Мой список блогов

вторник, 29 января 2013 г.

Մարկ Տվեն-Լիվիին 30-ամյակի կապակցությամբ




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...
  • Մարկ Տվեն-Լիվիին 30-ամյակի կապակցությամբ

    «Լիվի,սիրելիս,վեց տարի է անցել այն պահից,երբ հասա իմ կյանքի առաջին հաջողությանը՝նվաճեցի քեզ և երեսուն տարի այն պահից,երբ Նախախնամությունն արեց անհրաժեշտ նախապատրաստություններ այս երջանիկ օրվա առիթով ՝ուղարկելով քեզ այս
    աշխարհ:Յուրաքանչյուր միասին ապրած օր ավելացնում է վստահությունս այն բանում,որ մենք երբեք չենք հեռանա միմյանցից,ոչ մի վայրկյան չենք ափսոսալու ,որ միավորել ենք մեր կյանքը:Ամեն տարի , փոքրի՛կս,ավելի  շատ եմ սիրում քեզ:Այսօր դու ինձ ավելի թանկ ես,քան նախկին  ծննդյանդ օրը,մի տարի առաջ ավելի թանկ էիր ,քան երկու տարի առաջ.մի կասկածիր ,այս սքանչելի առաջխաղացումը կշարունակվի մինչև վերջ:
    Եկ նայենք առաջ. ապագա տարելիցներին, վերահաս ծերությանը և ճերմակ մազերին ՝առանց վախի և վհատության:Վստահելով միմյանց և հստակ իմանալով,որ սերը ,որը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր սրտում,բավական է ,որպեսզի  երջանկությամբ լցնի  մեզ   հատկացված  բոլոր տարիները:
    Այսպիսով,մեծ սիրով  քո և երեխաների հանդեպ,ես ողջունում եմ այս օրը,որը շնորհում է քեզ  պատվելի տիկնոջ վեհություն և արժանապատվության երեք տասնամյակ:
    Միշտ քո՝
    Ս.Լ.Կ.»
  • Комментариев нет:

    Отправить комментарий