Мой список блогов

вторник, 7 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Ես այսքան հոգնած դեռ չէի եղել

    
Ես այսքան հոգնած դեռ չէի եղել:
Այս թաց աշնան մեջ ու մառախուղի
Երազում տեսա ես իմ կյանքը խենթ
Ու տեսա կապույտ երկինքն իմ գյուղի:

Ինձ շատ կանայք են սիրել աշխարհում,
Ես էլ եմ սերս շատերին ցրել,
Եվ դրանից չէ՞ ,որ մթին մի ուժ
Ինձ դառն օղուն է մտերմացրել:


Անվերջանալի հարբած գիշերներ,
Հարբածի մորմոք,տխրություն ու թույն....
Եվ դրանից չէ՞,որ որդերը սև
Աչքերիս կապույտ տերևն են ուտում:

Էլ ցավ չի բերում խարդավանքը ինձ,
Էլ հեշտ հաղթությամբ չեմ ուրախանում,
Իսկ ոսկեդեղձան խոտը մազերիս
Խամրում է արդեն ու գորշ է դառնում:

Դառնում է մոխիր ,ջրի պես հոսում 
Այս աշնանային քամվող մթան հետ...
Անցած տարիներ,ձեզ չեմ ափսոսում 
Եվ չեմ էլ ուզում ,որ դառնաք դուք հետ:

Ինձ զուր տանջելուց հոգնել եմ ես շատ:
Ու դեմքիս ժպիտն այս տառապալի,
Սիրում եմ կրել մարմնիս մեջ ուժատ
Խաղաղությունն ու լույսը մեռյալի:

Եվ հիմա նույնիսկ ծանր չէ այնքան
Որջից որջ այսպես թափառել անվերջ...
Մենք բնությունն ենք մեր հայրենական
Դնում բետոնե զսպաշապիկի մեջ:

Իմ մեջ էլ ահա օրենքով այդ նույն
Հնազանդվում է այս կիրքն,այս վայրին,
Բայց ես իմ խոնարհ ողջույնն եմ հղում
Երբեմնի սիրած իմ դաշտավայրին:

Այն հեռաստանին, ուր թխկենու տակ
Ես խաղ եմ արել հաճույքով վերին,
Ողջույն եմ հղում ձեզ ծիտ ու տատրակ,
Եվ գիշերվամեջ լացող բվերին:

Հայացքս հեռվին՝գոռում եմ անվերջ.
«Սիրելի հավքեր ,հայտնեք բոլորին,
Որ ավարտել եմ ես կռիվ ու վեճ,
Թող թեկուզ հիմա զարկով մահակի 
Մոլեգնած քամին վարսակը թակի»:



Я усталым таким еще не был.
В эту серую морозь и слизь
Мне приснилось рязанское небо
И моя непутевая жизнь.
Много женщин меня любило,
Да и сам я любил не одну,
Не от этого ль темная сила
Приучила меня к вину.
Бесконечные пьяные ночи
И в разгуле тоска не впервь!
Не с того ли глаза мне точит,
Словно синие листья червь?
Не больна мне ничья измена,
И не радует легкость побед,—
Тех волос золотое сено
Превращается в серый цвет.

Превращаются в пепел и воды,
Когда цедит осенняя муть.
Мне не жаль вас, прошедшие годы,—
Ничего не хочу вернуть.
Я устал себя мучить без цели,
И с улыбкою странной лица
Полюбил я носить в легком теле
Тихий свет и покой мертвеца...
И теперь даже стало не тяжко
Ковылять из притона в притон,
Как в смирительную рубашку,
Мы природу берем в бетон.
И во мне, вот по тем же законам,
Умиряется бешеный пыл.
Но и все ж отношусь я с поклоном
К тем полям, что когда-то любил.
В те края, где я рос под кленом,
Где резвился на желтой траве,—
Шлю привет воробьям, и воронам,
И рыдающей в ночь сове.
Я кричу им в весенние дали:
«Птицы милые, в синюю дрожь
Передайте, что я отскандалил,—
Пусть хоть ветер теперь начинает
Под микитки дубасить рожь».

<1923>





Комментариев нет:

Отправить комментарий