Մութ եղևնուտում ոսկուն են տալիս
Ուռենիների տերևները չոր.
Ես բարձր ափն եմ ահա դուրս գալիս,
Ուր լճախորշն է օրորվում անդորր...
Զույգ կիսալուսնի ցնցվող պոզերից
Պղտորվել է լիճն ինչպես շեկ մի ծուխ.
Չտարբերելով ջուրը սեզերից,
Ջրահավն է ճահճում լալիս կամացուկ:
Հնձված,ամայի այդ մարգագետնից
Լսում եմ մի կանչ ինձ այնպե՜ս ծանոթ.
Իմ մտերմուհի,դու կանչում ես ինձ
Թախծելու՝նիրհուն քո ափերի մոտ...
Բազում տարիք են իմ գլխով սահել,
Խինդ ու ցավեր եմ տեսել ես բազում,
Բայց սրբությամբ եմ սրտիս մեջ պահել
Քո մշուշային թևերը նազուկ:
Այն պարմանուհուն հեզ ու զգայուն,
Աղավնիներին համբուրած միայն,
Որ նրբիրան է,քայլվածքը՝սահուն,-
Քո մեջ ,իմ ցնորք,սիրել եմ նրա՜ն...
Ընկած գյուղից գյուղ,քաղաքից- քաղաք,
Քե՜զ եմ որոնել առանց դադարի.
Եվ հաճախ ինձ դու ծիծաղով զանգակ
Թովել ես,տարել արտը հաճարի...
Ներս անցա մի օր վանքի պարսպից
Ու մտա ծածուկ տաճարն սպիտակ.
Կապույտ ջրերում լողացող արփին
Ոսկյա ուրարն իր նետեց ոտքիս տակ...
Կանգնել էի ես որպես մենակյաց,
Երբ շունչս խեղդեց լռությունը տոթ.
Դու հայտնվեցիր սև քողով ծածկված
Ու հեզ կանգնեցիր պատուհանի մոտ:
Մոմի բույրերով իջնում էիր լուռ.
Էլ ինչպե՞ս հույզից դողացող ձեռքով
Ես չհպվեի ուսերին քո նուրբ...
Ասելու էի քեզ այնքա՜ն շատ բան,
Ինչ վաղուց ի վեր ճնշում էր հոգիս,
Բայց իմ դեմ լռին մխում էր ճամփան
Փիրուզ լճերի բոցերում ոսկի...
Լուռ նայում էիր սիզավետ դաշտին,
Ուր խիտ մշուշն էր գալարվում դանդաղ...
Եվ քո խորոշմած ,թոշնած ճակատին
Ընկան վարսերը քո արծաթաշաղ...
Խամրեցին գույներն զգեստիդ ծալքում.
Ինձ թվաց,թե մութ ջրերում այնժամ,
Ինձնից հեռացած,հույսերս էր ծամում
Քո սվսվացող բերանն անատամ:
Բայց ցուրտը երկար չտանջեց հոգիս.
Նոր հուզումներով իմ սիրտը բարձած՝
Թև՜ տվի հոգուս երերուն ոտքին,
Եվ նո՜ր, լուսավո՜ր ափերով անցա:
Սրտիս վերքն անցավ՝ սպի չթողած.
Իմ սերը մարեց,ու խաղաղվեցի.
Սակայն մշուշից քո դեմքը շողաց,
Դու եկար նորից վեհ ու գեղեցիկ:
«Նայի՜ր ինձ, նայիր, թե լա՜վն եմ ինչքան.
Քեզ կյանքն ինձանով սպառնում էր լոկ,
Իսկ ես օդ եմ,ջուր ու կյա՜նք իսկական...»:
Հնձված,ամայի այդ մարգագետնից
Մի կանչ եմ լսում ինձ այնպես ծանոթ
Իմ մտերմուհի՜,դու կանչում ես ինձ
Թախծելու՝նիրհուն քո ափերի մոտ:
МЕЧТА
(Из книги «Стихи о любви»)
В темной роще на зеленых елях
Золотятся листья вялых ив.
Выхожу я на высокий берег,
Где покойно плещется залив.
Две луны, рога свои качая,
Замутили желтым дымом зыбь.
Гладь озер с травой не различая,
Тихо плачет на болоте выпь.
В этом голосе обкошенного луга
Слышу я знакомый сердцу зов.
Ты зовешь меня, моя подруга,
Погрустить у сонных берегов.
Много лет я не был здесь и много
Встреч веселых видел и разлук,
Но всегда хранил в себе я строго
Нежный сгиб твоих туманных рук.
Тихий отрок, чувствующий кротко,
Голубей целующий в уста, —
Тонкий стан с медлительной походкой
Я любил в тебе, моя мечта.
Я бродил по городам и селам,
Я искал тебя, где ты живешь,
И со смехом, резвым и веселым,
Часто ты меня манила в рожь.
За оградой монастырской кроясь,
Я вошел однажды в белый храм:
Синею водою солнце моясь,
Свой орарь мне кинуло к ногам.
Я стоял, как инок, в блеске алом,
Вдруг сдавила горло тишина...
Ты вошла под черным покрывалом
И, поникнув, стала у окна.
С паперти под колокол гудящий
Ты сходила в благовоньи свеч.
И не мог я, ласково дрожащий,
Не коснуться рук твоих и плеч.
Я хотел сказать тебе так много,
Что томило душу с ранних пор,
Но дымилась тихая дорога
В незакатном полыме озер.
Ты взглянула тихо на долины,
Где в траве ползла кудряво мгла...
И упали редкие седины
С твоего увядшего чела...
Чуть бледнели складки от одежды,
И, казалось в русле темных вод, —
Уходя, жевал мои надежды
Твой беззубый, шамкающий рот.
Но недолго душу холод мучил.
Как крыло, прильнув к ее ногам,
Новый короб чувства я навьючил
И пошел по новым берегам.
Безо шва стянулась в сердце рана,
Страсть погасла, и любовь прошла.
Но опять пришла ты из тумана
И была красива и светла.
Ты шепнула, заслонясь рукою:
«Посмотри же, как я молода.
Это жизнь тебя пугала мною,
Я же вся как воздух и вода».
В голосах обкошенного луга
Слышу я знакомый сердцу зов.
Ты зовешь меня, моя подруга,
Погрустить у сонных берегов.
‹1916›
Комментариев нет:
Отправить комментарий