Мой список блогов

понедельник, 1 августа 2011 г.

Հատուկ myway.am-i համար ...))))

« Թիթեռի դասը ...»
 Որպես մեկնաբանություն Լեոի « Ապրելու արվեստ»  գրառմանը   ))))
Թիթեռի դասը....կասեի՝խրատը ))


Цветы и бабочки


Մի անգամ բոժոժի մեջ մի փոքրիկ անցք հայտնվեց....մի պատահական  անցորդ նկատելով  ՝կանգ առավ ու սկսեց հետևել  ,թե ինչպես  է  թիթեռն այդ փոքրիկ  անցքից  փորձում   դուրս գալ...

Անցավ երկար ժամանակ....կարծես թե թիթեռը դադարեց ջանքեր գործադրել,իսկ անցքը շարունակում էր փոքր մնալ...Թվում էր,թե թիթեռն արել էր այն ամենն,ինչ կարող էր ու այլևս ուժ չէր մնացել որևէ բանի համար...
Մարդը որոշեց օգնել թիթեռին ...վերցրեց փոքրիկ դանակն ու կտրեց  բոժոժը...Թիթեռն անմիջապես դուրս եկավ...սակայն նրա մարմինը թույլ էր ու անզոր,իսկ թևիկները ՝թափանցիկ ,որոնք  հազիվ էին շարժվում...
Մարդը շարունակում էր հետևել,մտածելով,որ ահա,ուր որ է կբացի թիթեռնիկը թևիկներն իր գեղեցիկ ու կճախրի....Նման բան տեղի չունեցավ ...Նա չկարողացավ  թռչել...

Կյանքի մնացած մասը թիթեռը ստիպված էր  քարշ  տալ գետնին  իր թույլ մարմինն ու չբացված թևիկները...Իսկ դա այն պատճառով,որ մարդը ցանկանալով օգնել ,չհասկացավ   ,որ ջանքը ,որը գործադրում էր թիթեռնիկը բոժոժից դուրս գալու համար ,հարկավոր է նրան ,որպեսզի հեղուկը մարմնի միջից տեղափոխվի թևիկների մեջ  ,որպեսզի թիթեռը կարողանա թռչել...
Կյանքն ստիպել է թիթեռին դժվարությամբ լքել այդ պատյանը,որպեսզի նա կարողանա աճել ու զարգանալ....
Երբեմն հատկապես ջանքեր են հարկավոր մեզ ապրելու համար...,Ու եթե մեզ թույլ տրված լիներ ապրել առանց դժվարությունների հանդիպելու ՝մենք զրկված կլինեինք...մենք չէինք կարողանա լինել այնքան ուժեղ,որքան հիմա...Մենք չէինք կարողանա թռչել.....


1 комментарий:

  1. Աաաa, ինչպե/ս է այս գրառումը դուրս մնացել իմ տեսադաշտից, չեմ հասկանում ((( Գերազանց է, ինչպես և ամե բան, ինչ անում է այս բլոգի հեղինակը )))

    ОтветитьУдалить