Мой список блогов

четверг, 4 июля 2013 г.

Սեն - Սանսի «Կարապը»

Մի իսլանդական հավատալիք կա.«Եթե ձմռան մի ցուրտ ու աստղազարդ գիշեր երկար կանգնես ծովափին ու ականջ դնես լռությանը ,ապա  ,եթե արժանի ես դրան, անպայման կլսես  բյուր արծաթե զանգակների հնչյուններ  ..կամ ջութակի չքնաղ ելևէջներ  .... Իսկ  նա ,ով կլսի այդ հոգեզմայլ մեղեդին ՝կգտնի իր  հավերժական ՍԵՐն  ու  Երջանկությունը...
.Ասում են ,դա  սիրահար Կարապի Երգն է... Եվ մեռնող կարապից առավել  գեղեցիկ է  երգում Սիրահար Կարապը,միայն  թե շատ քչերին է հաջողվել  լսել նրա երգը....
                                                   Ես համոզված եմ ,նրան ,ում ցանկանում եմ հաջողություն և ամենակարևոր հաղթանակները կյանք կոչվող այս մրցավազքում,անպայման կհաջողվի «լսել,գտնել ոգեղեն հնչյունները  ջութակի  կամ   կարապի երգի»:

Սեն - Սանսի «Կարապը» 

          Երաժշտագետներն ասում են,թե Կարապի ամենանուրբ ու գեղեցիկ կերպարը «կերտել է» Կ. Սեն- Սանսը.....Գուցե.. Չեմ վիճում ( բայց ես սիրում եմ Չայկովսկու « կերտած » Կարապները )))): (Կարապի Լիճը)
     Սեն - Սանսի «Կարապը» ( «Կենդանիների պարահանդես» ֆանտազիաների շարքից շատ արագ առանձնացավ ու ապրեց ինքնուրույն կյանքով )  հիասքանչ է, մաքուր ...մի ամբողջ աշխարհ ` լի քաղցր ու արևոտ երազներով,կախարդական,կենդանի  ու տաք , կյանք արտահայտող հնչյուններով...
Սպիտակ քնքշություն,ազնվական  թռչուն...բոլոր տարերքների տիրուհին...հպարտ,գեղեցիկ սիրո ,հավատարմության ,վերածննդի ու կատարելության խորհրդանիշ...
    Սեն- Սանսի Կարապը  չի մեռնում...նա ամենևին էլ կապ չունի «Մեռնող կարապի» հետ :Այս ստեղծագործության մեջ չկան մահվան տեսիլներ...Կոմպոզիտորը ձգտել է արտահայտել այդ հպարտ ու գեղեցիկ թռչնի  երազկոտ ու նրբագեղ պլաստիկան ,ազնվականությունն ու մաքրությունը ,անսահման նվիրվածությունն ու կատարելության հասնող  հավատարմությունը:
Իսկ ինչո՞ւ  «Մեռնող կարապ» ...  Ահա թե ինչու..)))
Մի անգամ աշխարհահչակ ռուս պարուհի Աննա Պավլովան գալիս է խորեոգրաֆ Միխայիլ ֆոկինի մոտ ու խնդրում  օգնել իրեն երաժշտության ընտրության հարցում...Ֆոկինն առաջարկում է Սեն -Սանսի « Կարապը»  պիեսը.... Համարը գրեթե իմպրովիզացիա է...
«Պարուհին սահում է ՝ասես թափահարելով թևերից երևակայական ջրի կաթիլները ....Իսկ ավարտին դանդաղ իջնում է գետնին... և  ընդունելով մահն անասելի գեղեցիկ, ողբերգական մաքրության դիրքով ՝ մեռնում է...
Դահլիճը քարանում է վշտալից հիացմունքի մեջ...»,-գրել է ականատեսներից մեկը...
Հենց Պավլովա -Ֆոկին տարբերակում էլ համարը ստացավ «Մեռնող Կարապ» անվանումը...

     Իսկ ի՞նչ եմ զգում  ես լսելով այս գեղեցիկ ստեղծագործությունը ...)))







Եթե ինձ խնդրեին մի բառով նկարագրել զգացածս ՝կնկարեի   նրբահյուս  ձյան փաթիլ....))) 




Իսկ  հարուստ երևակայությունս «կծներ» ահա այսպիսի գեղեցիկ պատկերներ...))»
« ...Կապտամանուշակագույն մութի մեջ դանդաղ լուծվող աշխարհ...Աստղերի արծաթահնչուն լացից արթնացող  գիշերային երկինք ...  Շնչառությունը պահած  անտառ...բացատում  ,ինչպես վաղորդյան կաթիլ,երկնքից  իջած  «մելամաղձոտ» լճակ,որն ,անշուշտ , «սիրում է գրավիլ,լռել, ու խոկալ» ... )))   Իսկ շուրջը ոչ թե կապույտ ,այլ  կանաչ կարոտ...  ))))  և ,վերջապես , լճակի մեջ   հանդարտ սահող ճերմակաթև  քնքշություն   ... Արքայական թռչուն ....
Նա սպասում է... Նա կարոտում է...Նա   հավատում է...   Անպայման կվերադառնա իր սիրելին ....   Իսկ  մինչ նրա վերադարձը՝ «մտազբաղ» լճակին պահ տված մարգարտաշար հուշերում կփնտրի Նրան...»))))

 
     Իսկ հիմա ,եթե կցանկանաք,խնդրեմ ,ունկնդրեք և ակնդրեք այդ չքնաղ ստեղծագործությունն ,ու Մայա Պլիսեցկայայի  հիասքանչ պարը...
 Մի փակեք Ձեր սրտերը....
Համեցե՛ք, Գեղեցկության Տաճարի  դռները բաց են Ձեր առջև...)))»























5 комментариев: