Мой список блогов

суббота, 15 декабря 2012 г.

Միխայիլ Ռոմանով և Նատալիա Բրասովա « մի սիրո պատմություն» շարքից...

Միխայիլ Ռոմանովի և Նատալիա Բրասովայի սիրո պատմությունը զարմանալի է ու շատ տխուր...
Սակայն նրանք ճանաչեցին  ճշմարիտ զգազմունքը ,որը,  հաղթահարելով ամեն խոչընդոտ ,փոխեց նրանց ճակատագիրը և  զգալիորեն  կարող էր փոխել նաև  ռուսական պատմության ընթացքը...
   Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը   Ալեքսանդր 3-րդի կայսեր  կրտսեր որդին էր..
Միխայիլ Ալեքսանդրովիչը   շատ բարեսիրտ էր  ,իսկ   շփման մեջ ՝հասարակ ու պարզ ...Խուսափում էր արարողություններից ...Չէր սիրում շքեղ տոնակատարություններ...Մեծ ուրախությամբ ու հաճույքով  էր ժամանակը անցկացնում գյուղի տղաների հետ ...նրանց հետ ձնկնորսության  էր գնում  կամ թափառում  անտառում...

вторник, 11 декабря 2012 г.

Ֆրիդրիխ Նիցշե «Այդպես խոսեց Զրադաշտը

Նկ.Դյուրեր, Ecce Homo


Ես սիրում եմ նրան ,ում հոգին խորն է նույնիսկ վերքերի մեջ...

Եթե ուզում եք վեր բարձրանալ ՝օգտագործեք ձեր սեփական ոտքերը:Թույլ մի տվեք ,որ ձեզ տանեն ...մի նստեք ուրիշների ուսերին ու գլխին:
Բայց դու ձի՞ ես  հեծնել:Եվ դու  շատ արագ սլանում ես նպատակիդ ընդառա՞ջ: Դե ինչ ,բարեկամս:Բայց քո կաղ ոտքը  քեզ հետ միասին նույնպես նստած է ձիուն,չէ՞ :Երբ դու  նպատակիդ հասած կլինես ու կցատկես  քո ձիուց ,-հենց քո բարձրության վրա էլ   ,օ բարձրագույն մարդ,-դու  կսայթաքես ...

понедельник, 10 декабря 2012 г.

Կրկին վեր կաց...Երբեք մի ասեք.«Իմ գավաթը լեփ լեցուն է...)))

Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ,թե ինչպես կարձագանքեր ,եթե իմանար իր անկման մասին:
-Վեր կաց:
-Իսկ հաջորդ անգա՞մ:
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ:

Կեղծանուն կամ« անո՞ւնն է ,որ պիտի գեղեցկացնի քեզ» ))))

Վերջերս   facebook-ում կարդացի մի օգտատիրոջ կարգախոս.« Ինձ ընկերության առաջարկ չուղարկեն կեղծանուն կրողները»:
   Ի՞նչ է կեղծանունը...  և ինչո՞ւ են մարդիկ «կեղծում  » ,թաքցննում իրենց իսկական անունը...  ինչո՞ւ են  «պատսպարվում»   կեղծ անվան տակ ...

пятница, 7 декабря 2012 г.

Ռեյ Բրեդբերի 451 Ըստ Ֆարենհայթի

Ռեյ Բրեդբերի


451 Ըստ Ֆարենհայթի



Տեխնիկական առաջընացին զուգընթաց մարդը կամաց-կամաց  անասնանում է…)) Մարդն իսկապես կանասնանա,   եթե շարունակի խարխափել  «համակարգիչ,հեռախոս,սոցցանցեր, հեռուստացույց, ականջախեցիներ» փակ շրջանի մեջ…
 Առանց ճշմարիտ գիտելիքի, առանց գրքերի  իսկապես կվերածվենք բթամիտ ու համառ ,ավանակների։)))

 «Այն ամենը, ինչ դուք փնտրում եք, Մոնթագ, գոյություն ունի աշխարհում, բայց հասարակ մարդը թերևս սեփական աչքերով կարողանա տեսնել միայն մեկ հարյուրերորդը, իսկ մնացած իննսունինը տոկոսը նա ճանաչում է գրքերի միջոցով»։
Ահա այս  գրքի կարևոր միտքը։

Նրանց աչքերում մեռնող մայրամուտ էր ....


                                                  
Իրիկնամուտ էր... Լիլին ու Ян-ը  մոր ուղեկցությամբ  տուն էին վերադառնում մանկապարտեզից....
Մայրամուտի  արևը մի տեսակ տարօրինակ    էր  ...շատ                   մեծ...«անամոթ» կարմիր ... արյունոտ...

понедельник, 3 декабря 2012 г.

Ջոն Ֆաուլզ «Մոգը»



Ֆաուլզը խոսքի մեծ  վարպետ է...ուժեղ  ոճաբան...
«Մոգը»...Յուրահատուկ ձևով թղթին հանձնած «դատարկություն», որն ստեղծում է գոյության տպավորություն ...մարդկային վախերի ու հույզերի վրա կատարվող կոշտ և դաժան փորձարկումներ...միստիկա...կեղծ հասկացողություններ...սուտ..սուտ..սուտ...ստի լաբրինթոս...չկա ճշմարտություն...ստում են

суббота, 1 декабря 2012 г.

Ամորֆ դատարկություն.... կամ հիմն դատարկությանը -մնանք ընկերներ...

Մի արտահայտության հետքերով... «ՄՆԱՆՔ  ԸՆԿԵՐՆԵՐ»....Խոստացել եմ սիրելի ընկերոջս գտնել հեղինակին...Բայց կգտնե՞մ... Մարդկության  պատմության տեղեկատվական համընդհանուր տարածությունից է   այս արտահայտությունը՝  «ժառանգություն »,որը չունի  հեղինակ  ու ազգություն  ...)))))
Ինչպիսի  ճկուն,հեշտությամբ  մանևրող,խուսանավող,լայանամասշտաբ  ստորացնող   ,շատ թեթև ու կիրառելի  մեխանիզմ ունի  հոգուց զուրկ այս  արտահայտությունը....«ՄՆԱՆՔ  ԸՆԿԵՐՆԵՐ»
Երբևիցե ասե՞լ եք...Իսկ լսե՞լ,,,Անշուշտ...