Мой список блогов

понедельник, 8 августа 2011 г.

«Գիշերային թռիչք»....«Մարդկանց մոլորակը» ..Անտուան դը Սենթ Էքզյուպերի



















«Մարդկանց մոլորակը» 

Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ



Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։

пятница, 5 августа 2011 г.

Հայի աչքեր...կապույտ աչքեր..А знаете ли , вы, что голубые глазат

А знаете ли , вы, что голубые глазат так любимые всеми писателями (кроме, конечно, арабских), являются мутацией в гене HERC2, из-за которой карие глаза, которые присущи основной части человечества, стали голубого цвета. Мутация эта возникла примерно 6—10 тыс. лет назад на Ближнем Востоке и выражается в сниженной выработке меланина в радужной оболочке глаза.

четверг, 4 августа 2011 г.

La vie en rose...Օ՜,Սուրբ պարզություն...«Լեզո՜ւ,Լեզո՜ւ...Նա հոգին է ժողովուրդների


Օ՜,սուրբ պարզություն...
Այս խոսքերը պատկանում են չեխ ժողովրդի  մեծ ազատամարտիկ Յան Գուսին,որին կաթոլիկ եկեղեցին որպես հերետիկոսի ու եկեղեցու մեծագույն թշնամու  ենթարկել է մահապատժի...ու երբ նրան այրում էին խարույկի վրա ,մի խեղճ  զառամյալ հավատացյալ պառավ , միանգամայն վստահ ,որ բարի գործ է անում ,մի խուրձ  ցախ է բերում ու նետում խարույկի մեջ...
O sancta simplicitas....Օ՜,սուրբ պարզություն...դառը ժպիտով բացականչել է Գուսը...նա պայքարում էր նրա նմանների երջանիկ ապագայի համար,իսկ պառավն  էլ «լավագույն մտադրությամբ » ծառայություն մատուցեց  նրա տանջանքներին ...
Այդ ժամանակներից  ի վեր այս արտահայտությունը  կիրառվում  է բոլոր տգետ ու խավարամիտ մարդկանց հանդեպ,որոնք  խաբված լինելով   կարծեցյալ ընկերների կողմից  ,թերամտությամբ,անխելքությամբ  հանդես են գալիս  իսկական ընկերների դեմ...


вторник, 2 августа 2011 г.

Ես չեմ ուզում մեռնել...


Մի օր Փափազյանն ասաց.

-Ես չեմ ուզում մեռնել,երևի ոչ ոք էլ չի ուզում մեռնել:Բոլոր ասողները,թե իրենց համար մեկ է՝ վաղը կմեռնեն,թե մի քանի տարի հետո,անկեղծ չեն:Ոչ ոք չի ուզում այս աշխարհից հոժարակամ գնալ:Նկատված է,որ իրենց վրա ձեռք բարձրացողները վերջին պահին զղջում են,խնդրում փրկել:
   Եվ միտքը շարունակեց այսպես.
-Բայց եթե մեռնել,ապա միայն այնպես ,ինչպես պատահեց Համբարձումի հետ:
Խոսքը Խաչանյանի մասին է,որին շատ էր սիրում,և որը մահացել է «Երկիր հայրենի» ներկայացման ժամանակ՝բեմազգեստը հագին,դիմահարդարված,բեմ մտնելուց մի քանի րոպե առաջ:
   Ամենից ավելի նրա վրա տպավորություն էր թողել Միքայել Թավրիզյանի մահը,մահ՝ նվագախումբը ղեկավարելիս,վահանակի մոտ,բուռն շարժման պահին,երբ աջ ձեռքը մեկնել էր վեր՝ հնչյունի հետևից...
   -Մարդ պետք է այդպես մեռնի:Ես շատ բան կտայի՝բեմում խաղի ժամանակ մեռնելու համար:
   Եվ մի օր Փափազյանի խաղի ժամանակ  հիշեցի մեր զրույցը:
   1967-ի դեկտեմբերի 14-ին էր,«Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը:Խաղում էր Մեք-Գրեգոր,որը,ինչպես հայտնի է,մեռնում է բեմում:Երբ նա «մահացավ» ,Վարդերեսյան-Ջոնին մոտեցավ և մի փոքր բարձրացրեց ձեռքը,որն ընկավ այնպես անկյանք,որ շատերը թատերասրահում,այդ թվում և ես ,կարծեցինք,թե Փափազյանն իսկապես մահացել է: Իսկ ներկայացումը շարունակվում էր:Երբ Բեն-Ալեքսանդր -Բաբկեն Ներսիսյանն ասաց.«Այս մարդը մեր ժամանակի  ամենամեծ  շեքսպիրյան դերասանն էր»,բարձրացավ  այնպիսի ծափահարություն,ինչպես երբեք չէր եղել:Մեք -Գրեգորին շալակցին ու տարան:Կյանքի ոչ մի նշույլ չկար:
Այդպես միայն դիակն է լինում:
  Վարդերեսյանի խաղում վախեցած շփոթ կար:Ու եթե դա համընկնում է և համապատասխանում այդ պահի բեմական ապրումին ըստ թատերախաղի,ապա Արուս Ասրյանը հետագայում ասում էր,որ ինքը հավատացել է,թե տեղի է ունեցել ամենասարսափելին,և խաղում էր՝ հազիվ զսպելով արցունքները,զարմացած,թե ինչու վարագույրը չեն փակում:
    Երբ ներկայացումը վերջացավ ,և ծափահարությունների ներքո Փափազյանը բեմ եկավ, հանդիսատեսը ազատ շունչ քաշեց և ապա ուրախացած,որ դերասանին  հաջողվել է դահլիճին խաբկանքի մեջ պահել,որոտընդոստ  ծափահարությանը միացրեց ցնծագին կանչերը՝«Բռավո՜՝»:
   Դա Փափազյանի վերջին ներկայացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում...


                          Հիշում է Ռուբեն Զարյանը

Интересные факты природы

Природа

Температура -40 градусов по Цельсию точно равна температуре -40 градусов по Фаренгейту. Это единственная температура, в которой две этих шкалы сходятся.stugeci,,ayo,,miayn -40-i depqum,,,,

Ежегодно более 10 миллионов тонн азота приносится на Землю грозами.

18 февраля 1979 года в пустыне Сахара шел снег.

Факты о мозге.


1. Мозг, как и мышцы, чем больше его тренируешь, тем больше он растет. Мозг среднего взрослого мужчины весит 1424 г, к старости масса мозга уменьшается до 1395 г. Самый большой по весу женский мозг — 1565 г. Рекордный вес мужского мозга — 2049 г. Мозг И. С. Тургенева весил 2012 г. Мозг эволюционирует: в 1860 году средний вес мужского мозга составлял 1372 г. Наименьший вес нормального неатрофированного мозга принадлежал 31-летней женщине — 1096 г. Динозавры, достигавшие 9 м в длину, имели мозг величиной с грецкий орех и весом всего 70 г.2. Самое бурное развитие мозга происходит в возрасте от 2 до 11 лет.

понедельник, 1 августа 2011 г.

Էրիխ Մարիա Ռեմարկ «Ասա ինձ ,որ դու սիրում ես ինձ»

Նկ .Արթուր Բրագինսկի.  «Մառլեն Դիտրիխ»
Ռեմարկ - Մառլեն Դիտրիխ...Ռավիկ-Պումա...
Հոգու ճիչ...
Սրտառուչ ,անկեղծ ,հուզիչ , ինտիմ, հոգին տակնուվրա անող ,անսովոր, ապշեցուցիչ  գեղեցկության  նամակներ...սիրավեպ նամակների տեսքով... ոչ առաջին և ոչ էլ վերջին ,այլ կարճ ,սակայն  շատ լուսավոր ու պայծառ  սիրո  ...Մեծ Սիրո մասին...
Նամակներն իրոք հիասքանչ են...Կարդացեք...հաղորդակից կլինեք  անսահման  գեղեցիկին ...)))  
    Այս գիրքը երկու անգամ է հրատար­ակվել Ռուսաստանում..­2003 և 2013 թվականնե­րին,շատ քիչ տպաքանակ­ով...և քչերը գիտեն այս Նամականու մասին...

Միգել դե Ունամունո «Մառախուղ»

Ջեյմս Հերբերտ Դրեյպեր,Մառախուղի Հավերժահարսներ

 Հոգին աղբյուր է՝ միայն  արցունքների մեջ բացվող  ...Քանի դեռ չես թափել իսկական արցունքներ ,չես կարող ասել , թե արդյոք ունես հոգի...


Հատուկ myway.am-i համար ...))))

« Թիթեռի դասը ...»
 Որպես մեկնաբանություն Լեոի « Ապրելու արվեստ»  գրառմանը   ))))
Թիթեռի դասը....կասեի՝խրատը ))


Цветы и бабочки


Մի անգամ բոժոժի մեջ մի փոքրիկ անցք հայտնվեց....մի պատահական  անցորդ նկատելով  ՝կանգ առավ ու սկսեց հետևել  ,թե ինչպես  է  թիթեռն այդ փոքրիկ  անցքից  փորձում   դուրս գալ...

Անցավ երկար ժամանակ....կարծես թե թիթեռը դադարեց ջանքեր գործադրել,իսկ անցքը շարունակում էր փոքր մնալ...Թվում էր,թե թիթեռն արել էր այն ամենն,ինչ կարող էր ու այլևս ուժ չէր մնացել որևէ բանի համար...
Մարդը որոշեց օգնել թիթեռին ...վերցրեց փոքրիկ դանակն ու կտրեց  բոժոժը...Թիթեռն անմիջապես դուրս եկավ...սակայն նրա մարմինը թույլ էր ու անզոր,իսկ թևիկները ՝թափանցիկ ,որոնք  հազիվ էին շարժվում...
Մարդը շարունակում էր հետևել,մտածելով,որ ահա,ուր որ է կբացի թիթեռնիկը թևիկներն իր գեղեցիկ ու կճախրի....Նման բան տեղի չունեցավ ...Նա չկարողացավ  թռչել...

суббота, 30 июля 2011 г.

Հատվածներ Գուրգեն Մահարու «Ծաղկած Փշալարեր» գրքից

Դա բանտի շների կացարանն էր, որը հայտնի էր բոլորին «շնանոց» անունով։ Ո՞ւր տարան շներին, գուցե առա՞ջ քաշեցին կամ գուցե ցրեցի՞ն նրանց շտատը, գտնելով, որ մարդն այնքան է հասունացել, որ կարող է կատարել այն, ինչ նրանք են կատարում։ Գուցե, գուցե։

Մենք ժամանակի տերը չենք, ժամանակն է մեր տերը, մենք մեր տերը չենք, մեր տերը սատանան գիտե թե ո՛վ է․ մի բան որոշ է, որ մենք անտեր չենք։ Եթե անտեր լինեինք, կգնայինք ուր որ խելքներս փչեր։ Պարզվում է, որ անտերությունը ոչ միայն վատ բան չէ, այլև շա՛տ֊շա՛տ պատվական բան է։ Շա՛տ։

Մեր համայնքի անդամներից մեկը, որի ազգանունը մենք սովոր էինք կարդալ թերթերում, գրեթե ամեն օր, կառավարական որոշումների տակ, անհավատալի մի բան պատմեց այդ օրերին․ դատելուց հետո նրան խոթում են մի բանտասենյակ, ուր ոչ ոք չի լինում։ Երբ ուշքի է գալիս մինուտնի դատի մղձավանջից, սկսում է շրջել կամերայում։ Կամերայի պատերին նկատում է մակագրություններ։ Այնտեղ նա կարդում է ծանոթ ընկերների թողած վերջին տողերը։ Այո՛, դա եղել է մահվան դատապարտվածների վերջին հանգրվանը։ ― «Երեք րոպե տևող դատավարությամբ դատապարտված եմ գնդակահարության․ կեցցե հայ ժողովուրդը», ― գրում է ժամանակի լավագույն գրողներից մեկը։ ― «Դատապարտված եմ գնդակահարության։ Մեռնում եմ հանգիստ խղճով։ Կեցցե՛ մեր մեծ ղեկավարը»․ ― գրել և ստորագրել է ժողովրդական սիրված կոմիսարը։ «Դիալեկտիկական մատերիալիզմով զինվելը բավական չի գնդակահարվելու համար․ կեցցե՛ մեր մեծ գործը», ― գրում է ժամանակի հմուտ տեսաբաններից մեկը, որն աչքի է ընկել իր խրթին լեզվով։

Ես հիշում եմ՝ երբ աշունն իր գորշ թևերը փռում էր գործարար բակի ու թվում էր ամբողջ աշխարհի վրա, երբ անձրևը ծեծում էր քո պատուհանների կեղտոտ ապակիները, դու բուրում էիր, ի՜նչ էիր բուրոմ, հող ու կավ էիր բուրում ու այդ հողն արդար էր նրա վրա աշխատող մարդու նման ու կավը իմ և Մամոյի բոբիկ ոտների տակ չարչարված էր ու հունցված, որպեսզի Աշոտ դային նրանցից ամաններ պատրաստի ու հետո իր ձեռքով շինած քուրայում թրծի ու տա հազարավոր կալանավորներին, ― առե՛ք, կերեք, կերե՛ք ինչով կլցնեն, միշտ հիշելով, որ մարդն է շինում և թրծում հողե ամանները և ոչ թե աստվածները։ Ես հիմա հավատում եմ, ավելի քան հավատում, որ ազատն աստվածն է սկզբում շունչ փչել իր կավե շինվածքին և նրան կենդանություն պարգևել, ստեղծել է մարդուն և այդ մարդն օրորոցից մինչև կախաղան բանն ու գործը թողած՝ «ազատությո՜ն» է գոչել ու տենչացել։ Նույն այդ աստվածը, երևի, մի ուրիշ հողածնի է աշխարհ գործուղել արտակարգ լիազորություններով, որ ոչ թե բոբիկ ոտներով, այլ ծանր, երկաթե սապոգներով ոտքի տակ առնի միլլիոններին, տրորի ու հունցի, կավ դարձնի, որ նրանք «ազատություն» բառն անգամ մոռանան, և հետո այդ կավից նո՛ր մարդ պատրաստի ի՛ր շնչով, ի՛ր կերպարանքով, նոր դրախտի խոստումով, որ այդ մարդը լինի վախկոտ ու դաժան, անողնաշար, փառամոլ ու դաժան, որ հսկողության տակ առնի անգամ մարդկային սերը։ Որ մարդիկ պատժվեն սիրելու համար, իսկ դաժանության համար պարգևատրվեն, որ նրա արձանները կանգնեն բոլոր կայաններում, հրապարակներում, քաղաքներում ու ավաններում, որ նրա նկարը կախվի բոլոր տների պատերից, որ նրա անունով կոչվեն քաղաքներ ու գործարաններ, հարյուր հազարավոր փողոցներ և հազարավոր հրապարակներ։ Որ բոլոր գրիչները գրեն նրա մասին, բանաստեղծները նրան գովերգեն, նկարիչները նրան նկարեն, երգիչները նրան երգեն, գիտնականները նրա անունով գործեն, զինվորականները նրա ցուցումով կռվեն, ողջ երկիրն օվսա՜ննա երգի, ու նա անհագուրդ խմի փառքի աղջուրն ու չհագենա, մոլեգնի ՜․․․



Ընդարձակ բրուտանոցի մի անկյունում վառվում էր վառարանն ու ճարճատում։ Եթե ազատ ժամանակ ունենաս, նստես նրա մոտ և լսես ուշադրությամբ, ապա վառարանը, կերգի քո բոլոր ուզած եղանակները։ Նա գիտե անգամ ամենածիծաղելի երգերը, բավական է, որ դու հիշես եղանակը և նա կերգի․

Ծնկիդ ծալը, դոշիդ խալը, խանբաջի՜․․․

Դու սիրուն ես, քան քո տալը, խանբաջի՜․․․

Դու վառարանին հանդիմանում ես թեթևամտության, անլրջության համար, ու վառարանը հիմա երգում է քո հիշած նոր երգի աղաչավոր եղանակը․

Ամենասո՜ւրբ երրորդություն,

Տուր աշխարհին խաղաղություն,

Բանտարկելուց՝ ազատություն

Եվ հիվանդաց՝ առողջություն...

Իսկ հիմա․․․ աչքերդ տաքանում են, դու, ի՞նչ է, արտասվե՞լ ես ուզում։ Թաշկինակի կարիք չկա, վառարանը չորացնում է թարթիչներդ ու երգում, ու երգում․

Մի՛ լա, մի՛ թացի աչքերդ․․․





Ոչինչ չկա կայուն, որովհետև չկա օրենք ու օրինականություն․․․ ուզածդ րոպեին ինձ էլ կարող են քաղաքական դարձնել և տալ տասից մինչև քսանհինգ տարի, էլ չեմ ասում, որ կարող են թրխկացնել։ Մեկ էլ տեսար՝ ձեզ բաց թողին որպես անմեղ զոհերի․․․ Մեծ քիմիայի ժամանակաշրջան է․ մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ․․․ Հիմա ի՞նչ եք ասում, ձեզ մի աշխատող չտա՞մ․․․ ա՞յս ինչ բան է․․


․․ Թող այս բաժակն էլ կալանավորների կենացը լինի։ Ասում են կա մի պետություն, որն ընդամենը մի փոքրիկ բանտ ունի։ Բանտի միակ ծերուկ պահակն անգործությունից ձանձրանում է, իսկ երբ մեկին բռնում են, սև դրոշակ են բարձրացնում բանտի վրա։ Թող մեզ մոտ էլ այդպես լինի։ Խմենք մերոնց կենացը, նրանք շատ են, շատ֊շատ են։ Ինչո՞ւ այսպես եղավ, այս ի՞նչ զարմանալի պատմություն է․․․ Արդար կարգերի երկրում այսքան կալանավո՞ր․․․ սա մի մեծ բամբասանք է, մի մեծ զրպարտություն։ Անմեղ, անշառ ու պետքական, շատ պետքական մարդկանցով են լցրել բանտերն ու լագերները։ Ո՞ւմ է հարկավոր, ինչո՞ւ է այս մեծ անարդարությունը։ Երևի կա մեկը, որին ձեռնտու չեն ազնիվ, շիտակ, համարձակ մարդիկ և նրա հրամանով այդպիսիներին ոչնչացնում են․․․

― Մեր կալանավորների կենացը, ― կրկնեց նա, ― մեռած թե կենդանի, միևնույն է, որովհետև մեռածները միշտ մեզ հետ են, իսկ կենդանիները մեռած են․․․


― Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխող սապոգները, ասում են խոսքեր, որոնք իրենցը չեն, կատարում են գործեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել։

― ․․․ Հին է ու միշտ նոր չարի ու բարու կռիվը, և միշտ բարին է հաղթանակել։ Խմենք այն մեծ օրվա կենացը, երբ վերջին բանտարկյալը կթողնի վերջին բանտը։








Մենք հիմա մենք չենք, մենք համարակալված, բայց այսպես թե այնպես կենդանի միավորներ ենք: Ես “222” եմ, օրինակի համար: Ինչպես էլ գտան իսկական թիվս՝ 222, ոչ ավել, ոչ պակաս…
Որովհետև եթե մեկով ավելի լիներ, կարող էր ստացվել Երևանի կոմիտեի քարտուղարը, իսկ եթե պակաս՝ ճարտարապետ… 222, ահա՛ ես, ոչ ավել, որ պակաս:
Ու եթե ես փախչեմ, այդպես էլ կասեն՝ 222-ը փախավ, ու եթե իմ բանտային բժշկի հարաբերությունները լավանան, նա մի գեղեցիկ օր կապացուցի, որ համր չէ: Կխփի ուսիս և կասի՝ 222՛, քեֆդ ո՞նց է:
Ու եթե մայրս ինձ նամակ գրի, պիտի գրի. “Որդյա՛կ իմ, 222՛, ստացա վերջին նամակդ ու կարդալով շատ…”
Ու եթե ես միօրինակ ու տաղտկալի կյանքս քիչ թե շատ բազմազան դարձնելու բարի նպատակով վերցնեմ ու մեռնեմ, չորրորդ հարկի պատասխանատու հերթապահն այդպես էլ պիտի զեկուցի բանտապետին. “222-ը մեռավ…”:
Խե՜ղճ մարդ…





Թխի՛ գա, 222, դու անցար կյանքի համալսարաններով, դարձար ակադեմիկոս և իմաստուն, ափսո՜ս որ այսպես էլ պիտի ոտներդ փռես, առանց կարենալու աղքատ մարդկությանը տալու քո հոգու անտակ, անծիր գանձերը։ Երբ գտնվում էիր ազատ կյանքի, կենդանի փոխհարաբերությունների թոհ ու բոհում, դու սնանկ էիր ու տնանկ. դու ապրում էիր ծովում ու լողալ չգիտեիր, իսկ հիմա, երբ դու հմուտ լողորդ ես ու սուզակ, երբ կարող ես իջնել ծովի հատակը և այնտեղից մարգարիտներ հանել լույս աշխարհ ու նվիրել մարդկությանը, ընկել ես թակարդ ու որոգայթ ու փրկություն չկա քեզ համար, 22՛2։

222, դու կյանք մտար տաք գլխով ու տաք սրտով, դա բանի նման չէր, հետո քո սիրտը սառեց, բայց գլուխը մնաց տաք, այդ էլ մի դժբախտություն էր, իսկ հիմա, երբ դա կարող ես քո սառը գլխով և տաք սրտով հրաշքներ գործել, հավիտենական սառեցման են դատապարտված և՛ գլուխդ, և՛ սիրտդ, 22՛2։



― Հա՞յ ես, քե մատաղ, ― հարցնում է նա, անհուն մի ցավով նայելով դեմքիս։

― Հայ եմ, ― պատասխանում եմ ես վախենալով, որ տեսածս տեսիլք կարող է լինել։

― Հայ եմ, ― հաստատում եմ նորից։ ― Ո՞րտեղացի ես․․․

― Ղարաբաղցի՛ եմ, քե՛ մատաղ, ղարաբաղցի՛․․․

― Ի՞նչ գործով ես նստած․․․

― Ի՞նչ գործով, ― հեգնում է նա ցրտից սրթսրթալով, ― ինչ գործո՜վ․․․ բա ղարաբաղցուն էլ կհարցնե՞ն ինչ գործով ա նստա՜ծ․․․

― Բա ինչո՞ւ չեն հարցնի, ― հարցնում եմ ես։

― Բա դու Բալունց Հեթումի անունը չես լսե՞լ․․․

― Չէ, չեմ լսել, ― պատասխանում եմ ես և իսկապես չեմ լսել։

― Էդ ես եմ, որ կամ․․․ Բալունց Հեթումին որ նստացրիլ են ոչ՝ աշխարհը վաղուց դարմադաղան էր եղել, քե՛ մատաղ․․․

― Աշխարհը՝ չէ, գուցե Ղարաբա՞ղը, ― անցնում եմ ես բանակցության։

― Բա Ղարաբաղն աշխարհ չի, ի՞նչ ա․․․ ինձ ասել են թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող֊կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա․․․ Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու Սիբիրնե՞ր կքշեն․ այ քե մատաղ․․․ էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը է՜է՜է՜, աթադան֊բաբադան Հայաստան ա եղել ու Հայաստան էլ կա․․․ Ե՞ս պիտի կտրեմ, կցեմ․․