Мой список блогов

пятница, 30 сентября 2011 г.

Գաղտնիքը Կյանքի ...Քանի տարեկան եք



Վաղուց,շատ վաղուց,անհիշելի ժամանակներում ,Աստված հարցրեց հրեշտակներին ,թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի ...

-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում  ծովերի...

Ասաց Աստված .
-Դա չափազանց հեշտ է մարդու համար...կգա ժամանակ (և արդեն է ժամանակը)))  ,երբ  նա  կանցի  բոլոր ծովերն ու կհասնի խորքերն օվկիանոսների...
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել  Երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի  ....
Ասաց Աստված.
-Թափանցել  երկրի ընդերքը նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար...անիմաստ է նաև թաքցնել այն լեռների գագաթներին....միևնույնն է ,կգտնի մարդը:
- Իսկ ո ՞ւր  թաքցնել... Միգուցե ՞    աստղերի մեջ...
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված.
-Մարդը  կհասնի աշխարհի չորս ծայրերը...կնվաճի ամենաբարձր լեռնագագաթները...կթափանցի խորքերը ծովերի ...անգամ տիեզերքը  հասանելի կլինի նրան ավելի շուտ ,քան  նա կփորձի ճանաչել  ինքնիրեն...Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ...ու նա երբեք չի գտնի ,չի բացահայտի այն....

Картина «Натюрморт с подсолнухом», Художник Колос Анна


- Քանի  տարեկան եք,-հարցրին Գալիլեյին...
-Ութ կամ տաս --պատասխանեց նա...
-Այդ ինչպե ՞ ս,-զարմացան բոլորը...Իհարկե,նա արդեն ծեր էր 8 կամ 10 տարեկան լինելու համար...:»
-Իմ տարիքն այնքան է,որքան մնացել է ինձ ապրելու....Ապրած տարիներս այլևս ինձ չեն պատկանում, ճիշտ այնպես,ինչպես ծախսված դրամն արդեն ձերը չէ....

Комментариев нет:

Отправить комментарий