Տարիներն անցած դուրս լողում մուժից,
Խշշում են որպես մարգը ծաղկեղեն,
Այսօր այն շանն եմ հիշել,որ ինձ
Պատանեկության ընկեր է եղել:
Պատանությունն իմ անցել է,չկա,
Բայց հիշում եմ ես ,հիշում անդադար,
Սպիտակ հագած մի լավ աղջկա,
Որին իմ շունը դարձավ փոստատար:
Ամեն մարդ չէ,որ ունի մտերիմ,
Բայց նա ինձ համար երգի էր նման,
Քանի որ գրած նամակները իմ
Չէր առնում երբեք վզնոցից իմ շան:
Չկարդաց երբեք նա ոչ մի նամակ,
Ու գիրս մնաց նրան անծանոթ,
Բայց հաճախ երկա՜ր ,երկա՜ր ժամանակ
Կանգնած թախծում էր ավազանի մոտ:
Ես տանջվում էի... Եվ անպատասխան
Մեկնեցի հեռու... ու հիմա արդեն
Մի նշանավոր բանաստեղծ դարձած,
Կանգնել եմ ծանոթ դարբասների դեմ:
Շունն այն սատկել է,սակայն նրա պես
Նույն կապույտ երանգն սպիտակ մորթին,
Անզուսպ հաչոցով,խենթորեն այնպես
Դիմավորում է ինձ նրա որդին:
Ախ, տեր իմ աստված,նման են որքան...
Եվ հոգուս ցավն է արթնանում լռին,
Դառնում են օրերն իմ պատանեկան,
Ու թեկուզ նորից նամակներ գրիր:
Ես այն հին երգը սիրով եմ հիշում,
Բայց մի հաչիր դու ,այդպես մի հաչիր,
Ուզում ես,եկ քեզ համբուրեմ ,իմ շուն,
Մայիսի համար,որ իմ մեջ բացիր:
Համբուրեմ,սեղմեմ քեզ կրծքիս վրա,
Ընկերոջ նման քեզ տանեմ մեր տուն,
Ես սիրում էի ճերմակ աղջկան,
Բայց կապույտին եմ ես հիմա սիրում:
СУКИН СЫН
Снова выплыли годы из мрака
И шумят, как ромашковый луг.
Мне припомнилась нынче собака,
Что была моей юности друг.
Нынче — юность моя отшумела,
Как подгнивший под окнами клен,
Но припомнил я девушку в белом,
Для которой был пес почтальон.
Не у всякого есть свой близкий,
Но она мне как песня была,
Потому что мои записки
Из ошейника пса не брала.
Никогда она их не читала,
И мой почерк ей был незнаком,
Но о чем-то подолгу мечтала
У калины за желтым прудом.
Я страдал... Я хотел ответа...
Не дождался... уехал... И вот
Через годы... известным поэтом
Снова здесь, у родимых ворот.
Та собака давно околела,
Но в ту ж масть, что с отливом в синь,
С лаем ливисто ошалелым
Меня встрел молодой ее сын.
Мать честная! И как же схожи!
Снова выплыла боль души.
С этой болью я будто моложе,
И хоть снова записки пиши.
Рад послушать я песню былую,
Но не лай ты! Не лай! Не лай!
Хочешь, пес, я тебя поцелую
За пробуженный в сердце май?
Поцелую, прижмусь к тебе телом
И как друга введу тебя в дом...
Да, мне нравилась девушка в белом,
Но теперь я люблю в голубом.
31 июля 1924
Комментариев нет:
Отправить комментарий