Мой список блогов

среда, 8 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Երազ եմ տեսնում: Սև ճանապարհ է:

Երազ եմ տեսնում: Սև ճանապարհ է:
Սպիտակ է ձին:Քայլքը համառ է:
Եվ այդ սպիտակ,միևնույն այդ ձին
Ինձ մոտ է բերում իմ իսկ սիրածին:
Գալիս է ,գալիս ինքը սիրածըս,
Ինքը սիրածըս,բայց չսիրածըս:

Ա՜խ,նեղլիկ ճամփեք,լայնանալ պետք չի:
Ա՜խ,իմ ռուսական սպիտակ կեչի:
Դու քո ճյուղքերով,
Ինչպես ձեռքերով,
Իմ այս սիրածի ճամփան լավ փակիր՝
Հանուն այն Մեկի,
Ում սիրեց հոգիս:


Լուսնյակն է ցոլում: անհա՜ս ու երա՜զ :
Դոփդոփում է ձին վռազ ու վռազ:
Խորհրդավոր է լույսն այնքան հիմա,
Ասես փայլում է Միակ համար ,
Նրա՛ ,ում դեմքին նույն այս լույսը կա,
Եվ որն աշխարհում բնա՜վ էլ չկա:
Ես խուլիգան եմ ,խուլիգան նորից:
Հարբած եմ ,հիմար՝ ոտանավորից:

Բայց ,ի՜նչ էլ լինի, հանուն այս թափի,
Որպեսզի սրտիս սառույց չկապի ,
Ես իմ կեչառատ Ռուսիայի համար
Չսիրածիս հետ կհաշտվեմ հիմա:
1925


Вижу сон. Дорога черная.
Белый конь. Стопа упорная.
И на этом на коне
Едет милая ко мне.
Едет, едет милая,
Только не любимая.
Эх, береза русская!
Путь-дорога узкая.
Эту милую как сон
Лишь для той, в кого влюблен,
Удержи ты ветками,
Как руками меткими.
Светит месяц. Синь и сонь.
Хорошо копытит конь.
Свет такой таинственный,
Словно для Единственной —
Той, в которой тот же свет
И которой в мире нет.

Хулиган я, хулиган.
От стихов дурак и пьян.
Но и все ж за эту прыть,
Чтобы сердцем не остыть,
За березовую Русь
С нелюбимой помирюсь.

2 июля 1925


Комментариев нет:

Отправить комментарий