Мой список блогов

понедельник, 1 августа 2011 г.

Միգել դե Ունամունո «Մառախուղ»

Ջեյմս Հերբերտ Դրեյպեր,Մառախուղի Հավերժահարսներ

 Հոգին աղբյուր է՝ միայն  արցունքների մեջ բացվող  ...Քանի դեռ չես թափել իսկական արցունքներ ,չես կարող ասել , թե արդյոք ունես հոգի...




Մենք  չենք  հոգնում  մեծ տառապանքներից ու մեծ ուրախություններից ,քանի որ տառապանքն ու ուրախությունը մեզ են  գալիս   պատված   փոքր   իրադարձությունների   խիտ մառախուղով:

Մեր կյանքը մշուշ  է ...Կյանքը- միգամածություն է ...


Սերը նախորդում է ծանոթությանը,իսկ ծանոթությունը սպանում է սերը...


 Կինը սիրում է իր տղամարդուն  միայն այնքան ժամանակ,քանի դեռ նա չի մտածում այնպես,ինչպես նա ,-ճիշտն ասած, քանի դեռ նա մտածում է....



Փիլիսոփայության  ամենաողբերգական խնդիրը  մտավոր պահանջները   և սրտի  ու կամքի կարիքները համաձայնեցնելու    մեջ է...

Գրեթե բոլոր մարդիկ ձանձրանում են,առանց գիտակցելու այն:Ձանձրույթը մեր կյանքի հիմքն է,բոլոր խաղերը,զվարճանքները,սիրավեպերն ու սերը ձանձրույթն է հորինել  ...



Միևնույն դիպվածը կարելի է համարել տխուր կամ ուրախ,ամեն ինչ կախված է բնածին նախահակումից...


Հոմերոսի ժամանակ բոլոր իրերն ու մարդիկ ունեին երկու անուն ,որոնցից մեկը նրանց մարդիկ էին տալիս ,իսկ մյուսը ՝ աստվածները:

Հետաքրքիր է ,ի՞նչ է հորջորջում  ինձ Աստված...


Եվ էլ ավելի տխուր է սերը ,որն աճում է  մեկ ուրիշ  սիրո գերեզմանին  .նման է    բույսի, որը սնվում է հումուսով,քայքայված մնացորդներով մեկ ուրիշ  բույսի ...


Կա երկու տեսակի ժառանգություն-պատրանք և հիասթափություն:Եվ մեկը  և մյուսը կարելի է գտնել միայն այնտեղ,որտեղ մենք հենց հիմա հանդիպեցինք.տաճարում:Համոզված եմ,որ քեզ այստեղ է բերել կամ մեծ պատրանքը ,կամ ահավոր հիասթափությունը...


Էրուդիտն իր բնույթով գող է...այդ ես եմ ձեզ ասում ,ես ինքս էրուդիտ եմ...Մենք զբաղված ենք նրանով ,որ խլում ենք միմյանցից փոքրիկ ձեռքբերումերն ու ստուգում  դրանք , և ամենից շատ վախենում  ,որ  ոչ ոք  մեզանից առաջ չանցնի ...



Կան շատ-շատ հիմարներ,ովքեր  գիտեն ,որ բոլորը նրանց այդպիսին են համարում ,և նույնիսկ հենց իրենք ,մենության մեջ ,իրենց խղճի հայելու առջև ,իրենց համարում են հիմար... Ամենևին էլ ճիշտ չէ,որ մարդն ինքն իրեն չի ճանաչում: Ես հակված եմ մտածել,որ մարդն իր խղճի դատաստանի  առջև  ավելի շուտ թերագնահատում է իրեն: Սակայն մյուսների առջև  թաքցնում է  իր հիմարությունը  և ,եթե նա զգում է իրեն որպես հիմար ,ապա ձևանում է խելացի . մեկ էլ տեսար հաջողվեց խաբել ինչ-որ մեկին... Եվ հաճախ,համոզելով մյուսներին,որ ինքը հիմար չէ ,նա, ի վերջո, ինքն  էլ է  համոզվում  դրանում. չէ որ մարդն հավատում է ինքն իրեն այնքանով  ,որքանով   ուրիշներն են հավատում...






Անդրե Մորուա

«Միգել դե Ունամունո»

Ունամունո...
Չորուկ,յուրօրինակ մի ծերուկ՝փոքրիկ,սրածայր մորուքով. ինչպիսին կրում են պաշտոնաթող գեներալները. մաշկը կոշտացած,վարք ու բարքը կալվածատիրոջ,շարժուձևը՝գյուղական,անբռնազբոս: Նման է հին ,ծուռումուռ,բայց հզոր ծառի:Ֆրանսերեն խոսում է դանդաղ,բայց մի տեսակ համուհոտով ,և երբ անմիջապես չի կարողանում գտնել  պետք եկած բառը,այն փոխարինում է աջ ուսի վերևում մատները  թեթևակի  չըխկացնելով:Գոհ է միայն այն դեպքում ,երբ ինքն է վարում խոսակցությունը. դժգոհ է ,եթե ընդհատում են իրեն:
  Նա մեզ պատմում է իր արտաքսման և իսպանական դիրեկտորիայի մասին.

 -Այդ Պրիմո դը Ռիվերա՞ն...Հի՜...Ուղղակի մի խղճուկ տիպ է...Այն բանից հետո ,երբ նա  պետական հեղաշրջում կատարեց , ես նրա դեմ հանդես եկա մի հոդվածով ,այնպիսի հոդվածով...(Այստեղ մատների չըխկոցը աջ ուսի վերևում պետք է նշանակի ,որ հոդվածը ջախջախիչ է եղել:)  Եվ ինչպե՞ս է նա արձագանքում...Աքսորում է ինձ աշխարհի ամենասքանչելի կղզին՝արմավենիներ,շոգ եղանակ ,հիանալի մարդիկ...Մարդիկ աղքատ են , շատ աղքատ , բայց բարի՜,բարի՜ ,ինչպես ...(Մատների չըրխկոց)... Վերջ ի վերջո , եթե նա մի քիչ ավելի քաջ լիներ, կհարամայեր իմ վերջը տալ, այդպես չէ՞...

Բայց որտեղի՜ց...Նա,արի ու տես , որ ուզում  Վերածննդի 
դարշրջանի բռնակալի նմանվել,բայց համարձակությունը չբավարարեց այդ դերը մինչև վերջ խաղալու...Խղճուկի մեկն է ...Հավատացեք ինձ , խղճո՜ւկ տիպ է:
  Վերադառնալով  Փարիզ, ես չէի կարող զրկել ինձ հետևյալը գրելու հաճույքից. «Գեներալ,դուք, ըստ երևույթին,որոշել եք,որ ինձ դաժան պատժի ենթարկեք՝ զրկելով երեք բանից ,որոնք նշանակություն ունեն միայն անձամբ ձեզ համար՝ պոռնոգրաֆիական գրականությունից , պոկերից և անառակ  աղջիկներից . բայց դրա փոխարեն դուք ինձ թողել եք երեք բան , որոնք ինձ համար աշխարհում ամեն ինչից թանկ են՝

արևը ,գրքերը և ազատ ժամանակ մտորումների համար:
   Ձեր շնորհիվ կիսամյա տարագրությունից հետո ես մնացած իսպանացիներից ավելի ջահել դարձա:Երբեք նախկինում ՝աքսորից առաջ , ես ինձ այսքան ամուր չէի զգացել թե՛ մարմնով,թե՛ հոգով :Երբ թողնում էի ձեր կղզին , ես լալիս էի ...Ի՜նչ հիանալի մարդիկ են...Աղքատ են բոլորովի՛ն աղքատ : Բայց այնքան լա՜վն են...Նույնիսկ ինքը՝կյուրեն ինձ ասաց. «Ես ուզում եմ այստեղ ձեր լավագույն բարեկամը լինել»: Ես նրան պատասխանեցի. «Պարոն կյուրե ,ես կատարել եմ այնպիսի արարքներ ,որոնց ձեր եկեղեցին հավանություն չի տալիս» : «Դոն Միգել,- ասաց նա,- այն մարդը , որն իր կյանքում վատ արարքներ չի կատարել , հազվադեպ է գլխում լավ մտքեր պահում...»:

  Դե  ինքներդ ասացեք ,մի՞թե կարելի է չսիրել կյուրեին:Եվ դա զուտ ճշմարտությունն է...Ատում եմ հարմարակյաց մարդկանց...

(Այստեղ ներս է խուժում Դեժարդենը. «Ճիշտ է, ճիշտ է, տաքուկներին, ինչպես ասում է Դանթեն) : Բայց Ունամունոն չի հանդուրժում ,  երբ իրեն ընդհատում են: Նա կատաղորեն չըրխկացնում է մատները:
-Ո՛չ, ո՛չ ... Ո՛չ տաքուկներին...Ես ասացի հարմարակյացներին: Բայց ես հո կարդացել եմ Դանթեին ,հաճախ եմ վերընթերցում .նա՝ Դանթեն լավ բանաստեղծ է: Բայց բոլոր ժամանակների ամենամեծ քնարերգուն Դանթեն չէ . նա պորտուգալացի է:
Ա՛յ դուք, ֆրանսիացիներդ գտնում եք , որ պորտուգալացիներ  բառը հնչեղ է , և այդ պատճառով էլ նրանք միշտ զվարճանում են...  Դա ճիշտ չէ...Պորտուգալացիք թախծոտ, մելամաղձոտ հակումներ ունեցող և աղքատ ,  օ՜հ,ինչքա՜ն աղքատ ժողովուրդ են...
Բայց ի՜նչ բանաստեղծներ ունեն...Եվ անմաքո՜ւր են... Սակայն պաշտում եմ աղտոտությունը...Իսպանիայի ամենալավ բանն այնն է, որ նա ազնիվ ու կեղտոտ երկիր է... Ես ինքս բասկ եմ...
  Դիրեկտորիան ծնել է մարդ կոչվելու արժանի մի գեներալ: Դաժան, հրաշալի  անձնավորություն է: ես նրան շատ եմ սիրում: Ճիշտ է, նա ընկնավոր է: Սինդիկալիստական առաջնորդները , որոնք  բոլորն էլ  ընկնավորներ են , մահվան  դատապարտեցին նրան: Եվ այստեղ նրա մոտ սկսվեցին գիշերային մղձավանջները : Նա գիշերը վեր էր թռչում,վերցնում սուսերը , ծակոտում դռները, պաստառները...  ճիշտ և ճիշտ , ինչպես «Համլետում» ...Դա հիանալի է ,այնպես չէ՞:
   Այնուհետև Ունամունոն խնդրում է թուղթ և ցույց տալիս ,թե ինչպես կարելի է դրանով ցուլ, անգղ, կոյաբզեզ սարքել: Մենք հիացմունքով հետևում ենք նրան. նա երջանիկ է:
- Գիտեք ինչ, ես բոլոր այս բաները ցույց էի տալիս Ֆրանսիայի ինստիտուտի պատվիրակության անդամներին, երբ նրանք այցելել էին Իսպանիա...նրանց մեջ էին պարոն Բերգսոնը...պարոն Ռուժոնը... պարոն...սպասեցե՜ք...Մի փոքրիկ ծերուկ...Պարոն Էտիեն Լամին...և այն գարշելի երաժիշտը...նա էլ է ակադեմիայում...Ի՜նչ է նրա անունը, հիշեցրեք...
-Այստեղ այդպիսիները շատ են ,-նկատում է Դեժարդենը:
-Կարևոր չէ: Նրանք հետաքրքրությամբ նայում էին, թե ինչպես եմ ես փոքրիկ մարմիններ սարքում , և , պետք է խոստովանեմ , որ ես դա նրանց խելքի նշան համարեցի: Եվ մտածեցի. « Թեև իմ արվեստը կուբիստական լինի, կոպիտ , բայց այդ ակադեմիկոսներն, այնուամենայնիվ,ինչ-որ բան հասկանում են... Վատ չէ...»: Իսկ երբ վերջացրի ,այդ փոքրիկ ծերուկը ...Օ՜հ, ինչ է նրա անունը: Չէ որ  ես ձեզ ասացի:
-Էտեն Լամի՞:
-Հենց նա...Ուրեմն այսպես,Լամին խնդրեց,որ իրեն նվիրեմ կոյաբզեզը, և պահեց այն իր պոտֆելում: Ես շոյված էի: « Ուրեմն,- ասում եմ նրան,- ձեր կարծիքվ այն գեղեցի՞կ է » :  « Դե չէ ,-պատասխանում է նա,-պարզապես կոյաբզեզները  երջանկություն են բերում» ... Ոչ, նա նկարիչ չէ...Ա՜յ իսպանիայում բոլորը նկարիչներ են ՝ . Գոյան ,և փողոցի ցանկացածդ մարդը...
Իսկ ես ինքս բասկ եմ... 


Комментариев нет:

Отправить комментарий