Мой список блогов

пятница, 30 сентября 2011 г.

Գաղտնիքը Կյանքի ...Քանի տարեկան եք



Վաղուց,շատ վաղուց,անհիշելի ժամանակներում ,Աստված հարցրեց հրեշտակներին ,թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի ...

-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում  ծովերի...

четверг, 29 сентября 2011 г.

sangre azul՝ կապույտ(երկնագույն ) արյուն







  • Խոսքի պատմություն...
  • sangre azul՝ կապույտ(երկնագույն ) արյուն....(այնուհետև այս արտահայտությունը փոխ են առել ֆրանսիացիները՝le sang bleu,իսկ հետո այն «քոչել է» մնացած լեզունները ...))))
    Իսպանական թագավորական ընտանիքն ու ազնվականությունը հպարտանում էին նրանով,որ ի տարբերություն հասարակ մարդկանց ,նրանց նախնինները սերում էին արևմուտքից՝վեսթ-գոթերից...և երբեք չեն խառնվել Աֆրիկայից Իսպանիա ներթափանցած մավրիտանացիների հետ: Ի տաբերություն թուխ մաշկ ունեցող հասարակ մարդկանց, վերին դասի   ներկայացուցիչների  սպիտակ մաշկի պատճառով  ձեռքերի կապույտ երակներն առանձնանում էին,դրա համար էլ նրանք իրենց անվանում էին sangre azul՝ կապույտ արյուն  ունեցողներ...հետևաբար ,այս արտահայտությունը  գործածվում էր  ազնվականությունը նշելու,ազնվական ծագումը ընգծելու  համար   :))
    Երկնագույն արյուն ՝փոխաբերական իմաստը ՝ազնվականություն ...

    Արթյուր Ռեմբո...

    Նկ. Antoine Blanchard (1910 - 1988)


    Սիրավեպ

    Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ.
    -Ու մի դյութիչ երեկո ՝ մի կողմ թողած աղմկուն
    Սրճարանները պայծառ,գարեջուր թե լիմոնադ,
    -Դու գնում ես շրջելու լորիների պուրակում:

    среда, 28 сентября 2011 г.

    Չառլի Չապլին



    Մեծանուն դերասան  Չառլի Չապլինը մի անգամ տուն  վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա  ժամացույց...անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպես,ինչ հանգամանքներում  է հայտնվել այդ չհափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում...չգտնելով պատասխան նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն...Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց,որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

    ՕՄԱՐ ԽԱՅԱՄ


    Կյանքի իմաստը գինու մեջ ու ջանի մեջ  դու փնտրեցիր,-
    Բայց ,ո՜վ Խայամ,կինն ու գինին քյուլհանի մե՞ջ դու փնտրեցիր:-
                                                                         Եղիշե Չարենց





    « Նա երբեք հակում չի ունեցել ընտանեկան կյանքի նկատմամբ և ժառանգներ չի թողել:Այն ,ինչ որ մնացել է նրանից ,քառյակներ են և արաբերեն ու պարսկերեն  լեզվով գրված երկեր՝ փիլիսոփայությունից...» :

    Այսպես է ներկայացնում Օմար Խայամին 15-րդ դարի պարսիկ հեղինակ Ահմադ Թաբրիզին...















    Գինուս կուժը դու կոտրեցիր,Աստված իմ.
    Բախտիս դուռը դու փակեցիր,Աստված իմ,
    Իմ ալ գինին դու թափեցիր ,Աստված իմ.
    Ես եմ խմում ՝դո՞ւ հարբեցիր,Աստված իմ:


    понедельник, 26 сентября 2011 г.

    Աշխարհը հայելի է ... Ես չեմ տեսնում սխալներ

    Картина «Желтые хризантемы», Художник Томеско-Мазманян Юлия    

     Թագավորը հրամայում է  կառուցել  մի մեծ ,ամբողջովին  հայելապատ պալատ ...
     Մի օր   մի  շուն վազեց պալատ...Նայեց շուրջը...Ամենուր շներ էին՝ասես շրջապատված էր միլիոնավոր շներով...  Վստահ ,որ կյանքը վտանգի տակ է ,ինքնապաշտպանության նպատակով ՝շունը սկսեց հաչել...

    четверг, 22 сентября 2011 г.

    Հույսը վերջինն է մեռնում... Վարչական բերկրանք



    Հույսը վերջինն է մեռնում...կամ ,ինչպես ասել է Դիոգենես Սինոպացին(Շուն Դիոգենեսը) ,«Հույսը մարդու մեջ մեռնող վերջին բանն է »:
    Հույս...( ուս -անել....)ապավեն...ապավինություն...հնարավորություն...երազանք...ենթադրություն...կանխազգացում....պատրանք ...
    Ի՞նչ է հույսը:
     Միգուցե վստահության մեջ թաթախված ցանկությո՞ւն...սպասո՞ւմ,որ կգա սեր,սփոփանք,խնդություն...

    вторник, 20 сентября 2011 г.

    Բարու և Չարի պայքար....Առակ «կեղտոտ սպիտակեղենի» մասին )))

    Առակ «կեղտոտ սպիտակեղենի» մասին 

    Երիտասարդ զույգը տեղափոխվեց նոր բնակարան։Առավոտյան կինը մոտեցավ պատուհանին ու տեսավ հարևանուհուն ,որը նոր լվացրած սպիտակեղենն էր կախում պարանից։

    воскресенье, 18 сентября 2011 г.

    Մտապատրանք,,,fata Morgana...

    Մտապատրանք....fata Morgana......

    Ես գիտեմ իրականությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում....
    Վ.Սարոյան

    Картины Владимира Куша (57 фото)
    Նկ. Վ. Կուշ(չ)




    <<Թվային >>խաբկանք...
    Վիրտուալ սիրավեպ...

    Վիրտուլ աշխարհ.... հրապույրներով
     ու թովչանքով  լի   «զարդարուն   իրականություն»...Քաղցր մոլորություն ... Իրական հույզերով  ու ապրումներով  լի անիրական միջավայր ... Պատրանքների թագավորություն , ուր  հեշտությամբ  «իրականանում են»  մեր անիրական  երազանքները .... ))) 

    среда, 14 сентября 2011 г.

    Նա վերջապես կերտել էր իր գլուխգործոցը ՝ ԲԱՂԵՂԻ ԿԱՆԱՉ ՏԵՐևԸ...

       «Վերջին Տերևը» Ըստ 'Օ Հենրիի

             Նյու Յորքի արվարձանում արվեստանոց էին վարձել երկու նկարչուհիներ: Սյուն և Ջոաննան: Նրանք ծանոթացել էին պատահաբար...զրույցի բռնվել...ընկերացել...Արդյունքում ՝ընդհանուր արվեստանոց աղքատիկ թաղամասի եռահարկ աղյուսե շենքի վերին հարկում...