Օ՜,սուրբ պարզություն...
Այս խոսքերը պատկանում են չեխ ժողովրդի մեծ ազատամարտիկ Յան Գուսին,որին կաթոլիկ եկեղեցին որպես հերետիկոսի ու եկեղեցու մեծագույն թշնամու ենթարկել է մահապատժի...ու երբ նրան այրում էին խարույկի վրա ,մի խեղճ զառամյալ հավատացյալ պառավ , միանգամայն վստահ ,որ բարի գործ է անում ,մի խուրձ ցախ է բերում ու նետում խարույկի մեջ...
O sancta simplicitas....Օ՜,սուրբ պարզություն...դառը ժպիտով բացականչել է Գուսը...նա պայքարում էր նրա նմանների երջանիկ ապագայի համար,իսկ պառավն էլ «լավագույն մտադրությամբ » ծառայություն մատուցեց նրա տանջանքներին ...
Այդ ժամանակներից ի վեր այս արտահայտությունը կիրառվում է բոլոր տգետ ու խավարամիտ մարդկանց հանդեպ,որոնք խաբված լինելով կարծեցյալ ընկերների կողմից ,թերամտությամբ,անխելքությամբ հանդես են գալիս իսկական ընկերների դեմ...
La vie en rose...
բառերը Էդիտ Պիաֆի հայտնի երգից են...այստեղից էլ առաջացել է «Կյանքը վարդագույն լույսի ներքո....» կայուն բառակապակցությունը...
նշանակությունը իքնագայթակղեցում..ինքնահրապուրում..ինքնապատրում...ինքն իրեն մոլորության մեջ գցել...կառուցել պատրանքներ...անտեսել,չնկատել խնդիրներն ու դժվարությունները...
«Լեզո՜ւ,Լեզո՜ւ...Նա հոգին է ժողովուրդների, նրա մեջ կարդացվում է ճակատագիրը նրանց»
Այս արտահայտությունը ֆրանսիացի բանաստեղծ Պիեռ ժան Բերանժեի ինքնակենսագրականից է ....
առանց մեկնաբանության...)))
Комментариев нет:
Отправить комментарий