատմությունն էր համառոտ գրված ...Սակայն թագավորն արդեն մահվան մահճում էր  և այնքան թույլ ,որ չկարողացավ նույնիսկ գիրքը բանալ...
Այդ ժամանակ թագավորը խնդրեց    շատ հակիրճ ասել ամենը հենց հիմա , քանի դեռ չի գնացել այն աշխարհ.......
Իմաստունը բացեց գիրքն ու վերջին էջին գրեց հետևյալը.
«Մարդը ծնվում է...տառապում  և մեռնում...»:

Комментариев нет:

Отправить комментарий