Հայտնի սոփեստներ. Պրոտագորաս,Անտիֆոն,Հիպպիաս,Պրոդիքուս,Լիքոֆրոն...
Սենեկան նրանց համեմատում էր աճպարարների հետ... Իսկ Բեկոնը բոլոր նրանց ,ովքեր դիմում էին կեղծ փիլիսոփայությանը, իմաստակությանը, համեմատում էր աղվեսի հետ ,որը լավ հանցույցներ է անում ...և նա ,ով քանդում էր այդ հանգույցները, բացահայտում սոֆիզմը՝ հետքի վրա ընկնող հիանալի որսաշուն էր ...))
Սոկրատեսը միշտ հակադրվում էր սոփեստներին ,համարում նրանց պարծենկոտ «գիտունիկներ» ,որոնք օգտագործելով տրամաբանական մեթոդներ, ապացուցում են այն ճշմարտությունը ,որը հենց նոր վճռաբար մերժել էին...
Ըստ Սոկրատեսի գիտելիքը փոփոխական է...ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ են մերժում այն,ինչին հավատացել են...հետևաբար ,բացարձակ ճշմարտությունը հասանելի չէ մարդուն ,և այն միայն բարձրագույն ուժերի սեփականությունն է...
Սոփեստները իսկապես մտքի աճպարարներ էին ,որոնք կարող էին լավ կառուցված միտքը վերջում աղավաղել ՝ կազմելով իրականությանը չհամապատասխանող հետևանք...
Կան շատ սոփեստություններ ,որոնք պահպանվել են մինչև մեր օրերը ...
Օրինակ, «գողի» վերաբերյալ սոփեստությունը հետևյալն է.
«Գողը չի ուզում որևէ վատ բան ձեռք բերել:Լավ բանի ձեռքբերումը ՝լավ գործ է,հետևաբար գողը լավն է ցանկանում...»)):
Մեկ ուրիշ օրինակ.
«Դեղը ,որը ընդունում է հիվանդը՝բարի է:Որքան շատ բարություն ,այնքան լավ...ուրեմն դեղը հարկավոր է ընդունել մեծ չափաբաժնով» : )))
«Նստածը վեր կացավ: Ով վեր կացավ ՝կանգնած է,հետևաբար ՝նստածը կանգնած է» :
«Սոկրատեսը մարդ է...Մարդը նույնը չէ ,ինչ որ Սոկրատեսը
,ուրեմն Սոկրատեսն մի ինչ-որ այլ բան է ,քան Սոկրատեսը »:)))
Սոփեստները դիտավորյալ խախտում էին տրամաբանական կանոնները ,սովորաբար նրանք մանրակրկիտորեն քողարկվելով ճշմարիտ դատողությունների ներքո,թույլ էին տալիս միտումանվոր սխալներ ,որի նպատակն էր ամեն գնով շփոթեցնել,ապակողմնորոշել հակառակորդին, և խճճելով նրա մտքի ընթացքը՝ բանավեճում հաղթանակ տանել...
Առանց այնպիսի «զենքի »,ինչպիսին տրամաբանությունն էր ,վեճի մեջ սոփեստների հակառակորդները հակադրվելու ոչինչ չունեին ,չնայած որ լավ հասկանում էին սոփեստների դատողությունների կեղծավորությունն ու ստությունը...Հին աշխարհում այս տեսակ բանավեճերը շատ հաճախ ավարտվում էին ծեծկռտուքով ...)))
Սոփեստությունը ,չնայած իր բոլոր բացասական կողմերի ,ուներ նաև իր հակառակ ու բավականին հետաքրքիր կողմը:Շատ հաճախ ապացույցի խնդիրը նրանք դնում են թաքնված ձևով :Հենց սոփեստներից սկսվեց ապացույցի ու հերքման ըմբռնումն ու ուսումնասիրությունը՝ապացուցողական մտածողությունը...
Կարո՞ղ է ամենակարող աստված ստեղծել մի բան ,որը կոչնչացնի իրեն:
Եթե չի կարող՝նա ամենակարող չէ:Իսկ եթե կարող է ՝դարձյալ ամենակարող չէ,քանզի ենթակա է ոչնչացման :
Դու չգիտես այն ,ինչ գիտես:
-Գիտե՞ս դու ,թե ինչ եմ ուզում հարցնել քեզ:
-Ոչ:
-Գիտե՞ս արդյոք դու,որ առաքինությունը լավ բան է:
-Գիտեմ:
-Հենց այդ մասին էլ ես ուզում էի հարցնել քեզ:
Իսկ դու,պարզվում է,չգիտես այն ,ինչ գիտես: ))»
Եթե որևէ մեկն ասում է ,որ ինքը ստում է , ստո՞ւմ է արդյոք ,թե՞ ասում է ճշմարտությունը:
Ենթադրենք նա ճիշտ է ասում ,կնշանակի ,որ ճիշտ է այն ,որ նա ստում է(որն էլ նա պնդում է) : Ուրեմն ,դուրս է գալիս ,որ ստում է :Եթե նա ստում է ,ուրեմն հենց դա էլ բացեիբաց ընդունում է:
Ինչը դու չես կորցրել՝դու այն ունես :Դու կոտոշ(կամ եղջյուր...եղջերափող )))» չե՞ս կորցրել,ուրեմն դու այն ունես :))»
Հերակլիտը հայտարարելով ,որ .«Ամեն ինչ հոսում է»,բացատրեց ,որ նույն գետը երկու անգամ չես մտնի:Երբ գետը մտնողը նորից մտնի ,գետում արդեն ուրիշ ջուր կհոսի :
Կրատիլուսը ուրիշ եզրակացություն արեց :Նույն գետը նույնիսկ մի անգամ չես կարող մտնել.մինչ դու մտնում ես ,այն արդեն փոխվում է:
Լիքը բաժակը հավասա՞ր է դատարկին:
Թող լինի կիսով չափ ջրով լցված բաժակ :Այդ ժամանակ կարելի՞ է ասել,որ կիսով չափ լցված բաժակը հավասար է կիսով չափ դատարկ բաժակին:Ավելացնելով հավասարության երկու մասը երկու անգամ ,կստանաք ,որ լիքը բաժակը հավասար է դատարկ բաժակին:
Ամենարագը չի՞ կարող վազանցել ամենադանդաղին:
Զենոնի ապորիան
Արագավազ Աքիլեսը երբեք չի հասնի կրիային:Մինչև Աքիլեսը վազելով կհասնի կրիային ,նա մի քիչ առաջ կգնա:Աքիլեսը շատ արագ կհաղթահարի տարածությունը ,բայց կրիան մի քիչ էլ առաջ կգնա:Եվ այդպես անսահմանորեն:Ամեն անգամ Աքիլեսը չի հասնի այն տեղը ,որտեղ մինչ այդ եղել է կրիան ,նա թեկուզ շատ չնչին ,սակայն միշտ առաջ կլինի :
հ.գ. այս ապորիան տեսականորեն ճիշտ է,գործնականորեն՝ բացարձակ սխալ...
ապորիա-հին հունարենից թարգմանաբար՝ փակուղի...անհաղթահարելի դժվարություն
իր ապորիաներով Զենոնը բազմաթիվ իմաստունների է «մտցրել» փակուղի...)))
Աչքերը
Տեսնելու համար պարտադիր չէ աչքեր ունենալ...
Չէ՞ որ առանց աջ աչքի մենք տեսնում ենք:Առանց ձախ աչքի ՝նույնպես...Աջ ու ձախ աչքերից բացի մենք ուրիշ աչք չունենք ,ուստի պարզ է ,որ աչքերը անհրաժեշտ չեն տեսողության համար ...
Անտինոմիա
«Կոկորդիլոս»... պարադոքս
Կոկորդիլոսը եգիպտուհու ձեռքից խլեց երեխային:Կինը աղերսեց վերադարձնել երեխային:Կոկորդիլոսը «կոկորդիլոսի արցունքներ» թափելով ասաց.
-Ես քեզ հնարավորություն կտամ ետ ստանալու երեխային ,միայն գուշակիր ՝կտամ ,թե ՝ոչ :Եթե ճիշտ պատասխանեցիր ՝կտամ երեխային ,եթե չգուշակեցիր՝ոչ:
Մայրը պատասխանեց.
-Դու չես տա երեխային:
-Չեմ տա երեխային,-պատասխանեց կոկորդիլոսը,-դու կամ ճիշտ ասեցիր կամ սուտ :Եթե այն ,որ չեմ տա երեխային՝ճիշտ է ,ես չեմ տա նրան,քանի որ ասվածը ճիշտ չի լինի :Եթե ասվածը ճիշտ չէ՝ ուրեմն դու չես գուշակել ,ու ես պայմանի համաձայն չեմ վերադարձնի երեխային:
Սակայն մորն այս փաստարկը համոզիչ չթվաց.
-Բայց եթե ես ճիշտ եմ ասել ,ուրեմն դու կտաս ինձ երեխային ,ինչպես որ պայմանավորվել էինք:Եթե ես չեմ գուշակել,որ կտաս երեխային ,ուրեմն դու պետք է վերադարձնես ,այլապես իմ կողմից ասվածը ճիշտ չի լինի ...
Ո՞վ է ճիշտ:Մայրը ,թե՞ կոկորդիլոսը :Ի՞նչ է պարտավորեցնում կոկորդիլոսի տված խոստումը:Տալ երեխային,թե՞ հակառակը՝ չտալ :Երկուսը միաժամանակ: Այս խոստումը ներքուստ հակասական է և ,հետևաբար, տրամաբանության օրենքի ուժով անկատարելի ...
Էպիմենիդեսի պարադոքսը
-Բոլոր կրետացիները ստախոսներ են ,-ասաց կիպրոսցին:Արյոք այդ կիպրոսցին ստախո՞ս է :
Քանի որ բոլոր կրետացիները ստախոս են , ապա նշանակում է ,որ մարդը խաբեց ,հետևաբար բոլոր կրետացիները արդար են :Իսկ եթե բոլոր կրետացիները արդար են ,ապա նա ճիշտն է ասել :Հետևաբար կրետացին միաժամանակ և՛ ստախոս է ,և՛ ՝ոչ , ինչը անհնար է...
հ.գ.կրետացիների ստախոս լինելու մասին Տիտոսին է գրել նաև Պողոս Արաքյալը. «Նրանցից մեկը՝ իրենց իսկ մարգարեն ասել է՝
«կրետացիները միշտ սուտ են խոսում...» ։
Շարունակելի ...
))))
10-10=0
15-15=0
10-10=15-15
2(5-5)=3(5-5)
ուրեմն՝
2=3
Մովսեսական օրենքը արգելում էր գողությունը: Մովսեսական օրենքը կորցրել է իր ուժը,հետևաբար ,գողությունն արգելված չէ... )))
Պլատոնի ու Սոկրատեսի պարադոքսը
Պլատոն.
-Սոկրատեսի հաջորդ հայտարաությունը կեղծ կլինի:
Սոկրատես.
-Այն ,ինչ ասաց Պլատոնը,ճշմարիտ է:
Եթե ենթադրենք,որ Պլատոնը ճիշտ է ասում ,որ Սոկրատեսը ստում է ,ուրեմն Սոկրատեսը ստում է,որ Պլատոնը ճիշտ է ասում .ուրեմն ստում է Պլատոնը :Եթե Պլատոնն է ստում ,որ Սոկրատեսը ստում է ,ուրեմն Սոկրատեսը ճիշտ է ասում ,որ Պլատոնը իրավացի է...և այսպես շարունակ ..դատողությունների շղթան վերադառնում է սկզբին ... )))
հ.գ.ինձ մոտ գլխապտույտ է առաջանում այս պարադոքսային թնջուկից ... )))
ահավոր ափսոսում եմ ջնջված մեկնաբանությունների համար...
Իմ փոքրիկ Էլիզայի «ձեռքի գործն է » )))«անքննելի » են նրա գործերը))))մոռացել էի բլոգս փակել... և նա հասցրեց շատ մեկնաբանություններ ու գրառումներ «կործանել» ...
Ներեցեք...
Իսկապես շատ եմ ափսոսում...
Комментариев нет:
Отправить комментарий