Мой список блогов

вторник, 13 декабря 2011 г.

Պատերազմը կնոջ դեմք չունի...Գորշ կարդինալ(Серый кардинал )











  • Խոսքի պատմություն...


  • Գորշ(մոխրագույն) կարդինալ(Серый кардина́л )-այսպես են կոչում ազդեցիկ մարդկանց,հատկապես քաղաքանության մեջ. կրիպտոկրատիա.....այսինքն ,երբ իշխանությունը փաստացի պատկանում է մի խումբ անձանց «բավականին բարձր պաշտոնական դիրքի բացակայություն»  դեպքում  . մի խոսքով՝«ստվերային կառավարության» իշխանություն.կրիպտոկրատիա....

    Իսկ ինչու  գորշ...?
    ֆրանսիացի միապետ Լյուդովիկոս 13-րդ կառավարությունը փաստացի ղեկավարում էր կարդինալ Ռիշելյեն,որին կոչում էին «կարմիր կարդինալ»(գլխարկի գույնի պատճառով)...Ռիշելյեի թիկունքին կանգնած էր ֆորմալ պաշտոն չզբաղեցնող հայր Ժոզեֆը,որը Կապուցինների Օրդենի վանական էր և կրում էր գորշ(մոխրագույն )պարեգոտ(փարաջա)...Հենց նրան էլ կոչել են  «գորշ կարդինալ» 

    Պատերազմը կնոջ դեմք չունի...


    Նկ.Վերեշչագին Պատերազմի Ապոթեոզ

     Բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեվիչի վավերագրական- ուրվագիծ(ակնարկ) գրքի անվանումն է:Այդ գիրքը պարունակում է կանանց մասին  պատմություններ,ովքեր մասնակցել են  Հայրենական Մեծ պատերազմին:

    Արտահայտության նշանակությունը՝պատերազմը չափազանց դաժան ,այրունախում գազան է...նուրբ և գեղեցիկ կանայք որևէ մասնակցություն չպիտի ունենան նրա  արյունոտ «խրախճանքին»... 
     Կանայք  տեղ  չունեն այնտեղ...այո,այդպես է ,սակայն ...պատերազմի ժամանակ կանանց  փխրուն ուսերին  նույնպես  շա՜տ ծանրություն է  ընկնում ...


    նկ. Սալվադոր Դալի « Պատերազմի Դեմքը»





    Պատերազմը կկրկնվի այնքան ժամանակ ,քանի դեռ նրա վերաբերյալ հարցը կորոշվի  ոչ նրանց կողմից,ովքեր մեռնում են ռազմի դաշտում...

    Անրի Բարբյուս




    Պատերազմը չար կերել էր հոգիս...
    Շահերի համար ինչ-որ օտարի,
    Պետք է խփեի եղբորս կրծքին,
    Գնդակը նրա սրտի մեջ տայի։
    Հասկացա, որ ես խաղալիք եմ լոկ,
    Մինչ թիկունքում են հարուստ ու ջոջեր։
    Ու թնդաանոթին հրաժեշտ տալով,
    Վճռեցի երգի սուրը լոկ ճոճել։
    Ես հրացանս նետեցի մի կողմ։


    Եվ մտածում եմ՝
    Ինչ լավ են, ազնիվ
    Այս հողն ու մարդը
    Այս երկնքի տակ.
    Բայց քանիսները չար պատերազմից
    Դարձել են հիմա հաշմ ու այլանդակ։
    Եվ քանիսներն են հողի տակ լռում,
    Եվ քանիսները դեռ պիտի լռեն...
    Եվ իմ այտերին ու ծնոտներում
    Մի դող եմ զգում ես համառորեն։
    Ո՛չ, ո՛չ,
    Ես երբեք չեմ գնա այնտեղ,
    Որ ինչ-որ մարդիկ զազրելի ու գորշ,
    Խեղանդամ դարձած զինվորին նետեն
    Մի քանի մաշված պղնձե գռոշ։



    Սերգեյ Եսենին

    «Աննա Սնեգինա»

    Комментариев нет:

    Отправить комментарий