Мой список блогов

четверг, 28 июля 2011 г.

Դքսուհի Կաետանա Ալբա և Ֆրանսիսկո Գոյա

«Քո մերկ մարմինը պետք է պատկանի միայն նրան ,ով կսիրի քո մերկ հոգին» Չ. Չապլին

Շատ պատմաբաններ,արվեստագետներ,կենսագիրներ ու բժիշկներ են փորձել  պարզել իսպանացի մեծ նկարիչ ֆրանսիսկո Գոյայի ստեղծագործական  բարձունքների  հասնելու գաղտնիքը...Ոմանք կարծում էին ,որ նկարչի տաղանդն ու հանճարեղությունը այնքան մեծ էր,որ  այն չէր  կարող գոյություն ունենալ հնարավորի

շրջանակներում ....Մյուսները պնդում էին ,թե նկարչի հոգեկան խանգարվածությունն ու ծանր հիվանդությունն է նպաստել ստեղծելու մեծագույն գլուխգործոցներ....Սակայն ,եղան նաև մարդիկ,ի դեպ, նրանք  շատ էին,ովքեր խորապես համոզված էին,որ Գոյային մեծ նկարիչ է  «դարձրել  » մի կին...Մի խորհրդավոր ու առեղծվածային դքսուհիԿաետանա (Կատարինա) Ալբան.....

      Գոյան ծնվել է 1746թ Սարագոսայի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղակում...Երբ նա դարձավ 17 տարեկան, հայրն օգնեց որդուն իրականացնել նկարիչ դառնալու իր երազանքը....Գոյան մեկնեց Մադրիդ...

   Գեղանկարչության մեջ վարպետանալուն զուգահեռ Գոյան հասցնում էր ժամանակ գտնել նաև  «հմտանալու» սիրո մեջ ...Կանանց  հանդեպ դեռ պատանեկությունից կրքոտ ու անսանձ զգացմունքներ էր տածում...Նրա սիրուհիներն էին դառնում հարուստ ու ազնվական տիկնայք ,հասարակ ու պարզ գեղջկուհիները և պարզապես   քաղաքի հասարակաց տների հայտնի  գեղեցկուհիները ... 
Պատմում են,իբր, նա, մի անգամ  տեսնելով  մի գեղեցիկ  միանձնուհու ,բարձրացել է նրա խուցն ու առևանգել նրան...Այնուհետև հրահրել է  կատաղի ծեծկռտուք գյուղի բնակիչների հետ,որի ժամանակ հազիվ է փրկվել մեռնելուց:  Որքանով է ստույգ այս պատմությունը, չգիտի ոչ-ոք ...Սակայն  Գոյան  շատ  տարօրինակ հանգամանքներում  փախել է  Իտալիա  ...
    Երեք տարի անց նա վերադառնում է Մադրիդ ,որտեղ էլ հանդիպում է վաղեմի ընկերոջը...Նա ծանոթացրեց Գոյային իր գեղեցկուհի քրոջ՝Ժոզեֆինի հետ...Կրքոտ և կրակոտ սերը հանգեցրեց նրան,որ աղջիկը հղիացավ...Նրանք ստիպված էին ամուսնանալ...
1792թ Գոյան ծանր հիվանդացավ...Հիվանդությունը  կոտրեց նկարչին...Մինչ այսօր բժիշկների ու կենսագիրների վիճաբանության թեման  նկարչի հիվանդությունն է...Մի մասը պնդում է ,թե այն  վեներական հիվանդություն ՝սիֆիլիս է եղել ,իսկ մյուսները կարծում էին,որ լսողության կորստի ու կաթվածի պատճառը դեպրեսիան ու շիզոֆրենիան են  եղել...
     Մոտ երկու ամիս  անշարժ պառկելուց հետո վերականգնվեց տեսողությունը...իսկ լսողությունն  ընդմիշտ կորցրեց...Այնուամենայնիվ ,ծանր հիվանդությունից հետո  Գոյան  ուժ գտավ  ոտքի կանգնելու և նախկին կյանքին վերադառնալու...
     Ամուսնական հավատարմությունը մեծ նկարչի առաքինություններից չէր...Անհամար սիրավեպերը շարունակվում էին...Նա առանց դժվարության , մի առանձնակի թեթևությամբ նվաճում էր անվանի տիկնանց ու պարզամիտ գեղեցկուհիների սրտերը, և այդ «գործընթացն» ասես նրան  ամբողջական,անզուգական բավականություն էր պատճառում...
Այդպես շարունակվում էր.....և ահա մեծ նկարչի կյանքում հայտնվեց անգերազանցելի ,ճակատագրական դքսուհին...Ալբան դարձավ ամենացանկալի կինը նկարչի համար...Նրա ճակատագրական մուսան....Ալբան գեղեցիկ էր, գոռոզամիտ ,կանացի,զգայական...Նկարիչը չէր թաքցնում իր հույզերը...Մի անգամ հանդիպելով ընկերոջը՝ նա  բացականչել  է հուզված.«Օ՜,այժմ ես գիտեմ վերջապես...թե ինչ է նշանակում ապրել...»:

   Նրանց կրքոտ սիրավեպը տևեց յոթ տարի...Գոյան մոռացավ մյուս կանանց գոյության մասին...Եվ  միայն այդ ժամանակի ամենագեղեցիկ կինը  դարձավ նրա միակ մուսան,որը ոգեշնչեց արվեստագետին հանճարեղ գլուխգործոցներ ստեղծելու...

   Դքսուհուն հազիվ թե կարելի էր անվանել պարկեշտ ու համեստ...և բոլորը գիտեին նրա արատավոր կապերի մասին...Ալբան չէր էլ թաքցնում ...Նրա սիրեկանները երկրի  ամենաանվանի ու ազդեցիկ տղամարդիկ էին...
   Ամուսնությունը տասներեք տարեկան հասակաում   ծեր դքսի հետ,որը  Եվրոպայի ամենաազդեցիկ ազնվական  ընտանիքից  էր,չբերեց երիտասարդ կնոջը հոգեկան խաղաղություն...Նրա մատաղ սիրտը տենչում էր ջերմ զգացմունքների ...Իսկ մարմինը ցանկանում էր ճանաչել, ճաշակել  սիրո ,քնքշության  բոլոր վայելքներն ու հաճույքները...
  Մոլեգնած կրքից՝ նա տրվում էր    զգացական վայելքներին ... 20 տարեկանում երիտասարդ դքսուհին դարձավ   փորձառու,խորամանկ սրտակեր...Նրան էին տենչում Իսպանիայի բոլոր անվանի տղամարդիկ...Մի ֆրանսիացի ճանապարհորդ գրել է.«Երբ նա անցնում էր փողոցով ,բոլորը դուրս էին նայում պատաուհաններից,անգամ երեխաներն էին թողնում իրենց խաղն ու հայացքով ուղեկցում  ցանկահարույց Ալբային...»:
    Դուքսը նախընտրում էր աչք փակել տաքարյուն կնոջ սիրային կապերին:Ամուսնու մահից հետո հագնելով սգո զգեստ՝ Ալբան մի տարի Գոյայի հետ փակվեց իր ամրոցում...Իսկ, երբ վերադարձան  Մադրիդ ,դքսուհին նետվեց նոր սիրեկանի գիրկը,որը շատ անվանի ու խիզախ զինվորական էր...
   Վիրավորված  ու զայրացած Գոյան՝  շարունակում էր նկարել նրա դիմանկարները, բայց այս անգամ  պատկերում էր նրան  մե՛րթ  որպես դավաճան  , մե՛րթ  հիմար ....    մարմնավաճառ   կամ   կախարդ կնոջ տեսքով ...
 Այս իրադարձություններից երկու տարի անց Գոյան նշանակվեց թագավորական նկարիչ... Դքսուհի Ալբան վերադարձավ լքված սիրեկանի մոտ......
  Հանճարեղ նկարչի ամենաճանաչված նկարներից է «Մերկ Մահա»:Մինչև այսօր  վիճաբանություն է գնում  ,թե ով է պատկերված այդ նկարում...Արվեստագետները պնդում են ,որ անհայտ կին է... որ  Կաետանա Ալբան չէ....
     Գոյան իր անհավատարմությամբ   ու անթիվ սիրավեպերով մեծ տառապանքներ ու ցավ  պատճառեց կնոջը՝հավատարիմ Ժոզեֆինին...
     1812թ կնոջ մահից հետո  Գոյան ծանոթացավ ոչ այնքան հարուստ մի վաճառականի  երիտասարդ կնոջ հետ...Համոզեց նրան հեռանալ ամուսնուց...Մի քանի ամիս անց ծնվեց նրանց դուստրը...10 տարի հետո նրանք հեռացան Իսպանիայից և բնակություն հաստատեցին 
Ֆրանսիայում...
     Ֆրանսիսկո Գոյան վախճանվեց 1828թ.


Հ.Գ...արդեն գիտեք...»))) ավելացնում եմ արտատպողների «ինադու» ...ահա այսպես «պատժում եմ»  նրանց...

Բացի «Մերկ Մահա»-ից կա նաև «Հագնված Մահա»,որն ,ըստ երևույթին,  պատկերված է եղել Իսպանիայի վարչապետ Մանուել Գոդոյի պատվերով :Կա  կարծիք,որ երկու նկարներն էլ մի մեխանիկական շրջանակի մեջ են գտնվել և ցանկության դեպքում հնարավոր էր տեղաշարժել «Հագնված Մահան»՝ « Մերկ Մահան»  տեսնելու համար:Չի բացառվում ,որ« Հագնված Մահան »ստեղծվել է «Մերկ Մահան» թաքցնելու նպատակով,քանզի  Իսպանիայում մերկ կանանց մարմիններ պատկերելը արգելված էր ինկվիզիցիայի կողմից...













Մահա՝կին, որի հիմնական նպատակը կյանքում սիրելն է...

Հայտնի չէ ,թե ով է ծառայել որպես մոդել նկարների համար...
Ամենատարածված կարծիքն այն է,որ բնորդուհին Կաետանա Ալբան է...
Այս կարծիքը  Ալբայի ժառանգները թշնամանքով են ընդունում ...և այն հերքելու համար 1945թ նրանք բացեցին նրա գերեզմանը,որպեսզի չափեն դքսուհու  ոսկորներն ու ապացուցեն ,որ այն չի համապատասխանում մահայի չափերին...Բայց քանի որ   շիրիմն արդեն բացվել էր ,  իսկ  դքսուհու ոսկորները Նապոլեոնի զինվորները դուրս էին նետել (երկար ոսկորները կոտրվել էին) , չհաջողվեց կատարել չափում ... 


Комментариев нет:

Отправить комментарий