Мой список блогов

четверг, 21 июля 2011 г.

Սագերը փրկեցին Հռոմը





  • Խոսքի պատմություն...
  • Սագերը փրկեցին Հռոմը...գիտեմ,շատ եք լսել այս արտահայտությունը:Իսկ հիմա,խնդրեմ, նրա պատմությունը....
    390թ. մեր թվարկությունից առաջ գալլերը   թափանցում են Իտալիայի խորքերն ու պաշարում Հռոմը:Քաղաքի պաշտպանները  խիզախորեն կասեցնում էին թշնամու հարձակումները:Բայց շուտով սպառվեցին ուտելիքի պաշարներն ու քաղաքում սով սկսվեց:Ամեն ինչ,ինչ ենթակա էր ուտելու՝ կերան...մնացիել էին միայն  սրբազան սագերը,որոնք ապրում էին Յունոն աստվածուհու տաճարում: Քաղաքի պաշտպանները շատ անգամ ցանկացան ուտել սագերին,սակայն վախենում էին Հռոմի հովանավոր մեծ դիցուհու զայրույթից:
    Մի անգամ կեսգիշերին ինչ-որ աղմուկից արթնանում է զինվորներից մեկը՝Mark Manlius-ը:Նա լսեց սագերի կռնչոցը:
    Mark Manlius-ը արագ բարձրացավ քաղաքի պատի վրա և ,բառիս բուն իմաստով  
    դեմ առ դեմ, բախվեց թշնամու զինվորներից մեկին:Այդ գիշեր թշնամին որոշել էր գրոհով վերցնել քաղաքը:Mark Manlius-ը  գալլին նետեց պատի վրայից:Ընկնելով՝թշնամին գոռաց:Սկսեցին վայր ընկնել նաև մյուս զինվորները:Գոռոցներից ու աղմուկիգ սագերն ավելի բաձր սկսեցին կռնչալ:Անմիջապես արթնացան Հռոմի պաշտպաններն  ու ...Գալլերը հեռացան..Հռոմեացիները հաղթեցին:



    Հավերժական քաղաք....

    Առաջին անգամ ,իր  երկրորդ էլեգիայում , այսպես է կոչել Հռոմը հռոմեացի բանաստեղծ Ալբիուս Տիբուլլուսը:Նրանում Ապոլլոնը կանխատեսում է Հռոմի արտառոց հզորությունը... 

    Անգամ այսօր այս արտահայտությունը կա աշխարհի բոլոր լեզուններում ,սակայն  Հռոմը ընկալվում է ոչ թե  որպես կայսրության մայրաքաղաք ,այլ, հիմնականում ,որպես մադկության քաղաքակրթության օրրան ,նրա օրգանական, անբաժանելի մասը...
    Ալբիուս Տիբուլլուսը այս արտահայտությունը պատահական չի արել ...հզոր «հավերժական քաղաքի» կերպարը ծնվել է կոնկրետ հանգամանքներում...Բանաստեղծն ապրում էր Օկտավիանոս  Օգոստոս կայսեր օրոք,որը  վերականգնեց և վերակառուցեց քաղաքի բոլոր   կառույցներն ու շինությունները...Եվ այս ամենը  առիթ էր նրան  հպարտությամբ ասելու.« Ես գտա Հռոմը աղյուսե ,  թողնում  եմ նրան մարմարյա»: Այս խոսքերը դարձան հայտնի պատմական արտահայտություն...
    Իսկ  հռոմեացի  պատմիչ Ամմիանուս Մարցելլինուսը գրել է.«Հռոմը կապրի ,քանի դեռ մարդկությունը գոյություն ունի»:
       Չնայած այն բանին ,որ հնում բոլոր գրողները  խոսելով Հռոմի հավերժության մասին ,ի նկատի ունեին նրա քաղաքական հզորությունը,մեր ժամանակներում արտահայտության բովանդակությունը փոփոխության է ենթարկվել...«հավերժական քաղաք » ասելով ընդունում ենք Հռոմը որպես հսկայական մշակույթային համալիր,որն իր մեջ ընգրկում է անտիկ և  Վերածննդի ժամանակաշրջաններն ու քրիստոնեությունը ...

    Комментариев нет:

    Отправить комментарий