Мой список блогов

четверг, 21 июля 2011 г.

Լու (Լուիզա) Սալոմե և Ֆրիդրիխ Նիցշե


Լու (Լուիզա) Սալոմե և Ֆրիդրիխ Նիցշե

ԼուՍալոմեի (19-րդ դարի 
ամենախելացի կանանցից մեկի)  և Ֆրիդրիխ Նիցշեի՝  այդ երկու պայծառ անհատականությունների  տարօրինակ ու անհասկանալի սիրո պատմությունը մինչ այսօր Նիցշեի  կենսագիրների
վիճաբանության թեման է:
  Լու Սալոմեն ծնվել,մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Ռուսաստանում:Նպատակասլաց,խորաթափանց,ազատամիտ ,բավականին  հմայիչ ու բարետես ,անչափ խելացի այդ աղջիկն ասես ագահաբար կլանում էր գիտելիքները...20 տարեկանում նա արդեն համարվում էր ծայրագույն կրթված:Լուիզա Սալոմեն հիացնում էր բոլորին:
   1881թ բուժման նպատակով  աղջիկը մեկնում է Հռոմ և հենց այնտեղ էլ ծանոթանում  ՝սկզբում ՌԵ Պաուլի, հետո Նիցշեի հետ:
  Ռե Պաուլը  կրքոտ սիրահարվեց նրան:Ռեն աղջկա մասին գրեց Նիցշեին :Առաջարկեց նրան գալ Հռոմ ՝«երեքով տնտեսութեունը վարելու»...Ակնհայտորեն նա ի նկատի ուներ,որ Լու Սալոմեն կդառնա երկուսի սիրուհին:Սակայն Սալոմեն անսպասելի հայտարարեց,որ կին և տղամարդ  փոխհարաբերություններում թույլ է տալիս միայն հոգևոր մերձավորությունը,որն  իր մեջ պիտի մարմնավորի կատարյալ բարեկամությունը:Ռեն ընտրություն չուներ: Ընդունեց տարօրինակ ռուս կնոջ պայմանն ու մինչև կյանքի վերջ մնաց նրա սիրելի ու հավատարիմ  ընկերը:
  Ռե Պաուլը նորից խնդրեց Նիցշեին գալ Հռոմ ու սեփական աչքերով տեսնել այդ «ռուսական հրաշքը»:

   -Շուտով ես կմեկնեմ նրան նվաճելու,-ինքնավստահ հայտարարեց Նիցշեն:Նա ինձ պետք է ,եթե ի նկատի ունենաք մոտակա 10 տարվա իմ ծրագրերը:Ես կարող եմ  ծայրահեղ դեպքում համաձայնել  2 տարվա ամուսնության:
  Ինքնավստահ փիլիսոփան Հռոմ եկավ մի քանի ամիս անց:Տեսնելով Սալոմեին՝ նա գրեց ընկերոջը.«Այս ռուսը խորաթափանց է, ինչպես արծիվ, քաջ , ինչպես առյուծ  և միևնույն ժամանակ  քնքուշ երեխա...նա ամենախելացի կինն է աշխարհում» :
  Ժամանակակիցները պնդում էին,որ Նիցշեն ինքնամփոփ մարդ էր, ծածկամիտ ,և շատ հազվադեպ էր ծիծաղում  ....
  Մի շաբաթ անց Նիցշեն եկավ Լուի ծնողների մոտ ՝խնդրելու աղջկա ձեռքը   :ԼՈՒՆ  Պաուլի նման մերժեց նաև Նիցշեին,սակայն հրավիրեց փիլիսոփա ընկերներին իր հետ միասին ապրել նույն հարկի տակ:Այդ կերպ Լու Սալոմեն ուզում էր ապացուցել հասարակությանը ,որ ոչ միայն հնարավոր է կնոջ և տղամարդու միջև ընկերությունը,այլև գոյություն ունի  նաև  «կատարյալ իդեալական բարեկամություն» :Ես միչև կյանքիս վերջ հրաժարվել եմ սիրուց,-բացատրում էր աղջիկը տղամարդկանց,-ես նախևառաջ գնահատում եմ իմ ազատությունը:
   «Սուրբ երրորդություն » դաշինքի մասնակիցները որոշեցին ապրել Փարիզում:Սկզբում շատ հետաքրքիր ,արդյունավետ ու զվարճալի էր թվում այս նախաձեռնությունը:Վեց ամիս անց Ռեն գրում է.«Նիցշեն շատ բուռն է  արձագանքում մեր միջև եղած տարբերությանը:Այդ իսկ պատճառով նա անտրամադիր է թվում»:
   Նիցշեն սկսեց  կասկածել ու խանդել Ռեին:Նա շատ անհավասարակշիռ էր ու կասկածամիտ:Միգուցե նրա բնավորության վրա ազդում էին ուժեղ գլխացավերը,որի պատճառով նա աստիճանաբար կորցնում էր տեսողությունը:Նիցշեն հետզհետե դառնում էր անտանելի:Ռե Պաուլը,որը հիանում էր Նիցշեի տաղանդով ու համարում նրան եղբայր,չէր սպասում ,որ Նիցշեն ատելությամբ կվերաբերվի իրեն:Խախտելով համատեղ կեցության անդորրը  ,Նիցշեն խանդից կործանում էր իր շուրջն ամեն ինչ...Նա կարծում էր,թե Պաուլն ու Սալոմեն սիրեկաններ են և խաբում են իրեն...Սալոմեն ավելի ու ավելի էր հոգեպես հեռանում Նիցշեից ու կապվում խաղաղ ու հավատարիմ սիրով իրեն նվիրված Ռե Պաուլին:
   Մի անգամ Լուն գրեց նրան. «Եթե ես թողնում եմ քեզ,ապա  դա միայն այն պատճառով ,որ դու անտանելի բնավորություն ունես»:Ատելությունից ու խանդից Նիցշեն անգամ իր մտերիմ ու հավատարիմ ընկերոջ մասին էր չարախոսում՝ համարելով ,որ Ռեն «սրամիտ է,սակայն ծայրահեղ ձանձրալի և մտքերով աղքատ  »:      Տառապանքից ու ցավից մեծ փիլիսոփան խելագարվեց:
 Նա մահացավ հոգեբուժարանում,հատակին...իր մահճակալի կողքին...
   Լու Սալոմեն հավատարիմ Ռե Պաուլից հեռացավ ու ամուսնացավ մի պրոֆեսորի հետ ,սակայն  այն պայմանով,որ նրանց միջև կլինեն պլատոնական հարաբերություններ....
   Ռե  Պաուլը  գնաց ուրիշ քաղաք: Մի որոշ ժամանակ անց  լեռներում ,իբր, զբոսնելիս  ընկել է անդունդն ու մահացել...Նա ինքնասպան էր եղել...
  Այսպես վերջացավ երկու փիլիսոփաների և նրանց սրտի տիրուհու    «կատարյալ ընկերություն » ԽԱՂԸ...
  Լու Սալոմեին  չհաջողվեց  հերքել դարավոր ճշմարտությունը. տղամարդու և կնոջ միջև Ընկերություն չի կարող լինել....



Комментариев нет:

Отправить комментарий