Мой список блогов

вторник, 14 августа 2012 г.

Լինել յոթերորդ երկնքում ...Օդային ամրոցներ




Օդային ամրոցներ...Մեզանից ով չի կառուցել գեղեցիկ ,երազային «օդային ամրոցներ» ...??? Կարծում եմ ,բոլորս էլ  ինչ-որ չափով զբաղվել  ենք օդային ամրոցների  «շինարարությամբ  ».... :)))

понедельник, 13 августа 2012 г.

Ծաղիկների պերճախոս լռությունը ....

ք
Իհարկե,առանց ծաղիկների էլ ես կարող եմ ապրել,սակայն նրանք օգնում են ինձ պահպանելու ինքնահարգանքս,քանզի ապացուցում են ,որ ես ոտքերով ու ձեռքերով գամված չեմ առօրեական  գործերին...նրանք իմ ազատության վկայությունն են....
Տագոր

rose


Երբեմն Ծաղիկները պարզապես ծաղիկներ են ...
Իսկ երբեմն էլ շատ ավելին, քան  պարզապես ծաղիկներ :

Մի իմաստունի խրատ......


Մի իմաստունի խրատ.
«Մարդիկ վիրավորում  են երեք ձևով...Նրանք կարող են քեզ ասել ,որ դու հիմար ես,կարող են քեզ անվանել ստրուկ,կարող են քեզ կոչել միջակություն...
Եթե քեզ հետ նման բան պատահի ,պարզապես հիշի'ր այս պարզ ճշմարտությունը.

вторник, 7 августа 2012 г.

Կարծեցյալ ընկերների մասին ...Խանդի մասին


Ձեռք քաշիր ,եղբայրս ,այն ընկերոջից,որը բարեկամություն է անում քո թշնամիների հետ:

                                                                                                                                                                                   Կաբուս

Հույս մի դնիր դյուրաբորբոք ընկերոջ վրա ,եթե նա բնավորությամբ նույնիսկ բարի մարդ է:

                                                                Աբուլ -Ֆարաջ

среда, 1 августа 2012 г.

Մարտիրոս Սարյան



«Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ...Ուրախալի լույս,որը լուսավորում է մարդկանց,լեռները..
պտուղները-այն գանձ է՝կրկին հայտնաբերված ...Նրա գույներն այնքան գեղեցիկ են,որ  մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար  ...»

Ներողամտությունը լավ է վրեժից....


Մեզանից ում չի զարմացրել սպարտացի  Lycurgus-ի արարքը....
  Երբ մի երիտասարդ քաղաքացի հանել է նրա աչքերը,  զայրացած ամբոխը  երիտասարդին   հանձնել է 
 Lycurgus-ին, որպեսզի նա իր հայեցողությամբ պատժի մեղավորին....սակայն վերջինս  հրաժարվում է....
Պատժելու փոխարեն   Lycurgus-ը զբաղվեց երիտասարդի դաստիարակությամբ...կրթեց...դարձրեց նրան մի ազնիվ  ու բարի մարդ ...ու մի օր նրա հետ այցելեց թատրոն:

вторник, 31 июля 2012 г.

Լարոշֆուկո....Լաբրյուեր

 Լարոշֆուկո


Մարդիկ սովորաբար բարեկամություն են անվանում համատեղ ժամանցը,փոխադարձ օգնությունը  գործերում,ծառայությունների փոխանակումը,մի խոսքով,այնպիսի հարաբերությունները,որտեղ եսասիրությունը հույս ունի որևէ բան շահել:


Սխալները միշտ ներելի են,երբ ուժ ունես դրանք խոստովանելու:

Եվ կեսարը բարձր չէ քերականագետներից.... Ամեն ինչ կամ ոչինչ






  • Խոսքի պատմություն...


  • Եվ կեսարը բարձր չէ քերականագետներից-Nee Ceasar поп supra grammaticos 
    Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը  պատմում է ,թե ինչ հանգամանքներում ծնվեց այս արտահայտությունը.
    Մի անգամ քերականագետ Պոմպոնիուս Մարկելը  նշեց  լեզվական սխալ  կայսեր

    понедельник, 30 июля 2012 г.

    Օդային ամրոցներ...Ինչ թույլատրվում է Յուպիտերին,,ցլին՝արգելված է



  • Խոսքի պատմություն..
  • Ինչ թույլատրված է Յուպիտերին,ցլին՝ արգելված է..լատ.՝Quod licet Jovi, поп licet bovi (квод лицэт йови, нон лицэт бови)
    Արտահայտության պատմությունը-Յուպիտերին(նույն ինքը ՝Զևսը)դուր է գալիս  Փյունիկիայի թագավորի աղջիկը ՝Եվրոպան ,և վերածվելով սպիտակ ցլի ,փախցնում է Եվրոպային....
  • четверг, 26 июля 2012 г.

    Հաղթողներին չեն դատում....Ուժեղի իրավունքով

    Ուժեղի իրավունքով 

    Ինչպես պատմում է Պլուտարքոսը .«Մի անգամ  գաղիացիները (կամ գալլեր-հնագույն ժամանակներում Ֆրանսիաի տարածքում ապրող ցեղեր) հատեցին Ալպերն ու ներխուժեցին   Իտալիա: