Բեթհովենը գրում է Վեգելերին. «Երևակայի՛ր ,ընկերներիցս մեկը կարիքի մեջ է.եթե իմ քսակը դատարկ է ու ես ի վիճակի չեմ անմիջապես օգնելու նրան ,դե ինչ,բավական է ինձ նստել սեղանի մոտ ու լծվել աշխատանքի, ու ես շատ շուտով կօգնեմ նրան դուրս գալ փորձանքից։
Իմ ընկերներից և ոչ մեկը չպիտի կարոտություն քաշի,քանի դեռ ես մի կտոր հացի փող ունեմ...
«Dann soll meine Kunst sich nur zum Besten der Armen zeigen»։Թող իմ արվեստը բարիքի համար ծառայի աղքատներին»։
Պլուտարքոսն ուսուցանել է ինձ հնազանդվել բախտին։Բայց ես չեմ ցանկանում հանձնվել ու չեմ հանձնվի,եթե միայն դա հնարավոր է,թեև լինում են պահեր,երբ ես զգում եմ ինձ Աստծո արարածներից ամենադժբախտը։
Հնազանդություն ճակատագրին...Ինչ թշվառ ապաստարան...Բայց... դա է միայն մնում ինձ...
Սոկրատեսն ու Հիսուսը իմ տիպարներն են եղել... Բեթհովեն
Դարաշրջանի գրական հուշարձանը՝Բեթհովենի «Հեյլիգենշտադտյան կտակը»
Բեթհովենի մահվանից հետո նրա գաղտնի դարակում հայտնաբերվեց մի քանի փաստաթուղթ:Փաստաթղթերից մեկը մի նամակ էր ,որը նա գրել էր 1802թ ,Հեյլիգենշտադտ գյուղում ....
Բժիշկների խորհրդով Բեթհովենը մի քանի ամսով մեկնում է գյուղ...Երիտասարդ երաժիշտը հոգեկան մեծ ճգնաժամի մեջ էր...Հիվանդությունն անբուժելի էր... Լսողության կորուստը...սպառնացող խլությունը ինքնասպանության մտքեր էր ծնում... Նա չէր տեսնում ո՛չ մասնագիտական ապագա ,և ո՛չ էլ անձնական երջանկության հույս ուներ ...
Բեթհովենը մտածում էր ,որ իմաստ չունի խղճուկ կյանքով ապրել ,սակայն,միևնույն ժամանակ ,նրա հոգում ստեղծագործական մեծ փոթորիկներ էին մոլեգնում ,որն էլ նրան հետ էր պահում ճակատագրական քայլից...
Այդ բոլոր հուսահատություններն ու հակասական զգացմունքները ելք էին փնտրում ....և գտան նրա «Հեյլիգենշտադտյան կտակում»:
« Իմ եղբայրներ Կարլ և Իոհան Բեթհովեններին
Օ, դու՛ք մարդիկ ,որ ինձ համարում կամ անվանում եք չարամիտ , վատաբարո ,համառ ,մարդատյաց ,որքան անարդար եք իմ հանդեպ,քանի որ դուք չգիտեք գաղտնի պատճառներն այն ամենի ,ինչ ձեզ թվում է:Իմ միտքն ու հոգին մանկությունից հակված են բարության նուրբ զգացումին ,և ես նույնիսկ միշտ պատրաստ եմ եղել մեծ գործերի իրագործման:Պատկերացրեք միայն արդեն վեց տարի է ես անմխիթար վիճակում եմ՝խորացված տգետ բժիշկների պատճառով:Տարեցտարի խաբվելով ապաքինվելու հույսով ՝ ստիպված եմ խոստովանել ,որ իմ հիվանդությունը երկարատև է (նրա վերականգնումը կարող է տևել տարիներ կամ նույնիսկ ՝անհնար է ):
Բնությունից ունենալով կրակոտ և աշխույժ խառնվածք և նույնիսկ հակում ունենալով աշխարհիկ զվարճություններին՝ ստիպված էի վաղ առանձնանալ ու վարել միայնակ կյանք: Եվ, եթե երբեմն ես փորձում էի անտեսել այդ ամենը,օ, ինչ դաժանությամբ ինձ հետ էր քշում իմ թուլացող լսողությունը՝ ստիպելով ողբալ կրկնակի ուժով:Այնուամենայնիվ ,ես չէի կարող ասել մարդկանց.« Խոսեցե՛ք բարձր,բղավեցե՛ք ...ես խուլ եմ ... ախ, միթե կարելի բան է խոստովանել թուլությունն այն զգացման ,որին ես պիտի տիրապետեի կատարելությամբ , քան ուրիշ որևէ մեկը, այնպիսի բարձր կատարելությամբ ,որը մի ժամանակ ես ունեցել եմ ,որով, վստահ եմ, օժտված են կամ եղել են օժտված իմ մասնագիտության սոսկ քիչ թվով մարդիկ :Օ, վեր է իմ ուժերից այս ամենը, ներեցեք ինձ ,եթե ես հեռանում եմ ձեզնից ,երբ ուզում էի մնալ ձեր շրջանում...
Իմ դժբախտությունն ինձ կրկնակի ցավ է պատճառում,քանզի նրա պատճառով իմ մասին սուտ են դատում :Ինձ համար չի լինի հանգստություն մարդկանց շրջապատում ,խելացի զրույցներ ,փոխադարձ զեղումներ, ես դատապարտված եմ գրեթե լիակատար մենակության , հայտնվելով հասարակության մեջ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ստիպված եմ ապրել ինչպես վտարյալ:Ի վերջո ,արժի ինձ մոտենալ մարդկանց որևէ խմբի` և համակում է ինձ վախի սուր զգացումը ու ես սարսափում եմ ,որ իմ վիճակը կնկատեն ...Այդպես էր նաև այս վերջին վեց ամիսը ,որ ես անցկացրի գյուղում :Իմ խելամիտ բժշկի պահանջով ,ըստ կարելվույն, ես պետք է խնայեմ լսողությունս:Սա գրեթե համընկավ ներկայիս իմ բնական հակմանը ,չնայած երբեմն, հրապուրված հասարակության մեջ լինելու պահանջով, ես թույլ եմ տալիս ինձ զիջել գայթակղությանը:Բայց ինչքան նվաստացած էի ես ինձ զգում այն ժամանակ ,երբ ինչ-որ մեկը, կանգնած իմ կողքին ,լսում էր հեռվում հնչող ֆլեյտայի ձայնը ,իսկ ես ոչինչ չէի լսում ,կամ լսում էր երգը հովվի ...և ես նորից ոչինչ չէի լսում:
Նման դեպքերն ինձ հասցնում էին հուսահատության և շատ քիչ էր մնացել ,որ ես վերջ տայի կյանքիս:Միայն արվեստը , միայն այն էր ինձ պահում :Ախ, ինձ թվում էր անիմաստ է հեռանալ կյանքից ավելի շուտ ,քան չեմ կատարել այն ամենը ,ինչին
կոչված էի:Եվ այսպես ես սկսեցի քարշ տալ այս թշվառ կյանքը . հիրավի թշվառ ինձ նման դյուրըմբռնող էակի համար .քանի որ ցանկացած անսպասելի փոփոխություն կարող էր փոխել իմ լավագույն հոգեկան տրամադրվածությունը վատագույնի: Համբերություն ,այսուհետև այդպես է կոչվելու այն ,ինչով ես պիտի առաջնորդվեմ:Ես այն ունեմ:Հուսով եմ , ես դեռ շատ երկար կկարողանամ հաստատվել իմ վճռականության մեջ,քանի դեռ անողոք Պարկամը (մոյրա) չի կամենա կտրել թելը :Հնարավոր է լավ լինի , կարող է՝ ոչ:Ես պատրաստ եմ ամեն ինչի:Կյանքիս 28 տարում ես ստիպված եմ դառնալ փիլիսոփա:Սա հեշտ չէ,իսկ արվեստագետի համար ավելի դժվար է,քան ուրիշ որևէ մեկի համար:
Աստվածություն ...Դու դիտում ես վերևից իմ սիրտը ,դու ճանաչում ես այն ,քեզ հայտնի է ,որ այն լեփ լեցուն է մարդասիրությամբ և առաքինության ձգտումով :Օ, մարդիկ ,եթե երբևիցե դուք կարդաք այս ամենը,ապա կհասկանաք ,որ իմ հանդեպ անարդար եք եղել :Դժբախտը թող մխիթարվի գտնելով եղբայրակից դժբախտ ,ով հակառակ բնության կողմից կանգնեցված բոլոր խոչընդոտներին ,արեց իրենից կախված ամեն ինչ ,որպեսզի արժանավոր մարդկանց և արվեստագետների հետ միևնույն շարքում կանգնի:
Դուք ,իմ եղբայրներ Կարլ և Իոահան, երբ ես մեռնեմ ,խնդրում եմ , պրոֆեսոր Շմիդտին խնդրեցեք իմ անունից ,եթե ,իհարկե, դեռ ողջ կլինի,որ նկարագրի իմ հիվանդությունն ու հիվանդության պատմությանը կցի իմ կողմից գրված այս թուղթը,որպեսզի հասարակությունը գոնե այն չափով ,որքանով հնարավոր է , մահվանիցս հետո հաշտվի ինձ հետ:Միաժամանկ հայտարարում եմ երկուսիդ իմ փոքրիկ ունեցվածքի (եթե կարելի այդպես անվանել) ժառանգորդը:Բաժանեք այն արդար ,փոխադարձ համաձայնությամբ և օգնեցեք մեկմեկու.ամեն բան ,ինչ արել եք հակառակ ինձ՝ վաղուց արդեն ներվել է,այն հայտնի է ձեզ :
Քեզ , եղբայր Կարլ, շնորհակալ եմ հատկապես վերջին ժամանկներում իմ հանդեպ քո կողմից ցուցաբերված նվիրվածության համար :Ցանկանում եմ ձեզ լավագույն և առավել խաղաղ կյանք,քան իմն էր.ներշնչեք ձեր երեխաներին առաքինություն:Միայն այն ,այլ ոչ թե փողը ,կարող է բերել երջանկություն ,ասում եմ սա անձնական փորձից:Հատկապես այն օգնեց ինձ գոյատևել նույնիսկ աղետալի իրավիճակում և ես պարտական եմ նրան ,ինչպես որ իմ արվեստին,այն բանով ,որ ինքնասպանություն չգործեցի:
-Մնաս Բարով...Սիրեցեք միմյանց....Ես շնորհակալ եմ բոլոր ընկերներիս ,հատկապես իշխան Լիխնովսկուն և պրոֆեսոր Շմիդտին :Ես ուզում եմ,որ իշխան Լիխնովսկու գործիքները պահվեն ձեզնից որևէ մեկի մոտ ,միայն թե դրանց պատճառով ձեր միջև վեճ չառաջանա:Եվ,երբ դրանք կարողանան մատուցել ձեզ օգտակար ծառայություն , վաճառեք :Որքա՜ն ուրախ եմ ,որ իջնելով գերեզման ,ես կարող եմ դեռ օգտակար լինել ձեզ:
Այսպիսով ,որոշված է ... ուրախությամ եմ շտապում մահվանն ընդառաջ:Եթե նա կգա ավելի վաղ ,քան ինձ հնարավորություն կընձեռնվի ամբողջությամբ բացահայտել իմ ընդունակությունները արվեստում , չնայած իմ ճակատագրի կոշտությանը ,նրա գալուստը,այնուամենայնիվ, կլինի վաղաժամ և ես կնախընտրեի ,որ այն ուշ գար :
Բայց էլի կլինեմ շնորհակալ. չէ ՞ որ նա կազատի ինձ իմ անվերջ տառապանքներից... Արի ,երբ կուզես, ես քեզ արիաբար կդիմավորեմ...
Մնա՜ս բարով...և ամբողջովին չմոռանաք ինձ մահվանիցս հետո ,ես այն վաստակել եմ ձեր առջև,քանի որ իմ կյանքի ընթացքում հաճախ եմ մտածել ձեր մասին և այն մասին ,թե ինչպես ձեզ երջանիկ դարձնել....թող լինի այդպես:
Լյուդվիգ վան Բեթհովեն
Հեյլիգենշտադտ
6 հոկտեմբերի 1802
Իսկ հակառակ կողմում գրված է .
Հեյլիգենշտադտ
10 հոկտեմբերի 1802
Այսպիսով, ես լքում եմ քեզ...լքում եմ տխրությամբ :Այո, հույսը ,որ փայփայում էի ես ու բերել ինձ հետ այստեղ,հույսը՝ գոնե մասնակի ապաքինման ՝այժմ ստիպված է լքել ինձ:Ինչպես թափվում են ծառից թոշնած տերևները ,այդպես էլ հույսն է ինձ համար թոշնել :Ես հեռանում եմ գրեթե նույն վիճակում ,ինչպես ժամանել էի այստեղ:Նույնիսկ բարձր արիությունը ՝հաճելի ամառային օրերին ինձ ներշնչող՝ սուզվել է մոռացության մեջ:
Օ , Նախախնամություն ,ուղարկիր ինձ գոնե մեկ օր իսկական ուրախություն ,քանզի իմ մեջ այնքան վաղուց ճշմարիտ ուրախությունը չի գտնում ոչ մի ներքին արձագանք :Օ, ե՞րբ ,ե՞րբ ,օ , Աստվածություն, կրկին կկարողանամ ես զգալ այն մարդկության ու բնության տաճարում :Երբե՞ք:Ոչ, դա շատ դաժան կարող է լինել ....
Իմ եղբայրներ Կարլին ու Իոհանին ...իմ մահվանից հետո կարդալ ու կատարել...»:
Վերջ... )))))
Լյուդվիգ Վան Բեթհովեն և Ջուլիետտա Գվիչչարդի
Մեծ երաժշտի մի շատ
հայտնի ու գեղեցիկ ստեղծագործություն ,որը կրում է Լուսնի Սոնատ անվանումը,նվիրված է եղել իտալուհի Ջուլիետտա Գվիչչարդիին....որը նվաճեց մեծ կոմպոզիտորի սիրտն ու այնուհետ դաժանորեն փշրեց այն..սակայն հենց Ջուլիետտին ենք պարտական այդչափ գեղեցիկ
,խորապես հոգին թափանցող սքանչելի ստեղծագործության համար:
Բեթհովենի մանկության տարիներն անչափ ծանր ու դաժան են եղել...Հայրը, նկատելով որդու երաժշտական տաղանդը, առավոտից մինչև երեկո ստիպում էր նրան պարապել...Հպարտ, նրբազգաց,անկախ
բնավորությամբ փոքրիկ տղայի համար անչափ ծանր էր տանել բռնակալ հոր կոպիտ վերաբերմունքը...
բնավորությամբ փոքրիկ տղայի համար անչափ ծանր էր տանել բռնակալ հոր կոպիտ վերաբերմունքը...
Հաջողությանը զուգընթաց երիտասարդ կոմպոզիտորը դարձավ ավելի ինքնամոփ,մենակյաց,..սկսեց խորապես ուսումնասիրել անտիկ լեզուներ,փիլիսոփայություն,
պատմություն և Էթիկա... հետևաբար ,լինելով լայնախոհ մարդ ՝ Բեթհովենը դաձավ մարդասիրության,հավասարության,ազատության սկզբունքների ջատագով...
1787 թ. նա մեկնեց Վիեննա ու հենց այստեղ հանդիպեց իր առաջին ու մեծ սիրուն՝ կոմսուհի Գվիչչարդիին...և հանճարեղ կոմպոզիտորին սպառնացող խլության սարսափն ասես փոխարինվեց անսահման երջանկության զգացումով...Բեթհովենը, հասկանալով ,որ վերջնականապես կորցնում է լսողությունը, գրել էր ընկերոջը. «Ես քարշ եմ տալիս թշվառ գոյություն ..ես խուլ եմ..իմ մասնագիտության համար առավել ահավոր բան լինել չէր կարող...ու,եթե ես ազատվեի այս հիվանդությունից,ես ողջ աշխարհը կգրկեի...»Ջուլիետտան 17 տարեկան ,կենսախինդ ,հմայիչ աղջնակ էր..Բեթհովենը սիրահարվեց միանգամից:Նա խոստովանեց իր ընկերներին,որ սիրում է այդ հրաշք աղջկան և,որ նրա շնորհիվ իր մեջ զարմանալի ու հաճելի փոփոխություններ է նկատել:Մի քանի ամիս անց Բեթհովենը առաջարկեց Ջուլիետտային մի քանի անվճար դաշնամուրի դասեր պարապել նրա հետ :Աղջիկը մեծ ուրախությամբ համաձայնեց և ի նշան երախտագիտության իր ձեռքով ասեղնագործած մի քանի վերնաշապիկ նվիրեց կոմպոզիտորին...Բեթհովենը խիստ ուսուցիչ էր,երբ չէր գոհացնում Ջուլիետտի նվագը,նա բարկությամբ հատակին էր նետում տետրերն ու ցուցադրաբար շրջվում,իսկ աղջիկը լուռ հավաքում էր հատակին թափված տետրերը.... Պատմում են ,թե մի անգամ ,երբ Ջուլիետտան կապել է երաժշտի մետաքսե ժապավենն ու համբուրել նրա ճակատը,Բեթհովենը մի քանի շաբաթ նույն հագուստով է մնացել...մինչև որ ընկերները նրբանկատորեն ակնարկել են ,թե այնքան էլ թարմ տեսք չունի հագուստը... Հանդիպումից վեց ամիս անց,երբ
Բեթհովենի զգացմունքները բարձրակետին էին,ծնվեց հրաշք Լուսնի Սոնատը...որը նվիրված էր Ջուլիետտային,ի նշան մեծ սիրո ,հույսի և հիացմունքի...«Կյանքս ավելի ուրախ է դարձել ,- գրում է նա Վեգելեսրին,-ես հաճախ եմ հանդիպում մարդկանց ...Այս փոփոխությունը...մի անուշիկ աղջկա հմայքը բերեց...նա սիրում է ինձ ..ես սիրում եմ նրան...Առաջին երջանիկ պահերն են իմ կյանքի վերջին երկու տարվա ընթացքում...»
Նրա առաջին մասը սկսվում է դանդաղ ու շատ նուրբ ,լի քնքշությամբ , իսկական երջանկության զգացողությամբ... իսկ ավարտը հնչում է, ինչպես փոթորիկ ,որը սրբում տանում է իր ճանապարհին ամեն ինչ...կոմպոզիտորի աշխարհը փլուզվեց,իսկ կյանքն իմաստազրկվեց...Մեծ երաժիշտն ավարտեց իր հիասքանչ ստեղծագործությունը ցասման , մեծագույն վիրավորանքի ու բարկության մեջ,երբ իմացավ ,որ իր Ջուլիետտան ամուսնացել է 18 ամյա մի կոմսի հետ......
Նա թանկ վճարեց այդ սիրո համար... այդպիսի կրքերը ամայացնում են հոգին... թուլացնում...նա գրեթե մահվան եզրին էր...Նա հուսահատության սարսափելի պահեր ապրեց...Ձախողվեց նաև առողջանալու վերջին հույսը... նա գրում է.«Օ, նախանամություն,թույլ տուր գեթ մի անգամ,մեկ օր,ընդամենը մեկ օր տեսնել իսկական ուրախություն...ինձ արդեն վաղուց անիմանալի է ճշմարիտ ուրախության խորը հնչյունները...Երբ ,օ,Աստված իմ ,երբ կտրվի ինձ գտնել այն վերստին...Մի՞թե երբեք...Ոչ ,շատ դաժան կլիներ...»
Վախը,բազմաթիվ հիասթափությունները,կործանված երազները ինքնասպանության մտքեր էին ծնում...սակայն մեծ կոմպոզիտորը գտավ իր մեջ ուժ հաղթահարելու ամեն դառնություն , դժվարություն և բացարձակ խլության մեջ սքանչելի գլուխգործոցներ ստեղծեց...
Մի քանի տարի անց Ջուլիետտան վերադաձավ Վիեննա և այցելեց կոմպոզիտորին..պատմեց իր հիասթափությունների ու դժվարությունների մասին,որ սնանկացել են,որ անչափ ծանր ու դժվարին կյանքով է ապրում ,. խնդրեց օգնել իրեն:Բեթհովենը, լինելով բարի ու ազնիվ մարդ,նրան մեծ գումար տվեց՝ առաջարկելով հեռանալ ու այլևս երբեք չհանդիպել.. Ցանկանալով վերջնականապես ջնջել սիրեցյալին իր մտքից՝ կոմպոզիտորը փորձում էր հանդիպել ուրիշ կանանց հետ,սակայն,ապարդյուն...այնքան էլ մեծ հաջողություններ չէր վայելում կանանց շրջանում..նրան չէին սիրում...
Լինելով չափազանց անկեղծ ու ճշմարտախոս մարդ՝ շատ հաճախ կոպիտ և ոչ բարեկիրթ մարդու տպավորություն էր թողնում:
Նրան անվանում էին բիրտ ու անկիրթ,չնայած,որ նա ընդամենը ճշմարտությունն էր ասում.......
""ԻՄ հրեշտակ,իմ ամեն ինչ,իմ Ես...ինչո՞ւ է խոր վիշտն այնտեղ,ուր անհրաժեշտությունն է գերիշխում ..մի՞թե մեր սերը կդիմակայեր զոհաբերությունների գնով ,ամբողջականից հրաժարվելու գնով...մի՞թե հնարավոր է փոխել իրավիճակը ,երբ դու ամբողջապես իմը չես,երբ ես ամբողջապես քոնը չեմ...ի՞նչ կյանք է սա...առանց քեզ...այդքան մոտ..այդքան հեռու...այսքան արցունք և կարոտ քեզ համար...քեզ համար...քեզ համար...իմ կյանք..իմ ամեն ինչ......................""
«Նույնիսկ անկողնում իմ մտքերը թռչում են դեպի քեզ ,Իմ Անմահ Սեր...մեկ լցվում եմ ուրախությամբ ,մեկ՝ թախիծով այն բանի սպասումից,թե ինչ է նախապատրաստում ճակատագիրը մեզ համար...Ես կարող եմ ապրել կա՛մ քեզ հետ ,կամ ՝չապրել բոլորովին...
Այո՛ ,ես որոշեցի թափառել քեզանից հեռու,քանի դեռ ի վիճակի չեմ լինի գալ ու նետվել քո գիրկը ...զգալ քեզ ամբողջովին իմն ու ...վայելել այդ երանությունը...Այդպես պետք է լինի... Դու կհամաձայնե՞ ս դրան...Չէ՞ որ դու չես կասկածում իմ հավատարմությանը ...Երբեք մեկ ուրիշը չի տիրացել իմ սրտին,երբե՛ք ...երբե՛ք...երբե՛ք...
Օ,Աստված իմ ,ինչո՞ւ բաժանվել նրանից,որին սիրում ես այսքան... Ծանր է իմ կյանքը...Քո սերը միաժամանակ ինձ դժբախտ և երջանիկ է դարձնում...
Իմ հրեշտակ ,եղիր հանգիստ... եղիր հանգիստ ...միշտ սիրիր ինձ... ինչպիսի խենթացնող ցանկություն ունեմ քեզ տեսնելու...Դու՝ իմ կյանք, Իմ ամեն ինչ...Մնաս Բարով...Սիրիր ինձ առաջվա պես...երբեք մի կասկածիր հավատարմությանս...
Հավերժ քո...հավերժ իմ ...Հավերժ ենք մենք՝ Մերը... »
***
Տաղանդավոր պատանու համար բախտորոշ եղավ հանդիպումը Մոցարտի հետ...
Լսելով Բեթհովենին ՝Մոցարտը հայտարարեց.
-Ուշադրություն դարձրեք այս պատանուն: Նա բոլորին կստիպի խոսել իր մասին:
Բեթհովենը երաժշտության դասեր է վերցնում ժամանակի համբավավոր կոմպոզիտոր Հայդնից,միաժամանակ ՝ստեղծագործում :Շուտով այնքան է հռչակվում,որ շատ ազնվական տներից հրավիրվում է՝դառնալու սալոնային երաժիշտ: Միշտ հավատարիմ իր ազատատենչ,ըմբոստ ոգու թելադրանքին՝ Բեթհովենը կտրականապես հրաժարվում է՝նախընտրելով մնալ աղքատ ,բայց չապրել որևէ մեկի հրամանի ներքո,չկատարել պատվեր,թելադրանք:Բնավորությամբ անկախ՝ նա սարսափում էր կաշկանդող,կախյալ վիճակից:Նույնիսկ գանգրացված կեղծամը,որն այն ժամանակ կրում էին մեծազարմ մարդիկ և արվեստագետները,Բեթհովենը դեն նետեց: Լինել ազա՜տ,ինքնիշխա՜ն ,չխոնարհվե՜լ,մեջք չծռել, չշողոքորթել-ահա նրա հավատամքը....
Մեծ կոմպոզիտորը հիացած էր Նապոլեոն Բոնապարտով.... Նա կարծում էր ,թե Նապոլեոնը կդառնա հեղափոխական պայքարի հերոս և ժողովրդին կտանի ազգային-ազատագրական մարտերի... Ահա թե ինչու իր հռչակավոր երրորդ սիմֆոնիա անվանեց «Բոնապարտ»:
Խաբված զգաց Բեթհովենը,երբ լսեց ,որ Նապոլեոնը իրեն կայսր է հռչակել:
-Հիմա նա կոտնահարի ժողովրդի իրավունքները,-որոտաց զայրագին ,-իրեն բոլորից բարձր դասելով ՝կդառնա սովորական բռնակալ:
Նա պոկեց սիմֆոնիայի ընծայաթերթը,պատռեց և վերցնելով մի մաքուր թուղթ ՝գրեց.« Հերոսական սիմֆոնիա»: Կայսրը չէր կարող լինել նրա ստեղծագործության հերոսը:Հերոսը ժողովուրդն է:
Քսանյոթ տարեկանում Բեթհովենն սկսեց խլանալ....Վիրահատությունները չօգնեցին... Հիվանդությունը վերջնականապես հաղթեց...սակայն կոմպոզիտորը օժտված էր բացառիկ կամքով:
«Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից,և նա չի կարող ինձ լիովին տապալել,-գրում էր բարեկամներին,-հաղթանակ՝ պայքարի միջոցով»:
Խուլ վիճակում նա հրաշքներ գործեց... Ներքին լսողությամբ գրեց համաշխարհային երաժշտության ամենապայծառ էջը՝«Իններորդ սիմֆոնիան»:
«Իններորդ սիմֆոնիան»2-րդ մաս,«Molto vivace»
1824թ մայիսի 7-ին Վիեննայի մեծ համերգասրահում առաջին անգամ կատարվեց «Իններորդ սիմֆոնիան»:Դիրիժորական նոտակալի մոտ կանգնած էր հեղինակը...կանգնած էր ձևականորեն,սոսկ իբրև հեղինակ,ղեկավարել չէր կարող...Չէ որ նա խուլ է,չի լսում...Եվ իրոք ,նրանից երեք քայլ հետ կանգնած էր իսկական նվագավարը...Ահա նա բարձրացրեց փայտիկը,և դահլիճը լցվեց հոգեպարար մեղեդիներով,անհավատալի՝կախարդական հնչյուններով,չլսված մեղեդիներով....
Քանդվում ,դղրդում էր դահլիճը ծափերից ,սակայն թիկունքով կանգնած կոմպոզիտորը չի լսում,չի տեսնում ոտքի կանգնած հարյուրավոր մարդկանց հիացական դեմքերը...Վախենում է շրջվել ,իմանալ իր երկարատև աշխատանքի արդյունքի գնահատականը...Այդ պահին նրան է մոտենում երգչուհիներից մեկը և բռնելով թևից ՝ քնքշությամբ շրջում է դեպի փոթորկող սրահը...Ծափահարում էր դահլիճը հոտնկայս...ծափահարում էր կայսրը...
( Աստվա՜ծ իմ ...չէի պատկերացնում ,որ այսքան կհուզվեի այս տողերը գրելիս...)
1827թ...դրսում մոլեգնում է գարնանային տարերքը...Հոգեվարք ապրող կոմպոզիտորը բացեց աչքերը,ճիգով բարձրացավ և բռունցք ցույց տվեց երկնքին... Նա հանձնվել չէր ուզում....Հաղթանակ՝միայն պայքարով ...Եվ նա հաղթեց... Մահը ընկրկեց՝տեղը զիջելով անմահությանը...
***
Էլիզային...
Օրիգինալ պարտիտուրան կորած է ...
Կա կարծիք ,որ Բեթհովենն այս չքնաղ բագատելը նվիրել է երգչուհի Էլիզաբեթ Ռյոկելին,որին սիրահարված էր ....(Էլիզան հետագայում ամուսնանում է Հումելի ՝Johann Nepomuk Hummel հետ ,որը Մոցարտի աշակերտն էր ու Բեթհովենի ընկերը):
«էլիզա ,հմայիչ փոքրիկս,,,»,- ահա,այսպես էր նրան միշտ դիմում Բեթհովենը....
Նա դաշնամուրի դասեր էր «առնում» կոմպոզիտորի մոտ .....էլիզաբեթը,որին ընկերները պարզապես Էլիզա էին անվանում,19 տարեկան էր...Բեթհովենը՝ 39-ը...
Շատ էր դուր գալիս Էլիզան Բեթհովենին ... և նա գեղեցիկ սիրահետում էր նրան...
Ա՜հ,,սիրառատ Մեր Բեթհովեն... հաճախ էր նա սիրահարվում ... ու հատկապես իր աշակերտուհիներին..)))
Էլիզան նույնպես անտարբեր չէր նրա հանդեպ...Այդ մասին սիրալիր վկայություն է թողել նա:
Ընկերոջն ուղղված մի նամակից իմանում ենք.«Անհամեստորեն ,որը բնորոշ է նրա բնույթին , նա (Բեթհովենը)ամբողջ երեկո չէր դադարում կատակել ու «ձեռ առնել» ինձ ... վերջ ի վերջո ես չգիտեի՝ ինչպես ազատվել նրանից, քանի որ ,զուտ իմ հանդեպ ունեցած մաքուր տրամադրվածությունից ,կսմթում էր ձեռքերս ողջ երեկոյի ընթացքում...» )))) : (Չարուկ Բեթհովեն )))
Մեռնելուց առաջ նա Էլիզաբեթին է ուղարկում փոքրիկ մազափունջ(խոպոպ) և գրիչ..այն գրիչը ,որով նա գրում էր պարտիտուրաները...
էլիզան մինչև կյանքի վերջ մնաց կոմպոզիտորի հավատարիմ ընկերն ու բարեկամը....
Իսկապես Էլիզաբե՞ թն էր այս բագատելի հասցեատերը....Շատ երաժշտագետներ պնդում են ,թե վատ ձեռագիր է ունեցել Բեթհովենն ու այդ իսկ պատճառով անընթեռնելի է անունը և միանշանակ չի կարելի ասել,որ այն Էլիզային է նվիրված.. Նրանց կարծիքով այն Թերեզային է նվիրված(որը նույնպես նրա աշակերտուհին է եղել...ի դեպ,որի արխիվում էլ գտել են այն...):
«Ճիշտ է վատ ձեռագիր է ունեցել Բեթհովենը,սակայն կանանց անունները վայելչագեղությամբ էր գրում...»,-հակադրվում է նրանց կարծիքին երաժշտագետ Մարտին Կոպիցան...
Իսկապես ,նա գեղեցիկ էր գրում կանանց անունները...Սա մի յուրօրինակ հարգանքի դրսևորում էր նրա կողմից կանանց հանդեպ )))
Բայց ինչպե՞ ս է այն հայտնվել Թերեզայի մոտ..Ըստ Կոպիցայի երկու կերպ...կա՛մ Էլիզան ու Թերեզան մոտ ընկերուհիներ են եղել,կա՛մ էլ ՝Թերեզան, հյուր գալով Բեթհովենին , նկատել է պարտիտուրան ,որի վրա գրված է եղել «նվիրում եմ Էլիզային » ....
-Ինչպե՞ ս թե էլիզային. չէ՞ որ դու մի քիչ առաջ խնդրեցիր իմ ձեռքը,-հարցրել է նա.....Ու այս ամենից հետո,կարծում է Կոպիցան, Բեթհովենը, հայտնվելով անհարմար վիճակում ,բագատելը նվիրել է Թերեզային .....))) :
Համաձայն եմ,անհարմար կլիներ երաժշտությունը նվիրել Էլիզային,երբ պատրաստվում է ամուսնանալ Թերեզայի հետ..)))
Մինչ երաժշտագետները կփնտրեն ( և գուցե երբեք էլ չգտնեն) ճիշտ պատասխանն այն հարցի,թե իրականում ում է նվիրված եղել
«Fur Elise» ստեղծագործությունը,ես կօգտվեմ առիթից ու այն անսահման քնքշությամբ կնվիրեմ իմ փոքրիկ Էլիզային ...))))
(())
Թերեզա...
Նա սիրահարվում,սիրում էր զարմանալի մաքրությամբ...Բեթհովենի բնավորության մեջ պուրիտանական ինչ-որ բան կար...Սերը նրա համար սրբություն էր...Այս հարցում նա անհաշտ էր...Ասում են՝ նա չներեց Մոցարտին այն,որ նա նվաստացրեց իր հանճարը՝ գրելով «Դոն Ժուան» -ը...
Բեթհովենի մտերիմ ընկերը՝ Շինդլերը, վստահեցնում էր ,որ նա «ապրել է իր կյանքը կուսական մաքրության մեջ և երբեք պահի թուլության համար ինքն իրեն կշտամբելու առիթ չի ունեցել»...Փոխարենը ,նա շարունակ դառնում էր զոհը նենգ սիրո...նա անվերջ խելակորույս սիրահարվում էր... ...անվերջ երազում էր երջանկության մասին...հետո՝ շատ շուտով, վրա էր հասնում դառը հիասթափությունն ու անվերջ տառապանքը...
Թերեզա Բրուսվինկ ...
Երջանկությունը այցելեց նրան .....Թերեզան վաղուց էր սիրահարված Բեթհովենին,դեռ այն ժամանակից,երբ փոքրիկ աղջիկ էր ու դաշնամուրի դասեր էր «առնում» կոմպոզիտորից...
Թերեզան գրում է.«Մի անգամ ընթրիքից հետո Բեթհովենը լուսնի լույսի ներքո նստեց դաշնամուրի մոտ...Նա սկզբից սահեցրեց մատները ստեղների վրայով...Ես ու Ֆրանցը գիտեինք նրա այդ սովորության մասին...Նա միշտ այդպես էր սկսում...Այնուհետև սկսեց նվագել Բախի «Արիան»...«Եթե ուզում ես սիրտդ ինձ նվիրել ,թող որ մեր գաղտնիքը լինի այն ,որպեսզի ոչ ոք չիմանա,չկարողանա կռահել մտքերը մեր ...»:Մայրս և մեր հոգևոր հայրը ննջում էին...եղբայրս կարծես թե չէր նկատում ինձ,իսկ ես, հմայված երաժշտության հնչյուններից ու երաժշտի հայացքից,զգացի կյանքն ամբողջ լիությամբ ...Հաջորդ օրը առավոտյան մենք հանդիպեցինք այգում ...Նա ասաց.« Ես հիմա գրում եմ մի օպերա:Գլխավոր գործող անձը իմ մեջ է,իմ դիմաց ,ամենուր,ուր էլ որ գնամ ,ամեն տեղ,որտեղ էլ որ լինեմ...Առաջին անգամ եմ ես բարձրանում այդպիսի գագաթներ...ամենուր լույս է ,մաքրություն,պարզություն...Մինչ հիմա ես ասես երեխա էի մի կախարդական հեքիաթից ,որը հավաքում էր ճանապարհին ընկած քարերն ու չէր նկատում հիասքանչ ծաղիկը,որը բացվել էր նրա կողքին...» :
1806թ մայիսին ես դարձա Բեթհովենի հարսնացուն...»:
Չորորդ սիմֆոնիան ,որը գրել էր նույն տարում -մաքուր ծաղիկ էր,որն իր մեջ պահել էր այդ օրերի բույրը...իր կյանքի ամենապայծառ օրերի բույրը...
Սիրո բարենպաստ ազդեցությունը իր հետքը թողեց Բեթհովենի այդ տարիներին գրած ստեղծագործությունների վրա...օրինակ,սիմֆոնիա դո-մինոր «ամառային օրվա Աստվածային քունը», որը կոչվում էր « Պաստորալ սիմֆոնիա»:
Իսկ «« Appassionata »-ն ,որը Բեթհովենը համարում էր ամենահզորը իր սոնատներից ,նվիրել էր Թերեզայի եղբորը՝ ֆրանցին...Իսկ Թերեզային նվիրեց ор. 78 քմահաճ սոնատը...
Ամեն ինչ անցողիկ է այս փոփոխական աշխարհում...
Ինչ-որ խորհրդավոր պատճառ խանգարեց սիրահարներին,որոնք այնքան շատ էին սիրում միմյանց...Միգուցե միջոցների բացակայությու՞ նը կամ հասրակական դիրքի տարբերությու՞ նը խանգարեց ...Միգուցե Բեթհովենը ,խոցված շատ երկար սպասումից , որը հարկադրում էին նրան ,և սերն անվերջ թաքուն պահելու ստորացուցիչ անհրաժեշտությունից ՝ըմբոստացավ ,ապստամբեց ...
Նրանք բաժանվեցին...Բայց ո՛չ Թերեզան և ո՛չ էլ Բեթհովենը ,երբեք չկարողացան մոռանալ այդ սիրո մասին...Մինչև կյանքի վերջ Թերեզան սիրեց Բեթհովենին...
Բեթհովենն իր նշումների մեջ գրում է.«Սիրտս դուրս է թռչում կրծքիցս,երբ ես հիանում եմ այս գեղեցիկ էակով...Բայց նա այստեղ չէ...իմ կողքին չէ»:Թերեզան իր դիմանկարը նվիրել էր Բեթհովենին,որի վրա մակագրել էր.«Հազվագյուտ հանճարին,մեծ արվեստագետին,Բարի Մարդուն....Թ.Բ.»:
Կյանքի վերջին տարիներին ,Բեթհովենի ընկերներից մեկը մի օր պատահաբար տեսավ նրան՝ Թերեզայի նկարը ձեռքին .նա լալիս էր,համբուրում նկարը և սովորության համաձայն խոսում բարձրաձայն.«Դու այնքան գեղեցիկ էիր...մեծահոգի...ինչպես հրեշտակ...»:Ընկերը աննկատ դուրս եկավ...Որոշ ժամանակ անց նա վերադարձավ :Բեթհովենը դաշնամուրի մոտ էր...Նա մոտեցավ նրան ու ասաց.«Իմ բարեկամ,այսօր քո դեմքին բացարձակապես դիվային ոչինչ չկա»:Բեթհովենը պատասխանեց.«Որովհետև այսօր ինձ էր այցելել իմ բարի հրեշտակը...»:
Սերը լքեց նրան...Բեթովենը կրկին մենակ է...Նա գրում է.«Խեղճ Բեթհովեն,քեզ համար երջանկություն չկա այս աշխարհում»:
«Հնազանդություն,խորը հնազանդություն ճակատագրին...Դու այլևս չես կարող ապրել ինքդ քեզ համար...դու պետք է ապրես միայն ուրիշների համար...քո արվեստից բացի այլևս չկա քեզ համար երջանկություն որևէ տեղ ...Օ, Տե՛ր իմ ,օգնիր հաղթահարելու ինքս ինձ...»:
Նա ազատություն է տալիս իր անսանձ,վայրի բնավորությանը...առանց մտահոգվելու,անհանգստանալու որևէ բանի մասին...առանց հաշվի առնելու պայմանականությունները, աշխարհիկ հասարակության կարծիքը... ուրիշների կարծիքը...Էլ ինչի՞ց վախենար...Ո՞ւմ խնայեր... Չկա այլևս սեր և չկա պատվախնդրություն...
Իր ուժը՝ ահա թե ինչ է մնացել իրեն... «Ուժը՝ ահա մարդկանց բարոյականությունը,որոնք տարբերվում են մարդկային միջակությունից...» :
... օգտվել եմ Ռոմեն Ռոլանի «Բեթհովենի կյանքը» գրքից
Հ.Գ.Պարզվում է «անբուժելի է սերս» Բեթհովենի հանդեպ...)))շարունակում եմ գրել...գրել...)))
Գյոթեն առիթ էր փնտրում ծանոթանալու Բեթհովենի հետ...Նրանք հանդիպեցին բոհեմական ջրերի մոտ՝ Տեպլիցում...Բեթհովենը Գյոթեի կրքոտ երկրպագուն էր...Բայց նա չափազանց անկախ էր բնավորությամբ և տաքարյուն...Նա չէր կարող «հարմարվել» Գյոթեին ,և հաճախ էր նրան ակամայից «դիպչում» ...
Բեթհովենը պատմում է մի զբոսանքի մասին,որի ժամանակ նա ինքնահարգանքի մի լավ դաս է տալիս Գյոթեին.
Բանաստեղծը երբեք չմոռացավ «դասն այդ» ու չներեց...)))
«Թագավորները,իշխանները կարող են ձեռք բերել դաստիարակներ ,գիտնականներ ,գաղտնի խորհրդատուներ ,կարող են հեղեղել նրանց շքանշաններով և մեդալներով,սակայն նրանք չեն կարող ստեղծել մեծ մարդկանց ,այնպիսի մարդկանց,որոնց ոգին վեր կբարձրանա այս բարձրաշխարհիկ գոմաղբից...
Եվ, երբ երկու մարդ միասին են , երկուսը,որպիսիք ես ու Գյոթեն ,թող բոլոր այդ պարոնները զգան մեր մեծությունը:
Երեկ մենք զբոսանքից վերադառնալիս հանդիպեցինք կայսերական ընտանիքին:Մենք դեռ հեռվից էինք տեսել նրանց,Գյոթեն բաց թողեց ձեռքս և կանգնեց ճամփեզրին:Ինչքան էլ որ հորդորեցի նրան ,ինչ էլ որ ասեցի,ես չկարողացա ստիպել նրան ոչ մի քայլ չանել:Այդ ժամանակ ես իջեցրի գլխարկս մինչև հոնքերս ,կոճկեցի սերթուկս,ձեռքերս դրեցի մեջքիս,արագ շարժվեցի դեպի վսեմ ամբոխի մեջտեղը...Իշխաններն ու պալատականները շարք կազմեցին, հերցոգ Ռուդոլֆը իմ առջև հանեց գլխարկը,կայսրուհին առաջինը խոնարվեց ինձ:Այս աշխարհի հզորները ճանաչում են ինձ:Ես հաճույք ունեցա դիտելու ,թե ինչպես այդ ամբողջ թափորը շարքով անցավ Գյոթեի կողքից:Նա կանգնած էր ճամփեզրին՝ գլուխը խոնարհած,գլխարկը ձեռքին:Ես հետո «շան լափ» լցրի գլխին ,ոչ մի բան բաց չթողի...)))
Գյոթեն նույնպես չմոռացավ այս ամենը...»:
Հ.Գ. ահա..խնդրեմ ...Մեծագույնը բոլոր հանդուգներից, ըմբոստներից ու խռովարարներից ...Ինչպիսի անկախություն...արժանապատվություն...հզորություն...ինքնահարգանք...քաջություն ....
ինչպե՞ս չսիրեմ...)))
Բետինա Բրենտանոն (Գյոթեի սիրեցյալը) ,գրել է .«Ոչ մի կայսր ,թագավոր,իշխան չի տիրապետում սեփական ուժի այդպիսի գիտակցությամբ»:
«Երբ տեսա նրան առաջին անգամ,-գրում է Բետինան Գյոթեին,-տիեզերքը դադարեց գոյություն ունենալ ինձ համար:Բեթհովենը ստիպեց ինձ մոռանալ ամբողջ աշխարհը և նույնիսկ քեզ ,օ, իմ Գյոթե...Ես համոզված եմ ,ըստ իս, չեմ սխալվում,որ այս մարդը շատ առաջ է անցել մեր ժամանակակից մշակույթից...»:
Երիտասարդ Բերլիոզը հիացած էր Բեթովենի երաժշտությամբ...փոխարենը նրա ծեր ուսուցիչը տանել չէր կարող այդ նոր երաժշտությունը...Մի անգամ Բերլիոզը համոզեց նրան գոնե մեկ անգամ լսել Բեթհովենի սիմֆոնիան...
Հաջորդ օրը Բերլիոզը հարցրեց Լեսյուերին,
-Դե,պարոն ,ի՞նչ տպավորություն թողեց հանճարեղ Բեթհովենի երաժշտությունը
-Այդ ո՞ւր էիր ուղարկել դու ինձ,-գոռգոռաց Լեսյուերը,-իսկ ես ,ծեր հիմարս ,լսեցի քեզ...
-Իսկ դու գիտե՞ս,որ այդ սատանայական երաժշտությունը հասցրեց ինձ այն վիճակի ,որ երբ վերադարձա տուն ու գնացի քնելու ,և երբ ուզում էի հագնել շապիկս ,չէի կարող գտնել գլխիս տեղը...))) մի՞թե կարելի է ստեղծել երաժշտություն,որից մարդը կկորցնի գլուխը...)))
-Ախ,մաեստրո,-ծիծաղելով բացականչեց Բերլիոզը,-գուցե մեկ կամ երկու անգամ կյանքում արժի՞ կորցնել գլուխը...
-Բայց ոչ ավելի հաճախ,-հակաճառեց ծեր ուսուցիչը...)))
-Կարծում եմ ,որ մեզ նման բան չի սպառնա,-լրջորեն պատասխանեց Բերլիոզը.
-Համաձայնեք,այդպիսի երաժշտություն հաճախ չի ստեղծվում...
(())
Մի անգամ Գյոթեն և Բեթհովենը զբոսնելիս հանդիպեցին կայսրուհուն՝ պալատակնների ու շքախմբի շրջապատում...Գյոթեն,խոնհարելով գլուխը, մի կողմ քաշվեց...Բեթհովնն անցավ պալատակնների միջով ՝հազիվ հպվելով գլխարկին...
(())
Բեթհովենը Դրեզդենում լսում էր Պաերի բավականին միջակ «Լեոնորա» օպերան:Ներկայացումից հետո նրան է մոտենում Պաերն ու հարցնում ,թե ինչ է մտածում Բեթհովենը իր օպերայի մասին:
-Ձեր օպերան ինձ այնքան դուր եկավ ,որ ես հավանաբար կգրեմ նրա համար երաժշտություն,-պատասխանեց Բեթհովենը: )))))
Եվ նա պահեց իր խոսքը. նա նույն թեմայով գրեց «Ֆիդելիո» օպերան:
(())
Բեթհովենը չգիտեր բազմապատկել...
Ամեն անգամ՝ մինչև ստեղծագործական աշխատանքին անցնելը,Բեթհովենը գլուխն իջեցնում էր սառցե ջրով լի թասի մեջ...Այդ սովորությունից նա չհրաժարվեց մինչև կյանքի վերջ...
Որոշ ժամանակ Բեթհովենը սովորել է ավստրիացի կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան Յոհան Ալբրեխտսբերգերի մոտ...Իր համառությամբ Բեթհովենեն անվերջ զայրացնում էր ուսուցչին....և մի անգամ նա չդիմացավ ու բացականչեց.«Այս դմբոն ոչինչ չսովորեց ու երբեք ոչինչ չի սովորի» )))
Բեթհովենը միշտ սուրճ էր եփում 64 հատիկից...)))
(())
Բեթհովենի խոսքերից...
Մեծ արվեստը չպետք է պղծի իրեն ՝օգտագործելով բարոյազուրկ նյութեր
Իսկական նկարիչը զուրկ է փառասիրությունից: Նա շատ լավ հասկանում է,որ արվեստն անսպառ է...
Տաղանդավոր և աշխատասեր մարդու համար խոչընդոտներ չկան...
Երաժշտությունը պիտի կրակ հանի մարդկային հոգուց
Երաժշտությունը ավելի բարձր հայտնություն է,քան իմաստությունն ու փիլիսոփայությունը...
Комментариев нет:
Отправить комментарий