Мой список блогов

вторник, 7 мая 2013 г.

Յասնայա Պոլյանայում

Հոդված... Վահան Տերյան
1910թ

Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա,Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու ,խորապես զգում էի,որ այդ մի սրբազան պարտականություն է ,և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին արտասովոր հուզմունքով...
Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելու՜...
Ցուրտ ձմռան գիշեր է:Պատուհանի տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին:Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը....
Լև Տոլստոյի թաղո՜ւմը...

Հուղարկավորների բազմությունը քիչ էր,հանդեսը համեստ,բայց ոչ պարզ:
այդ ամենը չափից դուրս սովորական էր -այդպես կթաղեին ամեն քիչ թե շատ հայտնի գրողի,արտիստի,հասարակական գործչի:Այդ ամենը չափից դուրս սովորական էր-մինչդեռ Տոլստոյը նախ և առաջ և միշտ արտասովոր է,անհամեմատելի:
Ես ոչինչ չէի ասի,եթե թաղումը բոլորովին պարզ և անշուք լիներ-այնպես,ինչպես լինում է ամեն սովորական ,հասարակ գյուղացու թաղում,սակայն այդպես չէր:
  Իհարկե ,թաղման հանդիսավորությունը և մեծությունը հարկավոր չէր Լև Տոլստոյին:Դա մեզ էր հարկավոր,նախ և առաջ և միայն մեզ,որպեսզի մի րոպե ևս դարձյալ հեռանայինք առօրյականից -զգայինք նորից ու նորից ,թե որպիսի ողբերգական և խորհրդավոր րոպե ենք ապրում-որպեսզի դրոշմվեր մեր հոգում այն,որ միացնում է մեզ ամենքիս,այն,որ քարոզում էր Լև Տոլստոյը...Որպեսզի հեռանայինք մեր հոգսերից ու առօրյականից ,որպեսզի տեսնեիք ,որ մենք ընդունակ ենք մեր ուսուցչին հարգելու համար մոռանալ ամեն ինչ -միանալու նրա անվամբ և ապրել նրա ոգու,նրա մեծության լույսի մեջ:
Ապրեինք ուրիշ,բարձր զգացմունքների և մաքուր խոհերի աշխարհում:
Սակայն այդպես չէր:
Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ,մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը....
Հանդեսը ավելի քան սովորական էր,նման մյուս այդ տեսակ հանդեսներին,մինչդեռ Տոլստոյը միակն է և նմանը չունի:
Թաղման հանդեսին ներկա եղող գյուղացիների մեջ ես առանձնակի  հուզմունք չնկատեցի:
  Նրանք եկել էին թաղելու Տոլստոյին ոչ իբրև մի մարգարեի,այլ իբր իրենց ծեր «աղային»,«բարի կալվածատիրոջը»:Մինչդեռ Տոլստոյը ամենից քիչ այդ րոպեին աղա կամ կալվածատեր կարող էր համարվել:
Այդպես Մարգարեն դարձել էր սովորական կալվածատեր:Միթե կարելի է այդպես թաղել Տոլստոյին...
Ռուս գրողների ,հասարակական գործիչներիև գիտնականների մեծ մասը,ճնշող մեծամասնությունը բացակայում էր...

Ես տեսա նրա տանջված դեմքը:Այդ դեմքը այնքան փոխված էր:Այնքան նման չէր այն լուսանկարներին,որոնք մենք տեսնում ենք միշտ:Դա մարտիրոսի,սրբի դեմք էր:Նա լի էր լուսեղեն խաղաղությունով և պայծառ հանգստությամբ:Նրա վրա տխուր մտածությունները և խորը տանջանքը դրել էին իրենց կնիքը,սակայն այդ կնիքը չէր խավարեցրել այդ դեմքի վսեմ պայծառությունը:
Նրան թաղեցին աշխարհից հեռու,խաղաղ ու գեղեցիկ մի անտառակի մեջ,այն տեղում ,որ ինքը Լև Տոլստոյը ընտրել էր իր գերեզմանի համար....
Ոչ մի ճառ չարտասանվեց ..
Միայն երբ դագաղը իջեցրին գերեզման ,մեկը բարձր ասաց.
Великий Лев умер!
Ամբոխը ծունկ չոքեց և երգեց «Вечная память»
Ծանր էր և սրտաճմլիկ այդ տեսարանը....

Կրճատումներով...


Լև Տոլստոյի մտքերից

Երջանիկ է նա,ով երջանիկ է իր տանը:

Անառակությունը ֆիզիկական ինչ-որ բանի մեջ չէ.չէ  ՞ որ ֆիզիկական ոչ մի այլանդակություն անառակություն չէ.այլ իսկական անառակությունը հենց քեզ ազատելն է այն կնոջ նկատմամբ բարոյական վերաբերմունքից,որի հետ մտնում ես ֆիզիկական շփման մեջ:

Լավագույն լեզուն այն է,որ ջանադիր կերպով իրեն զսպում է և  լավագույն խոսքը այն է,որը խնամքով կշռադատվում է:

Անմիջապես դադարիր խոսել,երբ նկատես որ բորբոքվում ես ինքդ կամ նա,ում հետ խոսում ես:Չասված խոսքը ոսկի է:

Իմաստուն մարդու էությունը կազմված է երեք բանից .առաջին՝ անձամբ անել այն,ինչ խորհուրդ է տալիս անել ուրիշներին,երկրորդ՝երբեք դեմ չգնալ արդարացիությանը,և երրորդ՝համբերությամբ տանել իրեն շրջապատող մարդկանց թուլությունները:

Ուրիշների հանդեպ խաբեությունե միայն խճճում է գործը և հեռացնում լուծումը.բայց ինքն իրնկատմամբ խաբեությունը,որը անցկացվում է ճշմարտության տեղ ,կործանում է մարդու ամբողջ կյանքը:

Հավերժական տագնապ,աշխատանք,պայքար,զրկանքներ՝ դրանք անհրաժեշտ պայմաններ են, որոնցից թեկուզ մեկ վայրկյանով դուրս  գալու մասին չպետք է համաձայնի մտածել և ոչ մի մարդ...Ազնիվ ապրելու համար հարկավոր է ձգտել, խճճվել,մարտնչել,սխալվել,սկսել և հարաժարվել,և հավերժ պայքարել ու զրկվել:Իսկ հանգստությունը հոգեկան ստորություն է:

Մարդու իսկական ուժը ոչ թե պոռթկումների մեջ է,այլ անխախտ անդորրի:

Մարդիկ սովորում են ,թե ինչպես խոսել,իսկ գլխավոր դասն այն է,թե ինչպես և երբ լռել:

Խոսիր միայն այն մասին ,ինչը քեզ պարզ է,այլապես լռիր:

Գոռոզ մարդը ասես պատված է սառցակեղևով:Այդ կեղևի միջով անցք չկա ոչ մի այլ զգացմունքի համար:

Ոչ մի բան այնպես չի խրախուսում պարապությանը,ինչպես դատարկ խոսակցությունները:


Մարդ որքան ինքն իրենից գոհ է,այնքան նրա մեջ քիչ է այն,որից կարելի է գոհ լինել:

Մարդ որքան ավելի է բարձրանում սեփական կարծիքով,այնքան ավելի անհուսալի է նրա վիճակը:

Եթե մարդիկ ուտեին միայն այն ժամանակ,երբ նրանք շատ քաղցած են ,և եթե սնվեին հասարակ,մաքուր և առողջ ուտելիքով ,նրանք չէին իմանա,թե ինչ են հիվանդությունները և հեշտությամբ կկարողանային կառավարել իրենց հոգին ու մարմինը:

Այն կինը ,որը ջանում է նմանվել տղամարդու,նույնքան այլանդակ է,որքան կանացի տղամարդը:




Комментариев нет:

Отправить комментарий