Мой список блогов

четверг, 22 сентября 2011 г.

Հույսը վերջինն է մեռնում... Վարչական բերկրանք



Հույսը վերջինն է մեռնում...կամ ,ինչպես ասել է Դիոգենես Սինոպացին(Շուն Դիոգենեսը) ,«Հույսը մարդու մեջ մեռնող վերջին բանն է »:
Հույս...( ուս -անել....)ապավեն...ապավինություն...հնարավորություն...երազանք...ենթադրություն...կանխազգացում....պատրանք ...
Ի՞նչ է հույսը:
 Միգուցե վստահության մեջ թաթախված ցանկությո՞ւն...սպասո՞ւմ,որ կգա սեր,սփոփանք,խնդություն...

կամ ՝ որոշակի իրադարձության ,ինչ-որ լավ բանի սպասման  հետ կապված   հուզական ապրումնե՞ր ,  հոգեվիճա՞կ ...ներկան հաղթահարելու և ապագան բարենպաստ  ու լուսավոր տեսնելու  ձգտո՞ւմ...
   Նույնիսկ ,երբ  մեռնում  է հավատը,սերը , միևնույնն է, շարունակում ես  հոգուդ մեջ  հույսեր փայփայել , հավատալ ու սպասել  ինչ-որ  սփոփիչ ,ուրախալի,հուսադրող  և լավ բանի ....Բայց  անցնում է ժամանակն ու  չի իրականանում  դրանցից ոչ մեկը :Կամաց-կամաց հույսը հատնում է... հանգչում  ու մեռնում  մեր մեջ վերջինը...կամ նախավերջինը... քանզի միշտ էլ  հույսը մեռնում է մարդու մեռնելուց մեկ ակնթարթ առաջ...
այնպես որ.
Քանի դեռ շնչում եմ՝ես հույս ունեմ ...)))



 Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել 
Եվրոպական հին ասացվածք,որը հայտնի դարձավ այն բանից հետո,երբ «երկաթե կանցլերը»՝Բիսմարկը օգտագործեց այն իր ելույթում...
Կան նաև այլ տարբերակներ . 
«Հռոմի Պաից ավելի սուրբ լինել»...«Ավելի շատ պապիստ լինել,քան Հռոմի պապը»...
 Ֆրանսիական   Etreplus royaliste que le roi (կամ ...que le roi-méme). «հարկավոր չէ լինել ավելի ռոյալիստ ,քան թագավորն ինքն է» արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռենե Շատոբրիանը...«ռոյալիստ»-(ֆր. le roi -թագավոր բառից) բառը նշանակում է« միապետության կողմնակից»:

Նշանակությունը ՝չափազանց նախանձախնդիր լինել,փութաջանություն ցուցաբերել,սրտաբուխ մղումով , եռանդով գործել՝ նմանավելով,նմանակելով,ընդօրինակելով  գաղափարական առաջնորդին ,ղեկավարին,ուսուցչին...

Ամուսնությունները կատարվում են երկնքում...(շատ գեղեցիկ արտահայտություն...))))
արտահայտությունը  անգլիացի գրող Ջոն Լիլիի (1554-1606թթ) «Euphues and his England» վեպից է...
Նշանակությունը՝
ամուսնությունը կանխորոշված է ճակատագրով...ամուսնությունը սուրբ միություն է....ընտանքի ձևավորումը  կատարվում է  աստվածային ծրագրով,Աստծո խորհրդով...և նա տալիս է իր  օրհնություններն ու  շնորհները տղամարդուն և կնոջը... սրբությամբ է  կնիքում այն,որպեսզի  նրանք  իրականացնեն Աստծո  հատուկ մտադրությունները  կյանքում...

 Յուրաքանչյուր մարդու հատուկ է սխալվելը,բայց միայն հիմարն է կրկնում իր սխալը...կամ «Սխալվել կարող է ամեն ոք,իսկ իր սխալի  վրա համառել՝ միայն անխելքը»
Ցիցերոնի խոսքերից է այս արտահայտությունը...
կիրառվում է բառացիորեն...


Վարչական բերկրանք ....(զմայլանք,ցնծություն,ոգևորություն,խանդավառություն...ընտրեք որը կուզեք ...))) միայն չասեք ,թե գիտեիք այս արտահայտությունը... :)))
Դոստոևսկու «Դևերը » վեպից է .
«-Վարչական բերկրա՞նք:Չգիտեմ ,թե ինչ է:
Չգիտեմ՝ ինչ է դա։ 
― Ասել է թե... Vous savez, chez nous... En un mot, ամենավերջին ոչնչությանը դրեք երկաթուղու ինչ-որ ողորմելի տոմսերի վաճառքի վրա, և այդ ոչնչությունը տեղնուտեղն իրեն իրավունք կվերապահի մեզ նայել Յուպիտերի պես, երբ մոտենաք տոմս վերցնելու, pour vous montrer son pouvoir... «Հապա, մի ցույց տամ իմ իշխանությունը քեզ վրա...»։ Եվ դա նրանց վարչական զմայլանքի է հասցնում... 


նշանակությունը՝պաշտոնատար անձանց վարքագիծ,որոնք օգտագործում են իրենց իշխանությունը ինքնահաստատման համար....))


 Ճակատին է գրված՝  ասելով հասկանում ենք   .«Նրա դեմքի արտահայտությունից  ամեն ինչ պարզ է..»:

Իսկ  իրականում  այս արտահայտությունը այնքան էլ «անմեղ չէ» ... 
 Այն առաջացել է մի  շատ դաժան սովորույթից.
1746թ Ելիզավետա Պետրովնան հրամայեց խարանել հանցագործների ճակատները ,որպեսզի նրանք «տարբերվեն մնացած լավ ու ոչ կասկածելի մարդկանցից»:

Իսկապես շատ դաժան է  բան «խարանել մարդուն անցյալի համար »... զրկել նրան  ապագայից...դատապարտել ողջ կյանքի ընթացքում...




Ախորժակը ուտելիս է բացվում...)))
արտահայտությունը սխալմամբ վերագրում են Ռաբլեին...
Խոսքի հեղինակն է Ժերոմ դը Անժեն՝ ֆրանսիացի եպիսկոպոս(16-րդ դարի առաջին կես ), ով ճանաչում ստացավ իր ժամանակի հուգենոտների դեմ համարձակ վիճաբանական  հայտարարություններով,
սակայն ժողովրդականություն ձեռք բերեց ֆրանսիացի հումանիստ-գրող Ֆրանսու Ռաբլեի շնորհիվ, ով իր «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպում այս արտահայտությունը «դրեց հերոսներից մեկի՝Անժե  Մանսկեցու  բերանը»-)))


կատակ-այլաբանություն...
Նշանակությունը.
պահանջներն աճում են աստիճանաբար ՝ դրանք բավարարելու չափով ...
ինչ-որ մի նոր բանի «համն առնելով »(որը մինչ այդ չէր էլ ցանկանում փորձել) ՝ հրապուրվել  , տարվել ...

ինչ-որ նախնական հաջողությունից հետո ձգտել ավելիին ...

Նաև գործածվում է բառացիորեն...



Комментариев нет:

Отправить комментарий