Мой список блогов

понедельник, 26 сентября 2011 г.

Աշխարհը հայելի է ... Ես չեմ տեսնում սխալներ

Картина «Желтые хризантемы», Художник Томеско-Мазманян Юлия    

 Թագավորը հրամայում է  կառուցել  մի մեծ ,ամբողջովին  հայելապատ պալատ ...
 Մի օր   մի  շուն վազեց պալատ...Նայեց շուրջը...Ամենուր շներ էին՝ասես շրջապատված էր միլիոնավոր շներով...  Վստահ ,որ կյանքը վտանգի տակ է ,ինքնապաշտպանության նպատակով ՝շունը սկսեց հաչել...

Երբ սկսեց հաչել, հայելու մեջ երևացող շներն էլ նրա   վրա  հաչեցին...Շունը հուսահատությունից լարեց իր բոլոր ուժերն ու մինչև լուսաբաց հաչեց   հայելու մեջ իր արտացոլանքին ...
Առավոտյան դժբախտ շանը գտան  սատկած  ...Նա ողջ գիշեր միայնակ  մարտնչել էր  սեփական  անդրադարձի դեմ....

     Աշխարհն այն հայելին է,որն անդրադարձնում է մեր արարքները,գործողությունները ,խոսքը,միտքը....մեզ է «վերադարձնում»մեր սեփական պատկերը...

                                     (())
Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները գտա նրան իր վերջին ստեղծագործության մոտ կանգնած լաց լինելիս...
-Ուսուցիչ ,ինչո՞ւ եք արտասվում,-հարցրին նրանք:
-Ես չեմ տեսնում սխալներ,թերություններ իմ աշխատանքներում,-պատասխանեց նա:
«Չէ ՞որ  դա   լավ է »,-զարմացան աշակերտները...
-Դուք ոչինչ չեք հասկանում,-շարունակեց Միքելանջելոն,-եթե ես չեմ տեսնում սխալներ  իմ աշխատանքներում , նշանակում է արդեն  անկում է ապրում իմ տաղանդը...
Ասում են ,իբր, այս դեպքից հետո նա թողեց քանդակագործությունն ու սկսեց  սոնետներ գրել...

P.S.Թերություններ...գուցե նրանք կային ,բայց նա   այլևս չէր  տեսնում  իր սխալները  ...ուրեմն և չկար դրդապատճառ կատարելագործվելու.նշանակում է ՝նա հասել էր արդեն  ստեղծագործական բարձունքի , գագաթնակետի,երբ արդեն բարձրանալու,ձգտելու  տեղ չի մնում.....




Праведники


Святые и ангелы


Грешники


Միքելանջելո.«Ահեղ դատաստանը»

Комментариев нет:

Отправить комментарий