Мой список блогов

понедельник, 1 августа 2011 г.

Էրիխ Մարիա Ռեմարկ «Ասա ինձ ,որ դու սիրում ես ինձ»

Նկ .Արթուր Բրագինսկի.  «Մառլեն Դիտրիխ»
Ռեմարկ - Մառլեն Դիտրիխ...Ռավիկ-Պումա...
Հոգու ճիչ...
Սրտառուչ ,անկեղծ ,հուզիչ , ինտիմ, հոգին տակնուվրա անող ,անսովոր, ապշեցուցիչ  գեղեցկության  նամակներ...սիրավեպ նամակների տեսքով... ոչ առաջին և ոչ էլ վերջին ,այլ կարճ ,սակայն  շատ լուսավոր ու պայծառ  սիրո  ...Մեծ Սիրո մասին...
Նամակներն իրոք հիասքանչ են...Կարդացեք...հաղորդակից կլինեք  անսահման  գեղեցիկին ...)))  
    Այս գիրքը երկու անգամ է հրատար­ակվել Ռուսաստանում..­2003 և 2013 թվականնե­րին,շատ քիչ տպաքանակ­ով...և քչերը գիտեն այս Նամականու մասին...


..Ես ,իրոք ,յոթ տարի զգացել եմ քեզ իմ մաշկի տակ և չէի ուզում դա, և ցանկանում էի  մոռանալ  ,և մոռացա, իմանալով հանդերձ ,որ երբեք չեմ կարողանա մոռանալ   բոլորովին...

...Սիրելի՛ս,սիրիր ինձ,ա՜խ,սիրիր ինձ,պարզապես սիրիր ... 

Ես միացրի գրամաֆոնը :Այն  նետում էր երաժշտությունը թոքախտավոր գիշերվա մեջ . երաժշտություն մեկ այլ մայրցամաքից ,այլ աստղից...  հոգնած երաժշտությունը անկման...Երբ աշխարհը փշրվում է կտորների...

Ինչպե՞ ս քեզ հաջողվեց ծնվել:Ինչպե՞ս միլիոնավոր տարիների քո կյանքի ճանապարհը հատեց  իմը՝ գծագրված  հազվագյուտ թափառող լույսերով ...

-ես ...մաքուր թուղթ եմ ,որի վրա ոչինչ գրված չէ,որը սկսվում է քեզնով...

Գյոթեի կյանքում եղել է ժամանակ ,երբ նա այս բառերով էր ավարտում իր նամակները.«Սիրի՛ր ինձ»:Ոչ թե «Ես  քեզ սիրում եմ »,այլ «Սիրի՛ր ինձ» ...վերջինս շատ ավելին է....
  Սիրիր ինձ...հալեցրու ինձ...շնչիր ինձ...համբուրիր ինձ...սիրիր ինձ...սիրիր ինձ...հարձակվիր ինձ վրա...բաց մի թողնիր ինձ...սիրիր ինձ...սիրիր ինձ ...սիրիր ինձ....   

Սիրելիս...թանկագինս...Իմ հոգու հաց ու երազանք...Իմ սրտի սիրտ...

Ես կարծում եմ ,որ մեզ նվիրել են միմյանց ,և ճիշտ ժամանակին:Մենք ցավելու աստիճան  սպասեցինք մեկմեկու:Մենք ունեինք շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա:Մենք չէինք էլ ուզում այն:Հույս էինք հայտնում  , երևի երբեմն ,միգուցե գիշերները ,երբ կյանքը աստիճանաբար  հալվում էր շաղի  պես ու տանում   քեզ իրականությունից անդին ,դեպի անհայտ ծովերը, մոռացված երազանքների մոտ:

...փոխանակ քեզ հետ  միասին թչելու ,նրանք փորձում էին կտրել քո թևերը, որպեսզի քեզ պահեին իրենց կողքին ...

Մենք երկուսս այնքան զգայուն նյարդեր ունեք ,որ դժվար է  երկար լինել   անջատ:Անհարմար խոսքը,որ սովորական պայմաններու  մ կթռչեր  ՝հետք անգամ չթողնելով , կարող է այստեղ ձեռք բերել մեծ ուժ . մի ինչ-որ պատրանք կարող է հաստատվել հոգու մեջ, մի ինչ-որ ստվեր,սովորաբար թռչող և  լույսի  ներքո  տեսանելի  ,կարող է կարևորություն  և կշիռ ձեռք բերել  և որպես կապարե  ցող, ծանրացնել ծաղկի տերևներն ու թիթեռնիկի թևիկները,-եկ այդ բառերին նշանակություն չտանք   :Միակ բանը ,որ ունի  բոլոր իրավունքները՝ զգացմունքն է :Եթե նրա վրայից թափվեն տերևները, եթե կոտրվի ցողունը կամ թառամի այն , չի օգնի և ո՛չ մի բողոք, և ո՛չ մի վեճ, և ո՛չ մի բարեմտորեն դաժան և մեղմացնող սուտ:Նման դեպքերում միայն հաստատակամությունը տեղ ունի և ուրիշ ոչ մի բան ...


Ապրի՛ր...Մի՛ վատնիր ինքդ քեզ:Թույլ մի՛ տուր ,որ կտրեն  թևերդ:Առանց քեզ էլ միլիոնավոր են տնային տնտեսուհիները:Թավիշից չեն կարում խոհանոցային գոգնոցներ:Քամուն չես արգելի:Իսկ եթե փորձես ,կստացվի հեղձուկ  օդ:Մի՛ քարշ տուր ոտքերդ:Պարի՛ր:Ծիծաղի՛ր:
Salute.Salute

Սիրի՛ր ինձ: Ասա ,որ սիրում ես ինձ,ես դրանից ավելի լավն եմ դառնում :Ես կաշխատեմ ավելի  լավ ու հանգիստ և ավելի արագ ,եթե ասես ինձ,որ սիրում ես ինձ,քանզի ես ապրում եմ միայն այն պատճառով ,որ դու սիրում ես ինձ...Սիրի՛ր ինձ ... աղոթի՛ր ինձ համար...

...ինչ հրաշալի է ,իմանալ ,որ դու կողքիս ես և զգալ ,որ կա մեկը ,որն ընդունակ է իր ներկայությամբ ամեն ինչ դարձնել շատ հեշտ...սիրի՛ր ինձ, պու՛մա...

Ես չեմ ուզում այլևս լինել առանց քեզ...ուրիշ  բառեր ես չգիտեմ.... 

Երջանկությունը պատկանում է անվախներին...

Իմ շատ սիրելի,արի երբեք չմեռնենք...(ազդված եմ այս տողերից)

Մարդու մեջ մեզ է պատկանում միայն այն,ինչ մենք  ենք փոխել ...


...միմյանց մասին մեզ  այնքան շատ բան է հայտնի   ,որ կարող ենք բաց խաղաքարտերով պոկեր խաղալ...

Ի դեպ, ծաղիկները աշնանը ավելի գունեղ ու լուսավոր են ,քան ամռանը...ու նրանք  մահանում են վաղ ...

 Կարոտի բոլոր տարատեսակներից ամենատանելին՝ քնելն է  քո վերմակի տակ..)))

Սերը ծիծաղ է և ուրախություն   և ոչ թե կշտամբանքներ.. ոչ էլ վանդակ և ոչ էլ  տիրանալու  ցանկություն չունենալ...

...լուսավորված եմ  ամբողջ օրը և նույնիսկ լավ մարդ ,եթե խոսել եմ քեզ հետ 

Ծանոթ է քեզ այն զգացումը ,երբ պարզապես ամոթ ես զգում ինքդ քո առջև  այն բանից ,թե ինչպես լրջորեն ընդունեցիր մի մարդու ,որը ոչ այլ ինչ էր,քան  գեղեցիկ դատարկություն  և որ դու չես կարող ստիպել քեզ ասել նրան այդ մասին ,այլ նախընտրում ես առաջվա պես սիրաշահել նրան գեղեցիկ խոսքերով ,չնայած որ  սիրտդ խառնում է այդ ամենից...


«Երբեմն դու այնքան հեռու ես ինձանից,այդ ժամանակ ես հիշում եմ. չէ՞ որ ,ըստ էության,մենք երբեք միասին մենակ չենք եղել...Ո՛չ Վենետիկում,ո՛չ Փարիզում: Միշտ մեր շուրջը եղել են մարդիկ,առարկաներ, իրեր, հարաբերություններ...Եվ հանկարծ ինձ համակում է մի այնպիսի բան,որից  գրեթե կտրվում է շունչս...որ ինչ-որ տեղ մենք բոլորովին մենակ կգտնվենք,որ կլինի երեկո, իսկ հետո նորից   ցերեկ և կրկին երեկո,իսկ մենք շարունակ մենակ կլինենք ու կխորտակվենք մեկմեկու մեջ...գնալով ավելի  ու ավելի խորը..և ոչինչ չի բաժանի մեզ իրարից և չի կանչի ոչ մի տեղ և չի խանգարի ,որպեսզի հրավիրի մեր ուշադրությունն իր վրա ,ոչ մի բան  մեր անվերջանալի օրից ոչինչ չի կտրի...մեր շնչառությունը կլինի խորն ու հավասարաչափ...երեկ դեռ  կշարունակի լինել այսօր,իսկ վաղը՝ արդեն երեկ,և հարցը կլինի պատասխան ,իսկ պարզ ներկայությունը՝ ամբողջական երանություն... »
«...խաբվել հիշողություններով,երբ ես քեզ սիրում եմ ,սիրելի՛ս, և ահավոր զգում եմ քո բացակայությունը, ստիպում եմ ինձ չմտածել այդ մասին՝ մութի մասին,իսկ լույսն անջատված էր,դու մթության միջից նետվեցիր գիրկս,և փլուզվեց սենյակը,և գիշերը փլուզվեց ,և աշխարհն էլ փլուզվեց ,և քո շուրթերը ամենափափուկն էին աշխարհում ,քո ծնկները դիպան ինձ,և քո ուսերը...ու ես լսեցի քո քնքուշ ձայնը...«մտիր...էլի մտիր...»-դողդոջուն  ,օ՜, անսահման սիրելի... և, ինչպես ճերմակ ձիերի երամակ, քո ցանկությունը քառատրոփ  առաջ էր ընթացել քեզանից ...


Դու՛ ,որին  ես սիրում եմ ,անհասկանալի պարգև կյանքի,պառկած ինձ հետ ՝ մաշկդ  մաշկիս,երբ շնչառությունդ միահյուսված է շնչառությանս,դու՛, ով  ինձ առավել լուսավոր  և ավելի անամոթ և ավելի կարոտող դարձրեց ,դու՛, քնքուշ սիրուհիս ,որ սովորեցրիր սիրել գիշերն ու քունը,դու՛....կա՞ս դու դեռ և կհայտնվե՞ս արդյոք կրկին...


Ցանկությունը ավելի խորն է սրտի ցավից...տառապանքն ասում է՝ անհետացիր...իսկ ամեն ցանկություն ձգտում է հավերժության...խորը,խորը հավերժության...

Մենք դեռ երկար դիմադրեցինք  երկուսով,նույնիսկ, շատ երկար...գուցե մենք մինչև այսօր էլ դիմադրում ենք  երբեմն...Բայց մենք ,ըստ էության,հասկանում  ենք՝ սա մի խաղ է,որ ավելի լավ ճանաչենք՝ ինչ չափով ենք դեռ ինքներս մեզ պատկանում...

Ես հավատարիմ եմ քեզ ամբողջովին...ահավոր է...բայց,ի դեպ,   հաջողվում է  ինձ առանց փոքր-ինչ դժվարության...)))

Ես ուզում եմ կողքիդ լինել և ուրիշ ինձ ոչինչ հարկավոր չէ...Դու պետք է իմանաս ,որ կամ ես...և չպիտի վախենաս ոչ մի բանից...Դու պետք է զգաս,որ ես միշտ կլինեմ  քեզ հետ ,և քո կյանքում այլևս երբեք  չի լինի միայնություն.... 

Դու պետք է սիրես ինձ ու պիտի ասես ինձ դրա մասին՝ կրկնելով նորից ու նորից ,որքան էլ կրկնելու լինես՝ինձ համար քիչ է,քանզի ,երբ դու ասում ես այդ մասին, դու օգնում ես ինձ դիմանալ  կյանքի ու աշխատանքի երկակի  ու երկիմաստ  այս վիճակին...

Անջատում և վերադարձ..սակայն վերադառնու՞մ ենք մենք իրականում: Մեռածները  միայն մի առավելություն ունեն ապրողների հանդեպ ,-ասում է Նիցշեն,-նրանք այլևս չպետք է  մեռնեն...

Ոչ ոք չի ապրում առանց կորստի ,ո՞վ ինձանից  ավելի լավ կարող է իմանալ այդ մասին...սակայն ոչ ոք չի ապրում առանց չսկսելու ամեն անգամ նորից...Դա նույնպես հայտնի է ինձ...Ես այդ մասին գիտեմ և զգում եմ քո շնորհիվ...

Քո երջանկությունը՝ իմ երջանկությունն է,և քո ծիծաղը՝ իմ ծիծաղն և քո ուրախությունը ՝իմ ուրախությունը...


Ես տեղիցս չէի շարժվում ,քանի դեռ դու վազում էիր...բայց դու երբեք չէիր հեռանում այնքան ,որ ես չկարողանայի պահել քեզ...

Սիրելիս,ես չգիտեմ,թե ինչ դուրս կգա սրանից և ես ամենևին չեմ ուզում իմանալ այդ մասին...Չեմ կարող պատկերացնել ,որ մի գեղեցիկ օր ես կսիրեմ մեկ ուրիշին...ես ի նկատի ունեմ ոչ այնպես ,ինչպես քեզ, ի նկատի ունեմ՝ թող որ թեկուզ փոքրիկ սիրով ...Ես սպառել եմ ինձ...

Հարկավոր չէ տխրել ապուշների պատճառով...նրանք ստեղծվել են,որ նրանց տեսնելով՝ ուրիշները ուրախանան...




թարգմանել չեմ համարձակվում...)))

                                                     

Эрих Мария Ремарк. "Пускай был день мучителен до слёз..."

Пускай был день мучителен до слёз,

Исполненный язвительной печали.-

Твой поцелуй и аромат волос

Меня в ночи отдохновеньем ждали.



Пусть злого дня безжалостный пожар

Во мне доверье к жизни жег без меры-

Твоя ладонь,как благодатный дар,

Мне ночью возвращала скрепы веры.


И пусть весь мир,с бессмысленной борьбой,

От альфы до омеги тек в забвенье-

Серебряно парило надо мной

Твоих блаженных рук успокоенье.


Մառլեն Դիտրիխ և Էրիխ Մարիա (Պաուլ) Ռեմարկ


   

Նրանք հանդիպեցին Ֆրանսիայում...
Այդ զարմանահրաշ կինը ,որին Ռեմարկը Պումա էր կոչում,խենթացնում էր նրան...Մառլենը ոչնչից չէր վախենում ,նրա վարքը շատ ազատ էր(շա՜տ ազատ....«լայն առումով» )))
Եվրոպայում  պատերազմ  սկսվեց... Մառլենն օգնեց Ռեմարկին Ամերիկա մեկնելու վիզա ստանալ...
Էրիխն  առաջին հայացքից սիրեց Դիտրիխին ...Ամուսնության առաջարկ արեց...Մառլենը մերժեց՝ պատճառաբանելով ,որ նոր է ընդհատել հղիությունը...Երեխան դերասան Ջիմմի Ստյուարտից էր...
Ռեմարկը մեծ վիրավորանք ապրեց հոգու խորքում,սակայն լռեց իր ցավի մասին...

Մառլեն Դիտրիխը   Ժան Գաբենի հետ


   Երբ ֆաշիստները օկուպացրին Ֆրանսիան ,Ժան Գաբենը մեկնեց Ամերիկա...Մառլենը «նկատեց» նրան ...Գաբենը միանգամից դուր եկավ Դիտրիխին...Նա էլ դարձավ նրա հաջորդ սիրեկանը...Բայց աստղը չէր ուզում «հանգիստ թողնել» Ռեմարկին...
   Իր ծննդյան օրը Մառլենը պահանջեց Էրիխից նվիրել իրեն Սեզանի նկարներից մեկը (Ռեմարկը իմպրեսիոնիստների նկարների մեծ հավաքածու ուներ):
Գրողը ուժ գտավ իր մեջ մերժելու « ուխտադրուժ» սիրուհուն...

Ռեմարկը  գեղեցիկ էր, անվանի, հարուստ ...Արդեն  հայտնի էր նաև Ամերիկայում ... էկրանավորել էին նրա հինգ վեպերը ...Կանայք նրան պաշտում էին ...Նրանց թվում էր նաև Գրետա Գարբոն ...Այնուամենայնիվ ,սիրո մեջ նրա բախտը չէր բերում...
  Ցուցամոլ հոլիվուդյան հրաշքներն իրենց  կեղծ ժպիտներով  ու զարդափայլով նրան այլևս չէին ուրախացնում ...Նա ավելի հաճախ սկսեց մտածել քրոջ մասին ,որին գլխատել էին ֆաշիստները : Մի անգամ քույրն ասել էր.«Գերմանացի զինվորները թնդանոթի միս են:Գերմանիան դատապարտված է պարտության: Ուրախությամբ կկրակեի Հիտլերի ճակատին:» : Ինչ -որ մեկը «տեղ էր հասցրել» նրա խոսքերը...
Գրողին պատմեցին  ,որ դատավարության ժամանակ դատավորն ասել է.«Ձեր եղբայրը,ցավոք,անհետացել է:Բայց դուք չեք փախչի մեզանից»:
Քրոջ հիշատակին նա գրեց «Կյանքի կայծը» վեպը...ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի մասին է...

Ռեմարկը կրկին դեպրեսիայի մեջ ընկավ ...
Նա հանդիպեց Պոլետտ Գոդարրին ՝ Չարլի Չապլինի նախկին կնոջը ... ուրախ,պայծառ,անմիջական Պոլետտը փրկեց Էրիխին դառը մտքերից ու ինքնախարազանումից...Միասին մեկնեցին Գերմանիա...
Վերջին հանդիպումը Մառլեն Դիտրիխի հետ տեղի ունեցավ 1952թ...Նրանք միասին ընթրեցին... հետո նա գրեց.«Գեղեցիկ առասպելն այլևս չկա: Ամեն ինչ վերջացած է: Հին է: Կորած:Ինչ սարսափելի բառ է»:

   1957թ Ռեմարկը պաշտոնապես ամուսնալուծվեց կնոջից ՝Յուտտայից... Ռեմարկն ու Պոլետտը ամուսնացան...
   Բայց  գրողի առողջական վիճակը վատացավ ...Վերջին երկու ձմեռը նա անցկացրեց Հռոմում...
Ռեմարկը մահացավ 1970թ սեպտեմբերի 25-ին ...Մառլեն Դիտրիխը մի փունջ վարդեր ուղարկեց նրա թաղմանը...Պոլետտը դրանք չդրեց Ռեմարկի ........




                                         (())

Մառլեն Դիտրիխը Ռեմարկին կոչում է Ռավիկ....Իսկ ընկերները՝ Բոննի...

Գրողի իսկական անունը Էրիխ Պաուլ Ռեմարկ է... նա իր երկրորդ անունը փոխել է ի պատիվ մորը,որը մահացել է 1918թ..


Նրա ավագ քրոջը՝ Էլֆրիդա Շոլցին  , հակահիտլերյան հայտարարությունների համար ձերբակալ են ,այնուհետև ՝ գլխատել ...

Ռեմարկին առաջադրեցին Նոբելյան մրցանակի...սակայն գերմանական լիգայի սպաների բողոքը կասեցրեց այն...Գրողին մեղադրեցին ,որ նա իր վեպը գրել է Անտանտի պատվերով և ,որ նա գողացել է ձեռագիրը սպանված ընկերոջ մոտից ...Նրան կոչեցին հայրենիքի դավաճան, , Playboy և էժանագին հայտնի...

Երբ լույս տեսավ Ռեմարկի առաջին վեպը,նացիստները լուր տարածեցին  ,իբր , Ռեմարկը գրողի  կեղծանուն է ,իսկ գրողի իսկական ազգանունն է Կրամեր,որը հակառակ կողմից կարդացվում է Ռեմարկ...Այնուհետև հորինեցին լեգենդ ,իբր , Ռեմարկը հրեա է ,ինչն  էլ նացիստները օգտագործեցին որպես առիթ  նրան հետապնդելու և  հալածանքների համար ... 

Վարկած կա ,որ Ռեմարկը և Հիտլերը պատերազմի ժամանակ մի քանի անգամ հանդիպել են...(իբր նրանք նույն զորամասում են ծառայել):Այս վարկածը հաստատելու համար վկայակոչվում էր մի լուսնկար,որտեղ պատկերված է երիտասարդ  Հիտլերն ու երկու զինվորակններ...որոնցից մեկը շատ էր նման Ռեմարկին...Այնուամենայնիվ ,այս վարկածը հաստատված չէ...Այսպիսով ,գրողի ծանոթությունը Հիտլերի հետ ապացուցված չէ...


Էրիխն այնպես էր ամաչում իր առաջին տպագրված պատմվածքից ,որ հետագայում գնեց բոլոր տիրաժները...

Ռեմարկը սիրում էր կարդալ Դոստոևսկի...

Սիրած ըմպելիքն էր կալվադոսը...

Մի աղքատացած ազնվականից Ռեմարկը 500.000 մարկով գնեց բարոնական  տիտղոս...

Ռեմարկի այցեքարտի վրա գահ էր պատկերված...

Հայտնի լովելասը տառապում էր իմպոտենցիայով...տկարության պատճառը դեպրեսիան էր ,որին հակված էր Ռեմարկը...Սակայն հանդիպելով Մառլեն Դիտրիխին՝ տկարության խնդիրն ինքնըստինքյան լուծվեց...))

Երբ Մառլենը մեկնեց Ամերիկա , Ռեմարկն  ամեն օր նամակներ էր գրում նրան...

Ամուսնությունը կնոջ՝Յուտտայի հետ տևեց չորս տարի...Նրանք ամուսնալուծվեցին...1938թ նորից ամուսնացան ,որպեսզի օգնի կնոջը  դուրս գալ Գերմանիայից   և   տեղավորվի Շվեյցարիայում...
նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին 1957թ... 

Ռեմարկի գրքերը դուր չէին գալիս նրա երիտասարդության  տարիների գրական  կուռքերին ՝ Ս.Ցվեյգին և Թոմաս Մանին...Մանին զայրացնում էր Ռեմարկի շուրջ ստեղծված «գովազդային » աղմուկն ու  նրա քաղաքական պասիվությունը ...

Ռեմարկի ամենասիրած թունդ խոսքը  ass-ն էր (ներեցեք)))

Ռեմարկը հրեշտակների պատկերների հավաքածու ուներ...Նա հավատում  էր,որ նրանք կպաշտպանեն իրեն փորձանքներից ...


«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» կինոներկայացման մեջ Ռեմարկը կատարեց Պոլմանի դերը...

Մերկուրիի խառնարաններից մեկը կոչվում է Ռեմարկի անունով...



Էրիխ Մարիա Ռեմարկ


Նա  ցանկանում է մնալ ընկերներ :Ինձ մնում է միայն փոխել սերը բարեկամությամբ կամ  էլ անհետանալ ընդմիշտ  նրա կյանքից :Ես ընտրում եմ երկրորդը:Ինչո՞ւ:Քանի որ այդպես էլ պետք է  լինի: Չի կարելի բնակվել մինչև վերջ այրված տանը.....

-Ոչ,-ասաց նա արագ:Միայն  թե ոչ դա:
Մնա՞լ ընկերներ:Հանգած զգացմունքների  լավայի վրա մի փոքրիկ բանջարանոց աճեցնե՞լ:Ոչ , դա մեզ համար չէ: Այդպես տեղի է ունենում միայն փոքր ինտրիգներից հետո,չնայած  որ դա էլ բավականին կեղծ է ստացվում:Սերը չեն եղծում  բարեկամությամբ :Վերջ,ուրեմն  վերջ...
«Հաղթական կամար» 

Հ. Գ.    ...  Սիրելի Բարեկամիս խոստացել էի  գտնել «մնանք ընկերներ» արտահայտության հեղինակին... Ահա, կարծես թե գտել եմ  «մեղավորին»....)))



Առաջին մարդը ,որի մասին դու մտածում ես առավոտյան և վերջին մարդը,որի մասին մտածում ես գիշերը-նա   կամ քո երջանկության պատճառն է ,կամ ՝պատճառը քո ցավի....



Տարօրինակ է...ինչ ձևեր ասես կարող ենք թափել ,միայն թե թաքցնենք մեր անկեղծ զգացմունքները...

Կարծում եմ,որ կինը չպետք է տղամարդուն ասի ,որ սիրում է նրան:Թող այդ մասին ասեն նրա փայլող,երջանիկ աչքերը:Նրանք պերճախոս են ամեն խոսքից:
«Երեք ընկեր»


Չի կարելի կապվել մարդկանց ամբողջ սրտով:Այն փոփոխական և կասկածելի երջանկություն է: Ավելի վատ ՝    տալ   սիրտը  միայն մի   մարդու. ի՞նչ կմնա ,եթե նա հեռանա...Իսկ նա միշտ է հեռանում...



Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր

 Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է...Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է:Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել:Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին...


Ով հաճախ է հետ նայում ,հեշտությամբ կարող է սայթաքել ու վայր ընկնել...

Հիշիր մի բան  ,տղաս,երբեք,երբեք ու երբեք չես երևա ծիծաղելի կանանց աչքերին,եթե  հանուն նրանց ինչ-որ բան անես:
«Երեք ընկեր»


-Բայց դու չպետք է սպասես ինձ :Երբեք: Սարսափելի է շատ  սպասել ինչ-որ բանի...
Նա օրորեց գլուխը.
-Դա դու չես հասկանում,Ռոբի:Սարսափելի է ,երբ ոչ մի սպասում չունես...
«Երեք ընկեր» 

Մենությունն ավելի հեշտ է,երբ չես սիրում...
«Հաղթական կամար»

Հիմար ծնվելը ամոթ չէ,հիմար մեռնելն է ամոթ:
«Երեք ընկեր»

Ոչ մի բան սրտին մոր մի ընդունիր:Շատ քիչ բաներ կան աշխարհում ,որ  երկար կարևոր  կլինեն...


Ահա,թե ինչ է ասում Ռեմարկը  Երջանկության մասին )))

Միայն դժբախտը գիտի,թե ինչ է երջանկությունը:Երջանիկ մարդը զգում է կյանքի ուրախությունները ոչ ավել,քան մանեկենը .նա միայն ցուցադրում է այդ ուրախությունը ,բայց այն  նրան տրված չէ:Լույսը լույս չի տալիս  ,երբ լույս է : Այն լույս է տալիս խավարի  մեջ .... (... ես արտասվում եմ...)

Հիմա  պարզապես  կովերն են ուրախ...(... արդեն ժպտում եմ))))

Երջանկության մասին կարելի է խոսել հինգ րոպե,ոչ ավելի:Այստեղ ոչինչ չես ասի ,բացի մի բանից,որ դու  երջանիկ ես :Իսկ դժբախտության մասին մարդիկ կարող են ողջ գիշեր խոսել...

Մարդն իսկապես երջանիկ է այն ժամանակ,երբ նա ամենից քիչն է ուշադրություն դարձնում ժամանակի վրա ...

Երջանկությունը- ամենաանորոշ ու թանկ բանն է աշխարհում ...
Հիասքանչ քաղաքն այն քաղաքն է,որտեղ մարդը երջանիկ է...



Ի՞նչ տարօրինակ են այսօրվա բոլոր  երիտասարդները:
Անցյալն ատում եք, ներկան ՝արհամարհում,իսկ ապագայի հանդեպ անտարբեր եք:Հազիվ թե այս ամենը հանգեցնի լավ ավարտի...

                                                  Ռեմարկ«Երեք ընկեր» 


Խնձոր ուզո՞ւմ ես:Խնձորը երկարացնում է կյանքը:
-Ոչ,շնորհակալ եմ:
-Իսկ սիգա՞ր:
Դա նույնպե՞ս երկարացնում է կյանքը :
-Ոչ,դա կրճատում է այն: Հետո  այն հավասարակշռում  են խնձորներով ...

 Ռեմարկ«Երեք ընկեր»




Սիրո Մասին...



Ոչ ոք չի կարող լինել  ավելի խորթ,քան նա,որին դուք սիրել եք անցյալում ...

Ի՞նչ կարող է տալ մի անձը մյուսին ,բացի մի կաթիլ ջերմությունից:Իսկ ի՞նչ կարող է լինել դրանից առավել:  Միայն թե դու   ոչ ոքի    քեզ մոտիկ  մի թող :Եթե թողնես ՝կցանկանաս պահել...Իսկ պահել ոչինչ չի կարելի...

Որքան անճարակ է   դառնում  մարդը,երբ սիրում է:Որքան  արագ է թռչում նրա վրայից վստահությունը:Եվ որքան միայնակ է ինքն իրեն թվում -նրա ողջ գովաբանված  փորձը հանկարծ ցրվում  է ծխի նման , և նա զգում է իրեն այնպես անվստահ...

Մարդկային կյանքը շատ երկար է  տևում մի սիրո համար :Պարզապես չափազանց  երկար:Սերը հիասքանչ է:Բայց երկուսից մեկին   ձանձրալի է դառնում ,իսկ մյուսին ոչինչ չի մնում:Քարանում է ու սպասում ինչ-որ բանի...Սպասում խենթի  պես...

Սերը չի հանդուրժում բացատրություններ...Նրան գործողություններ են հարկավոր...

Սիրուց կինը  ավելի խելացի է դառնում ,իսկ տղամարդը կորցնում  է գլուխը...


Յուրաքանչյուր սեր ցանկանում է հավերժ լինել: Հենց  դրանով է պայմանավորված նրա հավերժական տանջանքը:
                                              









...ժամանակ նվիրեք Մառլենին:))) հետաքրքիր է...

Ռեմարկ-Մառլեն- 27:23






....ահավոր ափսոսում եմ ջնջված մեկնաբանությունների համար...
Իմ փոքրիկ Էլիզայի «ձեռքի գործն է » )))«անքննելի » են նրա գործերը))))մոռացել էի բլոգս փակել... և նա հասցրեց շատ մեկնաբանություններ ու գրառումներ «կործանել» ...
Ներեցեք...
Իսկապես շատ եմ ափսոսում...




5 комментариев:

  1. Զարմանում եմ`ինչպես մինչև հիմա չէի տեսել այս էջը...հրաշք է, նույնիսկ այնքան հախուռն են զգացողություններս,որ թվում է վերջացել են բոլոր բառերը. ոչինչ ասել չի ստացվում ... այ քեզ բան: Շատ սիրուն էր. ես էստեղ ինձ էլ գտա . զարմանալի է ինչ - որ տեղ , որ ապրումները մարդկանց մոտ կարող են լրիվ նույնը լինել . "Մենք ունեինք շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա" : "Թվում է`էլ ոչ ոքի չեմ սիրելու . սպառվել եմ": "Իմ սիրելի, արի երբեք չմեռնենք"": Այ այս վերջինը պարզապես սպանեց ինձ . կրկնում եմ անընդհատ, վայրկյան առ վայրկյան;Ինչ- որ տարօրինակ վախ է,որն զգում եմ անընդհատ: Չնայած տարիներով չեմ տեսնում նրան,բայց մի տեսակ ապահով եմ զգում ինձ,որ նա կա, թե որ դեռ ես կամ նրա համար...չգիտեմ....ահավոր դժվար է սովորական բառերով մեկնաբանելը: Ու երևի պետք էլ չէ ջանալ թարգմանել այն . թարգմանությունը միշտ սպանում է իրականը; Լիլի ջան, քո էս հրաշք-աշխարհի հազարապտույտ ոլորաններում միշտ մի բան մնում է թաքնված. սա էլ գտա. շնորհակալ եմ....

    ОтветитьУдалить
  2. Սքանչելի ակնթարթներ կան կյանքում,որոնք ուզում ես շղթայել...բյուրեղացնել..երևի նման գեղեցիկ պահի ծնունդ են այս խոսքերը՝«իմ շատ սիրելի,արի երբեք չմեռնենք..»...սիրահարված մարդու հոգու ճիչ...իր սիրո մեջ վստահ մարդու բառեր....նա համոզված էր այդ պահին,որ միայն մահն է ի զորու բաժանել իրենց...
    Յուրաքանչյուր սեր ցանկանում է հավերժ լինել...սակայն...ավա՜ղ...ոչինչ հավերժական չէ «այս արևի տակին»...)))
    խե՜ղճ Ռեմարկ,,,կրակի հետ էր խաղում...))) ախր իր մուսան ...Մարլեն (Լիլի) Դիտրիխը աշխարհին էր պատկանում...))) բացի այդ,նա սիրեկաններ էր փոխում ,ինպես ձեռնոցներ ......

    Բարև,Աննա ջան...ուրախ եմ տեսնել քեզ ...))

    ОтветитьУдалить
  3. Պարզապես շնորհակալ եմ… Ամեն մի տողն ապրեցի…

    ОтветитьУдалить
  4. «Ասա ինձ ,որ դու սիրում ես ինձ»
    ստեղծագործությունը հայերեն թարգմանված գոյություն ունի?

    ОтветитьУдалить

  5. Հզոր սեր....այսպիսի զգացմունքն իր հետևից միայն ավերակներ է թողնում...ամայացնում....
    Գիտեք ի՞նչ եմ մտածում...
    ահավոր տգեղ բան է ներխուժել մեկ ուրիշ անձնական կյանք ...կարդալ ուրիշի նամակները ( իսկ կարդալուց հետո ՝ «կամ նալին խփել ,կամ մեխին»...այո,եղել են Ռեմարկի «թույլ մտքերը» քննադատողներ ...մոռանալով ,որ նամակները միայն «երկուսի գործն են» ... պատկանում են միայն նրան ,ում հասցեագրված է ... ......խիստ անձնական նամակագրություն ... ուր Մարդն ազատ է.անկաշկանդ իր խոսքի ու բառի ընտրության մեջ ... զգացմունքների առատությունից կարող է պոռթկալ ...անկեղծանալ որքան սիրտը կուզի ....ինչպես կուզի ... ) նույնն է թե գողունի , բանալու անցքից հետևել մարդու անձնական ,ինտիմ կյանքին ...))))) բայց ..ահավոր «քաղցր է» գայթակղությունը Մեծերի պարագայում.... չճանաչել այսպիսի Գեղեցկությունը՝ աններելի )))
    Ես Ներողություն եմ խնդրում Մեծերից իմ...մեր մարդկային «հիվանդագին հետաքրքրասիրության » համար ))) մեղավոր ժպիտ)))

    ОтветитьУдалить