Мой список блогов

среда, 20 июля 2011 г.

Մոդիլիանի և Ժաննա

Հանճարների հարազատները անցնում են դժոխքի բոլոր շրջանները...


Ամեդեո Մոդիլիանի...Նրան կոչում էին անտուն թափառաշրջիկ...Շատերը դա «բարիք էին »համարում  Մոդիլիանիի համար,քանզի այս աշխարհում « թևերը կապող » ոչինչ չուներ  ,որն էլ  տալիս էր ազատություն... արձակում   թևերը ստեղծագործական թռիչքի համար...Ամեդեոն բոհեմական կյանք էր վարում...խմում էր ,ծխում ...օգտագործում մեծ քանակությամբ կոկաին...Երբեմն հարբած վիճակում մերկ շրջում էր փողոցում...



Ամեդեո Մոդիլիանին սիրում էր կանանց ...նրանք էլ նրան էին սիրում...հարյուրավոր ...հազարավոր կանայք են հայտնվել այս գեղեցիկ տղամարդու անկողնում...Շատերը նրա բնորդուհիներն էին...նկարվում էին մերկ...հաճախ սեանսը  մի քանի անգամ ընդհատվում էր՝ «սիրով զբաղվելու  համար»  )))
Մոդիլիանին սիրում էր հասարակ կանանց ...որոնք էլ շոյված նկարչի ուշադրությունից «հանձնվում էին» մեծ ուրախությամբ...
Այդուհանդերձ...Մոդիլիանին իր կյանքի ընթացքում սիրել է միայն երկու կանանց.Բեատրիս Հաստինգսին  և Ժաննային...









Jeanne Hebuterne.jpg



    Ժաննայի և գեղանկարչության ամբողջ պատմության մեջ ամենատարօրինակ նկարչի ՝Մոդիլիանիի սերը շատերն են համարել արատավոր...Նույնիսկ ֆրանսիական հանդուրժող հասարակությունը  նրանց մասին վատ կարծիք ուներ...Սակայն Մոդիլիանիի ընկերները պնդում էին ,որ նա անկեղծորեն է սիրել երիտասարդ նկարչուհուն՝Ժաննային.. 
Ժաննայի դիմանկարը


  Նրանք հանդիպեցին  քանդակագործ Խան Օրլոֆի ստուդիայում ,ուր Ժաննան հրավիրված էր որպես բնորդուհի ...Խարիզմատիկ Ամադեոն անջնջելի տպավորություն թողեց աղջկա վրա...Նրանք սկսեցին հանդիպել ...Նրանց հաճախ սկսեցին տեսնել միասին...Ժաննան հիացած էր Մոդիլիանիի աշխատանքներով ,որի ոճը մինչ այսօր մինչև վերջ  ուսումնասիրված չէ...(նա իր արվեստում տարբեր ոճերի էլեմենտներ է   միավորել ): Շուտով, չնայած ծնողների բողոքին՝ Ժաննան տեղափոխվեց Մոդիլիանիի մոտ...Հանուն նրա  Ժաննան խաչ քաշեց իր կարիերայի վրա ...Չնայած, որ  նա  Ժաննային  ծեծում էր...ստիպում խմել...դավաճանում էր նրա աչքի առաջ (հանճարների հարազատները անցնում են դժոխքի բոլոր շրջանները), այնուամենայնիվ նա սիրում էր Ժաննային ...սիրում էր իր ձևով......
 սիրում էր նկարել Ժաննային...Սա սիրո յուրօրինակ  խոստովանություն էր ...էլ ինչպես կարող էր նկարիչն արտահայտել իր սերը . Ժաննային նա նկարել է 50 անգամ ... Իսկ դա նշանակում է , որ իսկապես  սիրել է նրան : Մոդիլիանիին  հաջողվում էր ոչ միայն ճշգրտորեն պատկերել սիրած  աղջկա արտաքինը,այլև ցույց տալ նրա բնավորությունն ու մտածելակերպը...1918թ ծնվում է նրանց աղջիկը...Մոդիլիանին խոստանում է ամուսնանալ ,բայց 
նրանք այդպես էլ չեն ամուսնանում...Ինչու ՞ ...ոչ ոք չգիտի ,սակայն մի բան հստակ էր .նրանք ստեղծված էին մեկմեկու համար...

 1920թ թոքախտից մեռնում է Մոդիլիանին ...Վշտից խելակորույս Ժաննան,որը հղիության 6-րդ ամսում էր  ,իրեն դուրս է նետում 5-րդ հարկի պատուհանից...Ընտանիքը Մոդիլիաննին մեղադրեց աղջկա մահվան մեջ...Փարիզում խոսում էին այն մասին,որ , իբր, Մոդիլյանին մեռնելուց առաջ Ժաննային խնդրել է միանալ իրեն.«Որպեսզի կարողանամ  իմ սիրած  բնորդուհու  հետ  դրախտում  լինել և նրա հետ միասին  վայելել հավերժական երանությունը»:Միայն տաս տարի անց Ժաննա Էբյուտերնի  հարազատները թույլատրեցին աղջկա աճյունը  տեղափոխել ու ամփոփել նկարչի գերեզմանի կողքին ...






                                         (())

Մոդիլիանիի ամեն մի նկար ասես պոկված  էջ է  իր սիրային օրագրից...




«Մերկ կինը բարձի վրա »
Նկար  մարտահրավեր ...մարտահրավեր տղամարդուն...Կինն ամեն ինչ ցույց է տալիս ,և հանդգնությամբ,արհամարհանքով ,առանց ամոթի  ,կարծես  ասում է ՝«տեսնել էիր ուզում  անկուշտ տղամարդ ՝տես,կշտացիր ...»))))) »քթիցդ գա տեսածդ» ,-կավելացներ տատս...))) ժպիտտտտ...))







Մոդիլյանի նկարների միակ ցուցահանդեսը տեղի է ունեցել 1917թ, Փարիզում ...սակայն առանձնապես հաջողություն չունեցավ... Ոստիկանապետը, տեսնելով մերկ կանանց  նկարները, հրամայեց փակել ցուցահանդեսը...


Մոդիլիանին և Աննա Ախմատովան 

Շարունակելի...


















  • Комментариев нет:

    Отправить комментарий