Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Բեթովեն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բեթովեն. Показать все сообщения

среда, 27 июля 2011 г.

Լյուդվիգ Վան Բեթհովեն

     Բեթհովենը գրում է Վեգելերին.  «Երևակայի՛ր ,ընկերներիցս մեկը կարիքի մեջ է.եթե իմ քսակը դատարկ է ու ես ի վիճակի չեմ  անմիջապես օգնելու նրան ,դե ինչ,բավական է ինձ նստել սեղանի մոտ ու լծվել աշխատանքի, ու ես շատ շուտով կօգնեմ նրան  դուրս գալ փորձանքից։

Իմ ընկերներից և ոչ մեկը չպիտի կարոտություն քաշի,քանի դեռ ես մի կտոր հացի փող ունեմ...
«Dann soll meine Kunst sich nur zum Besten der Armen zeigen»։Թող իմ արվեստը բարիքի համար ծառայի աղքատներին»։

Պլուտարքոսն ուսուցանել է  ինձ հնազանդվել բախտին։Բայց ես չեմ ցանկանում հանձնվել ու չեմ հանձնվի,եթե միայն դա հնարավոր է,թեև լինում են պահեր,երբ ես զգում եմ ինձ  Աստծո արարածներից ամենադժբախտը։
Հնազանդություն ճակատագրին...Ինչ թշվառ ապաստարան...Բայց...  դա է  միայն մնում ինձ...

Սոկրատեսն ու Հիսուսը իմ տիպարներն են եղել... Բեթհովեն


Դարաշրջանի գրական հուշարձանը՝Բեթհովենի «Հեյլիգենշտադտյան կտակը»

Բեթհովենի մահվանից հետո նրա գաղտնի դարակում հայտնաբերվեց մի քանի փաստաթուղթ:Փաստաթղթերից մեկը մի նամակ էր ,որը նա գրել էր 1802թ ,Հեյլիգենշտադտ գյուղում ....