Мой список блогов

пятница, 29 июля 2011 г.

ՈՒմ գրկում էր ցանկանում մեռնել Շոպենը....

Նկ.Սեմիրադսկի, Շոպենը դաշնամուր է նվագում իշխան  Ռաձիվիլլի սալոնում  


Էժեն Դելակրուա,Շոպենն ու Ժորժ Սանդը

Ֆրեդերիկ Շոպենի և Ժորժ Սանդի(իսկական անունը՝Ավրորա Դյուպեն) սիրավեպը չի կարելի դասել երջանիկ ավարտով սիրո պատմությունների շարքին ,սակայն  նրանք սիրեցին միմյանց մինչև կյանքի վերջ....և ինչ-որ ժամանակ երջանիկ եղան միասին....



1831թ. Շոպենը հեռացավ Վարշավայից և մեկնեց Փարիզ՝արվեստների մայրաքաղաք:Նրա   ստեղծագործություններն ու  տաղանդը միանգամից գնահատվեց ըստ արժանվույն...
1836թ. կոմսուհի Դ՝Ագուի տանը աշխարհիկ երեկույթ էր,որին հրավիրված էր նաև 26-ամյա խելացի, բարեկիրթ,չափազանց հմայիչ ու գեղեցիկ Ֆրեդերիկ Շոպենը:Հրավիրվածների մեջ էր նաև կոպիտ ու առաջին հայացքից անհրապույր,անհամակրելի  Ժորժ Սանդը...Նրա  հագին տղամարդու խստաոճ կոստյում էր ,իսկ բերանում՝ծխացող սիգար...32-ամյա Սանդը ամուսնալուծված էր.. ուներ երկու երեխա....նաև  հասցրել էր ունենալ  անթիվ սիրեկաններ ,որոնք   նրանից միշտ  տարիքով փոքր էին...
 Կարճատև զրույցից հետո Ժորժ Սանդի մասին  Շոպենի առաջին տպավորությունն ու կարծիքը  հեռու էր դրական լինելուց..
Նրանք երկու տարի անց նորից հանդիպեցին... Այս անգամ Շոպենը փոխեց իր կարծիքն ու ...նրանք սիրահարվեցին...թվում էր ,թե այդ զույգը ընդհանուր ոչինչ չունի...Ֆրեդերիկը հանգիստ էր,հավասարակշռված,  բարեկիրթ,ազնվաբարո,իսկ Սանդը ՝տաքարյուն,կրակոտ,կոպիտ,կամայական....Այնուհանդերձ, նրանք միասին էին...սիրում էին  իրար ... ու հանդուրժում  միմյանց թերություններ...
Հանուն սիրելիի Սանդը  ժամանակավորապես մոռացավ իր տղամարդու խստաոճ կոստյումներն ու   սկսեց գեղեցիկ շրջազգեստներ հագնել....
1838թ.  Շոպենի առողջության վատթարացման պատճառով նրանք Իսպանիա մեկնեցին՝ հույս ունենալով ,որ կլիման բարենպաստ ազդեցություն կունենա թոքախտով հիվանդ  Ֆրեդերիկի  վրա...
Սակայն նրա վիճակն ավելի վատացավ .... Սանդը դարձավ շուրջօրյա հիվանդապահ:Նա գիշեր ու ցերեկ  Շոպենի անկողնու մոտ էր...ուտելիք էր պատրաստում նրա համար...խնամում...
Եվ, երբ տանտերն իմացավ Շոպենի հիվանդության մասին ,պահանջեց անհապաղ հեռանալ իր տանից՝ վճարելով տուգանք պատճառած վնասի դիմաց(այն իրերը,որոնք օգտագործել էր Շոպենը, այրելու էին):
Սանդն ու Շոպենը ոչ մի տեղ կացարան չէին գտնում...ոչ ոք չէր հյուրընկալում նրանց...
Փարիզ վերադառնալն էր նրանց համար մեծ խնդիր դարձավ...Նավատերերը, իմանալով Շոպենի հիվանդության մասին, թույլ չէին տալիս նավ բարձրանալ...և միայն մի նավապետ համաձայնեց տեղափոխել նրանց՝  հատկացնելով ամենավատ նավասենյակը՝խոզերի հարևանությամբ...Շատ էր ազդված Շոպենը...նա շարունակ կրկնում էր.«Մենք ստիպված ենք գնալ ամենավատ պայմաններում ՝ անգամ խոզերի համեմատությամբ...»
Վերադառնալով Փարիզ՝ նրանք   բնակվեցին     Սանդի կալվածքում : Շոպենի վիճակը վատացավ: Ժորժ Սանդը կրկին վերածվեց հոգատար ու նվիրված հիվանդապահի...Երբեմն նա  ասում էր,որ, փաստորեն, տանը երեք երեխա ունի՝ Սոլանժը,Մորիսը և Շոպենը...
Զգացմունքներն արդեն հանգել էին...Սանդը մտածում էր,որ Ֆրեդերիկը սկսել է ձանձրացնել իրեն...Երազկոտ ու թույլ Շոպենն ավելի էր զգում Սանդի կարիքը ,քան վերջինս նրա....Սերն ու կիրքը հանգել էին...սակայն պահպանվում էր   խորը հարգանքն ու քնքուշ կապվածությունը...Նրանք երբեք չդադարեցին մնալ ընկերներ... 
  Որոշ ժամանակ անց սկսեց վատանալ  նրանց փոխհարաբերությունները...Սանդի ու ֆրեդերիկի միջև հաճախակի էին վեճեր ծագում...հիմնականում Սանդի աղջկա պատճառով,որը սիրահարվել էր մի շատ կոպիտ, սանձարձակ ու թեթևամիտ երիտասարդի:
Սոլանժը որոշել էր փախչել տղայի հետ:Բնականաբար Սանդը ուզում էր պաշտպանել աղջկան չմտածված քայլից...Աղջիկը չներեց մորն ու  սկսեց ամեն պատեհ առիթ օգտագործել  Շոպենին մոր  հետ թշնամացնելու համար ...չարախոսում էր մոր մասին ՝ ասելով ,որ մայրը դավաճանում է նրան ...





Հիասթափված Շոպենը դադարեց շփվել Սանդի հետ...չնայած որ առանց նրա չափազանց միայնակ ու դժբախտ էր զգում իրեն......

Նա մահացավ 40 տարեկան հասակում...մեռնելուց առաջ անդադար մեղադրում էր Սանդին...Չէ որ նա խոստացել էր,որ Շոպենն իր գրկում կմեռնի.....................




















                                                     










                                                                                                                                                   















Մի անգամ Շոպենը,այն հարցին ,թե ինչ բառով   կսահմաներ  իր երաժշտական ստեղծագործությունների հիմնական տրամադրությունը, նա պատասխանել է,որ իր մայրենի լեզվի մեջ կա մի այսպիսի խոսք  «Quel dommage »....  «ափսոսում » , և այս բառի մեջ թաքնված է զգացմունքների մի ամբողջ շարք՝«բողոքից ու զղջումից   մինչև  ատելություն», վշտից մինչև «հոգու մեջ մոլեգնող անողոք սպառնալիք»...
«ափսոսանքը» գունավորում է կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները...

Տասը տարի Շոպենը կրքոտ սիրել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդին ,որն ուներ անկախ և ուժեղ բնավորություն...(Էպատաժային տիկինը  սիրում էր« շշմեցնել» հասարակությանը...գեղեցիկ էր  և տաղանդավոր, միշտ  ծխամորճով, կրում էր տղամարդու հագուստ և սիրեկաններին թաշկինակներից արագ էր փոխում..):Նրանք ծանոթացան  ֆ.Լիստի տանը...«Ինչ տհաճ կին է,- մտածեց Շոպենը ,երբ նրան ներկայացրին Սանդին ,-ես հակված եմ  կասկածելու,որ նա կին է ,-բողոքեց նա ընկերոջը ՝ Լիստին  ...»:
Ում մտքով կանցներ ,որ տաս տարի անց այդ «տհաճ կնոջ » հետ բաժանումը Շոպենին գերեզման կիջեցներ ...

Շոպենը վալսեր էր գրում իր կարճ կյանքի ամբողջ ընթացքում ,այս ժանրը շատ էր սիրում նուրբ և թախծոտ կոմպոզիտորը...Առաջին վալսը գրել է 17 տարեկանում ,իսկ վերջին երկուսը մահվանից մի տարի առաջ...
Վալսերից մեկը(օպուս թիվ 64-ը) նա նվիրել է Ժորժ Սանդի շնիկին  )))՝ կատարելով սիրելի կնոջ քմահաճությունը ,որը պահանջեց կոմպոզիտորին երաժշտությամբ արտահայտել իր չորքոտանի ընկերոջ ողջ հմայքը...))):Շոպենի աշակերտներն ու ընկերները « փոքրիկ շան վալսը» համարեցին չքնաղ...

Վերջին տարիներին վշտահար ,անչափ ճնշված Ժ. Սանդի հետ բաժանումից ՝ Շոպենը չէր կարող ստեղծագործել ....Ընկերներին ուղղված նամակները լի էին հուսահատությամբ.«Ես այլևս ի վիճակի չեմ ո՛չ ուրախանալու, ո՛չ անհանգստանալու ,բոլորովին դադարել եմ  զգալ  ինչ-որ բան ,պարզապես  գորշ ,անորոշ կյանքով եմ ապրում և սպասում ,որ այն շուտ վերջանա»:
Վերջին ստեղծագործությունը ՝ Մազուրկա ֆա-մինորը նա ավարտեց մահվանից առաջ...հոգնած և ուժասպառ հիվանդությունից ՝ նա չկարողացավ կատարել այն...միայն գրեց թղթի վրա ...և մահացավ սիրելի քրոջ՝Լյուդվիգայի ձեռքերի մեջ...
Հ. գ. Իմ խե՜ղճ Շոպեն......((

Ասել ,որ երաժշտական աշխարհը սգում էր, նշանակում է ոչինչ չասել...Երաժշտական աշխարհը հեկեկում էր՝ ճանապարհելով հաճարեղ երաժշտին ...Հազարավոր մարդիկ էին եկել վերջին հրաժեշտը տալու...
 Նրա մարմինը ամփոփվեց ֆրանսիական հողում ,իսկ   սիրտը տրվեց  հայրենիքին...Այն ամփոփված է   Վարշավայի Սուրբ Խաչ եկեղեցում ...

1906թ Փարիզում տեղադրվեց     «նուրբ  ողբերգությամբ » մարմարե հուշարձանը...Դաշանամուրի մոտ նստած կոմպոզիտորը նվագում է մահերգ...նրա ոտքերի մոտ ՝ցավից իր դեմքը հողով ծածկող մի  աղջիկ...իսկ սգացող հրեշտակը նրանց վրա ծաղիկներ է շաղ տալիս...

Фредерик Шопен, 1906 - Parc Monceau, Париж, Франция - Жак Фроман-Мерис (1864-1947)

Ճարտարապետ ՝
Jaque Froment-Meurice.... Շոպենն ու նրա մուսան»

могилаՇոպենի «վերջին հանգրվանը» Փարիզում 



                                                  (())


Հայ ժողովուրդը  քրիստոնեական քաղաքակրթության հնագույն ժողովուրդերից մեկն  է    ,և ամենախաղաղ,ձեռներեց և խելամիտ ազգն  աշխարհի...
Շոպեն 

Армяне- один из старейших народов христианской цивилизации и самых мирных, предприимчивых и рассудительных народов в мире "


И. Шопен

Комментариев нет:

Отправить комментарий