Мой список блогов

понедельник, 20 мая 2013 г.

Նա հեռացավ .... մարկիզի սրտում թողնելով միայն իր Սքանչելի Ձայնը..


 
Նկ. Կոնստանտին Ռազումով

Երիտասարդ մարկիզ Սիլվիոն արդեն
մեկ տարի էր ,ինչ կուրացել էր:Նրա մայրը շատ բժիշկներ հրավիրեց,շատ տառապեց,բայց ոչ մի հույս:Բոլոր ակնաբույժները միաբերան հաստատեցին,որ երիտասարդի կուրությունն անդառնալի է:
Մարկիզուհին ցանկացավ խորհրդակցել մի ուրիշ բժշկի հետ էլ:Այս ակնաբույժը բացահայտ ոչինչ չասաց:Խոստացավ մեկ անգամ էլ գալ ու քննել հիվանդին:

Բժիշկը կատարեց իր խոստումը:Բայց երբ  երկրորդ անգամ եկավ դղյակ,այստեղ տեսավ մարդկանց մեծ բազմություն: Մարկիզուհին հանկարծամահ էր եղել...

Նկ. Կոնստանտին Ռազումով

«Խեղճ մարկիզուհի,-մտածեց բժիշկը,-եթե այն ժամանակ հայտնած լինեի ,որ կարելի է հույս տածել հիվանդությունը բուժելու համար,նա կյանքից չէր հեռանա այն համոզմամբ ,որ միակ որդուն թողնում է մշտապես կուրության դատապարտված»:
Քիչ անց նրան մոտեցավ մի շիկահեր օրիորդ՝մարկիզուհու նաժիշտը:
-Մարկիզն այժմ ծանր հոգեվիճակում է:Ես հետո նրան կհայտնեմ ,և նա կհրավիրի ձեզ:
Անցավ երեք ամիս...Երիտասարդ մարկիզի ֆիզիկական կուրությանն ավելացել էր նաև հոգու կուրությունը:Նրան թվում էր ,թե այս լայնարձակ աշխարհում ինքը մնացել է մեն-մենակ,անօգնական ու արհամարհված բոլորի կողմից ....



Այդ օրերին կույրի ուշադրությունը գրավեց նաժիշտի ձայնը:Այդ ձայնը գալիս էր ցրելու երիտասարդի հուսահատությունը,իր ջերմ թրթիռներով ափեափ լցնում նրա սիրտը:

Մարկիզը՝ազնվականի դալուկ դեմքով և կիրթ շարժուձևով ,չէր կարող չշարժել նաժիշտի՝Լիդիայի սիրտը:
-Ինձ միայնակ մի թողեք,-հաճախ աղերսում էր մարկիզը՝բռնելով աղջկա քնքուշ ձեռքը:
Ու մի անգամ էլ ,երբ մենակ էին,շոյեց նրա դեմքը,մազերը և ասաց քաղցրությամբ.
-Շիկահեր եք,այդպես չէ՞,օրիորդ:
-Այո,-պատասխանեց Լիդիան և էլ ոչինչ չավելացրեց:
Ի՞նչ ասեր...Այո,շիկահեր էր ,բայց ուղիղ և նոսր մազեր ուներ:Այո,կապույտ աչքեր ուներ ,բայց դրանք մանրիկ էին,թախծոտ,կողք-կողքի ծվարել էին բարձր ճակատի տակ:Դեմքով գեղեցիկ չէր,բայց բարեկազմ էր,ուներ շատ գեղեցիկ ձեռքեր և սքանչելի ձայն...
Օր օրի Լիդիային  սկսեց թվալ,որ ինքը մարկիզի երազների ստեղծած շիկահեր գեղեցկուհին է:Նա ջերմորեն սիրում էր իր կույր ասպետին...Սիրում էր և տառապում:Ի՞նչ կասեին մարդիկ,չէի՞ն մտածի,թե Լիդիան համաձայն է ամուսնանալ կույր մարդու հետ,որպեսզի հարստանա,մարկիզուհի  կոչվի:
Լիդիան հասկանում էր,որ ինքը նման չէ մարկիզի մտապատկերում եղած աղջկան,սակայն նրան ոչինչ չէր ասում....
Շուտով մարկիզը աղջկան ամուսնության առաջարկություն արեց,և որոշվեց հարսանիքի օրը:Օրիորդը իր տրամադրության տակ մեկուկես ամիս ուներ:Դրանք երջանիկ օրեր էին՝լի քնքշությամբ ու սպասումով....
Հենց այդ ժամանակ էլ բժիշկը նորից հայտնվեց:
-Իմ այցը երևի անժամանակ է,-ուղիղ Լիդիայի աչքերին նայելով ՝ասաց բժիշկը:-Օրիորդ ,ես գիտեմ ,որ սերը կույր է.... Բայց մի՞թե դուք ուզում եք ,որ ձեր սերը կույր լինի նաև ֆիզիկապես:
-Դուք համոզվա՞ծ եք,որ մարկիզը նորից կտեսնի,-հարցրեց Լիդիան:
-Բուժման ելքը շատ է հուսալի,-պատասխանեց բժիշկը:
Մի պահ զննելով աղջկա դեմքը՝ակնաբույժն ավելացրեց.
-Օրիորդ,եթե ցանկանում եք,ես ձեզ մոտ կգամ ամուսնությունից հետո:
-Ոչ,-հպարտորեն ասաց Լիդիան և բժշկին տարավ մարկիզի մոտ....
Մղձավանջի պես անցավ երկու օրը...Բուժարանից ուրախ լուր եկավ....Մարկիզը երազում էր տեսնել իր քնքուշ Լիդիային:
Օրիորդը տանն ամեն ինչ պատրաստեց մարկիզին ընդունելու համար:Հետո հավաքեց իրերը և հեռացավ դղյակից ՝արդեն տեսնող մարկիզի սրտում թողնելով միայն իր Սքանչելի Ձայնը....


Նկ. Կոնստանտին Ռազումով
 Իտալացի գրող և դրամատուրգ ՝Լուիջի Պիրանդելլո

«Ձայնը»



Անդրե Մորուա 

«Լուիջի Պիրանդելլո»

  Գտնվելով Փարիզում ,նա խնդրեց ինձ իր մոտ՝

հյուրանոց անցնել,քանի որ ժամանակին ես մի մեծ հոդված էի գրել նրա « Վեց պերսոնաժներն հեղինակին որոնելիս » պիեսի մասին: Նրա հետ էր իտալացի մի ջահել դերասանուհի՝ իր թարգմանչուհին և ,կարծեմ ընկերուհին: Իմ առջև ինչ-որ ողբերգական զգայունության  տեր մարդ է : Երբ նա ասում է.« Սարսափելի է...» , հասկանում ես ,որ իր առջև հառնում է գրեթե շոշափելի ու տանջալից մի հիշողություն:
-Դուք հիանալի եք նկարագրել այն ,ինչ անվանել եք պիրանդելիզմ ,-սկսում է նա: 
 -Բայց ,եթե անկեղծ խոսենք ,ես երբեք որոշակի համակարգ չեմ ունեցել ...Թեև դեռ դպրոցական նստարանից ուղղակի համակված էի այն գաղափարով ,թե անձի ամբողջականությունը բնավ մարդու իրական պատկերը չէ...Մենք խաղում ենք ոմանց համար մի դեր,մյուսների համար ՝մեկ ուրիշ ...
Անշուշտ  գաղտնիք չէ , որ մենք տանջվում ենք ՝հայտնվելով անմիջապես երկու բարեկամի շրջապատում . հարկ է լինում բաժանվել նրանցից մեկից ՝ ժամանակավոր հավասարակշռության հասնելու համար . միաժամանակ երկու հակադիր  դեր  չես խաղա...Դեռևս բոլորովին փոքր տարիքում ես հենց այդ կերպ...եթե կարելի է այդպես արտահայտվել ,հազար կտոր էի լինում :
 Ես ստում եմ արդյոք բարեկամներիս:
Ո՛չ ,չեմ ստում: Ուղղակի մենք չենք կարող արտահայտել այն ամենը , ինչ զգում ենք յուրաքանչյուր տվյալ րոպեին: Դա խելագարություն կլիներ...Հենց դա էլ խելագարություն է: Մինչև վերջ անկեղծ է միայն խելագարը, նա իր մեջ է ընկալում բոլոր կերպարները, համակվում բոլոր հնարավոր կրքերով:  Շատ ամուսնալուծություններ տեղի են ունենում հենց այն պատճառով, որ անհնար է շարունակել խաղալ ստանձնած , նկատի առեք ՝  հոժարակամ  ստանձնած դերը :
Տղամարդը ( ինչ-որ մի կնոջ համար ) կարծես կեղծ առաքինի քղամիդ է հագնում , բայց չի դիմանում և հեռու է փախչում ....Այսինքն՝ սկսում է կյանք վարել մեկ ուրիշ կնոջ հետ,որի համար կխաղա մի այլ դեր ,այն ,որ տվյալ պահին ավելի շատ է սազում իրեն:
  Զուտ պատրանք է կարծել ,թե բոլոր այդ գործող անձանց ետևում կա ինչ-որ իր տեսակի մեջ միակ մի Ես , որը կարելի է հայտնաբերել ...
Դա նույն բանն է, ինչ հավատալ, թե ՝ իբր  որևէ մի երկիր կարող է « հասնել հավասարակշռության»...Հավասարակշռությունն ու կյանքը անհամատեղելի հասկացողություններ են :Կյանքը մշտական  փոփոխություն է: Բավական է շարժումը դանդաղի ՝ մարդը ծերանում է :Երբ շարժումն առհասարակ դադարում է, վրա է հասնում մահը : Եվ լոկ արվեստի ստեղծագործություններն են հաստատուն մնում : Արվեստի ստեղծագործությունները դուրս են կյանքի ընթացքից , և ահա թե ինչու են նրանք կտրվում արվեստագետից : Նրանցից յուրաքանչյուրն իր ստեղծողի գոյության  գեթ մի ակնթարթն է , անանց ակնթարթը , այն դեպքում , երբ ինքը՝ արվեստագետը ,արդեն հեռու է իր ստեղծածից : Արվեստը մեր դերերից մեկն  իր անփոփոխության մեջ դրոշմելու ձգտումն է:
Լռություն. հետո նա ցածրաձայն շարունակում է.

-Տիեզերքը մի ջանք է , որը գործադրվում է հանուն կեցության : Բայց ինչ լինել : Թերևս ՝Աստված:
Նկ. Կոնստանտին Ռազումով


Ես ժամանակին մոտիկից ծանոթ էի մեծ Պիրանդելլոյին ,որի պիեսներում խոսքը միշտ մարդու բազմադեմության մասին է:
Պիրանդելլոն իրավացի էր: Մի  մարդու մեջ համատեղում են հարյուրավոր տարբեր մարդիկ:Նա լավն է ,թե՞ վատը:Ե՛վ մեկը,և՛ մյուսը : Դուք դա գիտեք ձեզնով:Դուք լինում եք քնքուշ ու դաժան ,խելամիտ և խելահեղ,իմաստուն և խենթ: դա կախված է հանգամանքներից,կարդացած գրքից, խորհրդատուներից,բարեկամներից :




3 комментария:

  1. Հրաշալի գրառում էր Լիլի ջան: Խոսքեր չկան: Բայց իմ կարծիքով մարիկզը վատ չէր վարվի նաժիշտի հետ, եթե նա մնար: Ինչևէ...գնաց...հետո ի՞նչ եղավ...ի՞նչ արեց մարկիզը ու ի՞նչ ճակատագրի արժանացավ նաժիշտը...
    Գիտե՞ս պատասխանը այս հարցերի, բարեկա'մս:
    Շնորհակալ եմ ))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ես նույնպես այդպես եմ կարծում...իսկական Սերը միշտ է կույր...եթե անգամ հրաշալի տեսողություն ունես...)))
      բայց..Լիդիան այլ կերպ էր մտածում...Նա իր լռությունը խաբեություն էր համարում,խաբեություն ,որը ստեղծել է գեղեցկության պատրանք...
      Իսկ միթե բավական չէր հավատարիմ սիրտը..?կամ ՝միթե այդքան «քիչ է գնահատելի »ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍԻՐՏԸ....չգիտեմ..չգիտեմ...)))
      կուրությունը անհրաժեշտ պայմանն էր նրանց Սիրո....իսկ եթե երիտասարդ մարկիզը տեսնի,ապա միայն երախտագիտությունից ու խղճահարությունից «Կընդունի » Լիդիային ,-այսպես էր մտածում Լիդիան...
      Ներքին պայքար...լի դրամատիզմով... ամայացած....ոչնչացված,ստորացված ինքն իրենից ..հաղթահարելով ինքն իրեն -Լիդիան հեռանում է...հեռանում է չճանաչված...
      Չէ որ մարկիզը նրա հիասքանչ կերպարը ստեղծել էր,«հյուսել» մթության մեջ՝տպավորված նրա քնքուշ ու անկրկնելի ձայնից ... ու հիմա ,դուրս գալով մթությունից նա զուր պիտի փնտրի նրա սքանչելի ձայնի մեջ իր ստեղծած պատրանքային գեղեցկությունը...
      Այսքանն էր,Անահիտ ջան...փոքրիկ նովել էր,,,ճիշտ է ես մի քիչ«սեղմել» էի այն ...)))
      Շատ եմ ափսոսում ,որ կրճատել եմ....)))

      Удалить
  2. Անահիտ ջան, խորհուրդ կտամ կարդալ նրա գործերից ...Պիրանդելլոյի դրամատուրգիական «տեխնիկան» ապշեցնում է իր « վիրտուոզությամբ» ...ներքին դինամիկայով հարստացված, հագեցված լակոնիկ ֆրազներ...բարդ հոգեբանական խաղի բացահայտում ...
    Ժամանակ կունենաս -զբաղվիր Պիրանդելլո-յով ..)))

    ОтветитьУдалить