Мой список блогов

пятница, 15 июля 2011 г.

Բուժվել երաժշտության օգնությամբ...)))

Առանց երաժշտության կյանքը  կլիներ  սխալ:
    Նիցշե

Առանց երաժշտության ,առանց նրա  կախարդական  ելևէջների , ռիթմի     կյանքն ուղղակի  անգույն ու ձանձրալի կլիներ...Հնչյունների պոեզիան   ՝այդ բարձր Հայտնությունը,  կարծես  անդրադարձն է մի այլ տարածաչափության ... այլ աշխարհների ու ժամանակների ... Մեղեդու պայծառ   գեղեցկությունը թափանցելով հոգին   մաքրում  ,ազնվացնում  ,վեհացնում  է այն...բարձր ու գեղեցիկ մտքեր ,զգացմունքներ արթնացնում , ամրացնում ոգին...
Տիեզերքը ... Աշխարհը լի է աստվածային հնչյուններով ... այն  ամենուր  է  ...  Անձրևի կաթիլների,պոռթկացող քամու, զեփյուռի,  թռչունների երգի ... տերևների սոսափյունի ... մեր սրտի զարկերի ... արևի ... արշալույսի, մայրամուտի և  գիշերային լռության մեջ ...))))) 
Երաժտությունը չի ստում երբեք... Վստահեք նրան առանց վարանելու...)))) 



Լսել գեղեցիկը ... կարողանալ, ցանկանալ լսել գեղեցիկը, նշանակում է լավացնել ... բարելավել կյանքի որակը ...
Ոչ միայն ...
Այլևս գաղտնիք չէ, և  բոլորին է հայտնի, որ երաժշտական ​​ստեղծագործությունները կարող են բուժել ...)))
Դասական երաժշտության օգնությամբ բուժումը բավականին արդյունավետ է, հաճելի ու անցավ ...)))



օրինակ,









. Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգն» օգնում է  աղիների,  լյարդի հիվանդության   բուժմանը:





четверг, 14 июля 2011 г.

Ճանճն ու մեղուն.......Ոմանք ասում են,թե մահից հետո կյանք չկա...

          
Եթե հարցնեն ճանճին  տարածքի ծաղիկների մասին՝ կպատասխանի.
-  Գոմաղբից  ու անմաքրություններից բացի ես ոչինչ չեմ տեսել...
Իսկ եթե հարցնեն մեղվին ,թե տարածքում տեսել է որևէ անմաքրություն՝կպատասխանի.
-Ես միայն բուրավետ,գեղեցիկ ծաղիկներ եմ տեսել....
Ճանճն անգամ ծաղկած մարգագետնում կգտնի անմաքրություն ու կնստի վրան...Իսկ մեղուն  նույնիսկ գարշահոտ ճահճում կգտնի լոտոսի  չքնաղ ծաղիկներն ու նեկտար կհավաքի....


-Ոմանք ասում են,թե մահից հետո կյանք չկա,-ասաց աշակերտը:
-Մի ՞թե,-խուսափողաբար  պատասխանեց ուսուցիչը:
-Այո...մի ՞թե սարսափելի չէ,-մեռնել ու այլևս չզգալ,չտեսնել,չլսել,չսիրել,չժպտալ,-շարունակեց աշակերտը:
-Դու համարում ես այդ ամենը սարսափելի ՞,բայց չէ  ՞որ մարդկանց մեծ մասը  մինչև մեռնելը հենց այդպես  էլ ապրում է....

четверг, 7 июля 2011 г.

Սերգեյ Եսենին Անցավ օրը,և սահմանը կարճացավ

Անցավ օրը,և սահմանը կարճացավ,
Իմ մեկնումի պահը դարձյալ մոտեցավ:
Ես հատում եմ մատիս թեթև շարժումով
Տարիների գաղտնիքների ջուրը մով:

Ճակատագրիս ալիքների վրա լուրթ
Կուտակվում է փրփուրների քափը ցուրտ,
Եվ դառնում է լուռ գերության հետքը սառ
Իմ խորոշմած շրթունքի մոտ նոր մի ծալ:

Սերգեյ Եսենին Ես տխրությամբ եմ նայում հիմա քեզ

Ես տխրությամբ եմ նայում հիմա քեզ,
Ինչպիսի՜ կսկիծ ու դառն ափսոսանք...
Ուրեմն կյանքում թե դու, և թե ես
Աշնան պղնձե սաղարթին հասանք:

Օտար շուրթերը տարել են վաղուց
Քո ջերմությունն ու դողը կուսական,
Կարծես թե բարակ անձրև է մաղում
Հոգուց իմ՝ արդեն կիսով չափ հանգած:

Սերգեյ Եսենին Ես հիշում եմ

Ես հիշում եմ

Անգինս,թախիծով  մի անանց
Հիշում եմ ես փայլը մազերիդ,
Ինձ համար դժվար էր չափազանց
Թողնել ու հեռանալ քեզանից:

Գիշերներն եմ հիշում ես աշնան,
Կեչի ծառն ու շրշյունն ստվերի...
Ասենք թե կարճ էին օրերն այն,
Երկար էր լուսնի  լույսն ավելի :

Սերգեյ Եսենին Կապույտ հրդեհի բոցերը հանգան

Կապույտ հրդեհի բոցերը հանգան,
Մտահան եղավ հեռուն հայրենի:
Ես սեր եմ երգում առաջին անգամ
Եվ սկանդալն եմ թողնում վայրենի:

Կնասեր էի չափից ավել,
Ես ամբողջովին՝ լքված մի այգի,
Չեմ սիրում արդեն խմել ու պարել
Եվ կյանքս վատնել առանց արդյունքի:

Ուժեղի իրավունքով , Որտեղ լավ է ,այնտեղ է հայրենիքը




  • Խոսքի պատմություն...
  • Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria..իսկ մենք ասում ենք՝ որտեղ հաց, այնտեղ կաց...))
     Արտահայտության սկզբնաղբյուրը -Արիստոֆանեսի« Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի խոսքեր« ցանկացած

    вторник, 21 июня 2011 г.

    Սերգեյ Եսենին Աննա Սնեգինա

    թարգմ. Վ. Դավթյան

    «Մեր գյուղն, ուրեմն, Ռադովոն է դա,
    Մոտ երկու հարյուր ծուխ կա նրանում,
    Եվ ով գալիս է այստեղ, հավատա,
    Մեր բնությունը շատ է հավանում։
    Հարուստ ենք ջրով և ունենք հանդեր,
    Անտառներ ունենք, խոտհարք ու արոտ...
    Եվ ուր նայում ես՝ այստեղ ու այնտեղ
    Բարդենիներ են շարված իրար մոտ։
    Լուրջ բաների մեջ չենք մտնում մենք շատ,
    Գոհ ենք մեր բախտից և շնորհակալ,
    Տնակներ ունենք մենք թիթեղապատ,

    среда, 8 июня 2011 г.

    Սերգեյ Եսենին Երազ եմ տեսնում: Սև ճանապարհ է:

    Երազ եմ տեսնում: Սև ճանապարհ է:
    Սպիտակ է ձին:Քայլքը համառ է:
    Եվ այդ սպիտակ,միևնույն այդ ձին
    Ինձ մոտ է բերում իմ իսկ սիրածին:
    Գալիս է ,գալիս ինքը սիրածըս,
    Ինքը սիրածըս,բայց չսիրածըս:

    Ա՜խ,նեղլիկ ճամփեք,լայնանալ պետք չի:
    Ա՜խ,իմ ռուսական սպիտակ կեչի:
    Դու քո ճյուղքերով,
    Ինչպես ձեռքերով,
    Իմ այս սիրածի ճամփան լավ փակիր՝
    Հանուն այն Մեկի,
    Ում սիրեց հոգիս:

    вторник, 7 июня 2011 г.

    Սերգեյ Եսենին Շան որդին



    Տարիներն անցած դուրս լողում մուժից,
    Խշշում են որպես մարգը ծաղկեղեն,
    Այսօր այն շանն եմ հիշել,որ ինձ
    Պատանեկության ընկեր է եղել:

    Պատանությունն իմ անցել է,չկա,
    Բայց հիշում եմ ես ,հիշում անդադար,
    Սպիտակ հագած մի լավ աղջկա,
    Որին իմ շունը դարձավ փոստատար: