Мой список блогов

вторник, 14 февраля 2012 г.

Կյանք և ժամանակ....Ինքնակրթություն

Նկ.Մոշա Հիմեյն,Երկնային աշակերտներ


Կյանքի կարևոր գործերում միշտ պետք է շտապել այնպես, որ ասես թե մեկ րոպեի կորստով պետք է ամեն ինչ կործանվի:
                                           Վ. Գ. Բելինսկի

Զարմանալի է կառուցված մարդը,նա վշտանում է,երբ կորցնում է հարստությունը,և անտարբեր է այն բանի նկատմամբ,որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը:

Աշխարհից մերժվածները կրում են վարդեր....



Ջոն Բլենչարդը վեր կացավ նստարանից,ուղղեց զինվորական համազգեստն ու ուշադիր հայացքով սկսեց զննել կայարանամերձ հրապարակով անցնող մարդկանց:Նա սպասում էր  մի  աղջկա ,որի սիրտը ճանաչում էր ,իսկ դեմքը երբեք չէր տեսել...Նա սպասում  էր ....

....Ամեն ինչ սկսվել էր տասներեք

 ամիս առաջ ,ֆլորիդայի գրադարաններից մեկում...Նրան անչափ հետաքրքրեց մի գիրքի լուսանցքում արված նշումները։ Նուրբ ձեռագիրը  վկայում էր  տիրոջ հոգու խորության ու մտքի խորաթափանցության մասին...
Գործադնելով բոլոր ջանքերը ,նա գտավ այդ գրքի նախկին սեփականատիրոջ հասցեն...
 Միսիս Հոլիս Մեյնելը ապրում էր Նյու Յորքում :Եվ նա գրեց նրան  իր մասին և առաջարկեց  հաղորդակցվել նամակներով...

Անտուան դը Սենտ Էքզյուպերի և Կոնսուելո....«մի սիրո պատմություն »շարքից ...


Անտուան դը Սենտ Էքզյուպերին ծնվել է 1900թ. Լիոնում:Նրա հայրը կոմս էր և սերում էր ասպետական հինավուրց ընտանիքից:Չորս տարեկան էր փոքրիկ Անտուանը ,երբ մահացավ հայրը :Մայրը նուրբ ,բարեկիրթ անչափ հմայիչ  մի  կին էր,,,

Փոքրիկ Անտուանին նա  անվանում էր Արևի Որդի ոսկեգանգուր ,փայլուն մազերի պատճառով...
Ամաչկոտ էր ու բարի ՄԵՐ ԱՆՏՈՒԱՆԸ,բարձրահասակ,գեղեցիկ ,ֆիզիկապես լավ զարգացած ,նուրբ ու քնքուշ սրտով....
1921թ. զորակոչվեց բանակ ,որտեղ էլ լրջորեն զբաղվեց ավիացիայով:Այլ բան այլևս գոյություն չուներ երիտասարդ օդաչուի համար,նույնիսկ կանայք նրան  շատ քիչ էին հետաքրքրում,,,

воскресенье, 12 февраля 2012 г.

«Երգ երգոց»...և՛ հոգևոր խորհրդաբանություն ,և՛ «Էրոտիկ» իմաստություն ))

     Նկ.Edward Slocombe (1850-1915)                                                                                                                                                                                 

Անշուշտ, կարդացած կլինեք Պարույր Սևակի այս հրաշք գործը.
 0՜, Սուլամի՜թա.
Տեսնում ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի,
Սողոմոնիպես.

  Ես քեզ սիրում եմ քո նախապապի,
Սողոմոնի պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես ...
Գիտես,
Ես ինչ - որ չափով նույնպես արքա եմ.
Ոչ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ոչ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել.
Եթե ​​ինձ համար թագուհի ես դու,
Ինչ եմ ես հապա,
Ինչպես ինձ կոչել, եթե ոչ արքա,,,,,,,