Мой список блогов

воскресенье, 18 ноября 2012 г.

Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին



  •     Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը

    ,բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ,եթե  միայն կարելի է հիմնավոր  համարել որևէ պատճառ:Սակայն առհասարակ կուզեի ,որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ«գրվում է»,երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն:Այս ամենն ասում եմ,որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի:Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
    Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ:Серьезно,да.  Լինենք միշտ ազատ և անկեղծ,որքան հնարավոր է:Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից:Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ,որ շատ  քչերի հետ ,գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից,նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
    Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ:Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև:Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն  շատ անախորժ մոմենտներ:Բանն այն է,որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց,իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք»,այլ զրուցում ես անբռնազբոսիկ,ազատ,առանց վախենալու և քաշվելու:Ահա թե ինչու ես ասում եմ,որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա ,ում գրված է նա:Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու,ինչպես իմ մտերմին ասած մասնավոր,ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը:Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես:Ուրիշ տեսակ ՝ոչ :
    Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց:Ուրախացրեց,որովհետևԴուք էիք գրել այն,տխրեցրեց,որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու,իսկ Դուք չկայիք և հեռու էիք......
                           
    Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
    Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
    Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
    Եվ քո աչքերի փայլը հրակեզ......

    Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
    Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
    Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
    Մի բոցով այրում հոգիս քո հոգում .....

    Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
    Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
    Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
    Որպես առօրյա ծանոթներ երկու.....

    Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
    Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
    Որպես սիրելի պոետից մի էջ,
    Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ.......

      

     Չկարծեք ,սիրելի Նվարդ,որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու:Քավ լիցի:Այս էքսպրոմտը վաղուց  «լեզվիս վրա»  էր,ինչպես ասում են դուրս թռավ:Այս «պոեզ»-իս  ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք:Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա  Ձեզ,թեև նա նույնը կլինի (եթե միայն« համաձայնի»  փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:
               Դուք ուզում եք ,որ « այն գրքույկը» ղրկեմ ,բայց ես առայժմ չեմ ղրկում:Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ ,երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ:Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց,եթե միայն Ձեր մեջ«մնայուն » լինի այդպիսի հիշատակ ունենալու  և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը:Այդպես եմ ասում ,որովհետև իմ սիրտը տխուր է այսօր,թեպետև պայծառ տխրությամբ:Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները,որովհետև իմ սիրտը տխուր է:Այո,ես այդպես եմ կարծում :Серьезно,да!
    Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի,քնքույշ ծաղիկներով:Շատ են ,անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից:Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ,որ նա ինձ չմոռանա......Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ,գիտեք որքան լավ կլիներ-ես պիտի ասեի նրան.«սիրուն աղջիկ,տեսնում ես-ահա մեր սարերը լա՜յն ու բաց,տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար,քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն,որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան,եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ,այն աղջկան ,որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից ,մի քանի անմոռուկ,որ նա ինձ չմոռանա........
    Բայց կուզեի,որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:
    Серьезно,да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ ,չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝փոստ:Ինձ ասեցին,որ վաղը մեկը քաղաք է գնում,բայց ես վախենում եմ ,ուստի շատ կուզենայի իմանալ ,արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար ,որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ,որտեղ եք լինելու ամառը:
                                                                                                                           Ձեր Վ.Տ.



    «Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար,իմ սիրելի ,իմ լավ Նվարդ,բայց ուղղելու կարիք կա,ուստի չղրկեցի:Ուզում էի,որ «տրիոլետների մանյակ»լինի դա,բայց ամեն անգամ  երբ նստում էի Ձեզ գրելու,միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր......
    Ահա, սիրելի Նվարդ,իմ տրիոլետներից երեքը:Պետք է լինի յոթը,բայց մնացյալները դեռ շատ են անմշակ:Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով,ուստի.պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին....
    Առայժմ վերջացնում եմ նամակս,որ ուշարկեմ,իսկ եթե հետաձգեմ նոր բաեր ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:
                                                         Ամենաջերմ համբույրներով
                                                                         Ձեր Վահան»


    Տեսնու՞մ ես որքան ,որքան արագ
    Անցնում է բոլորն ու դառնում հուշ.
    Այժմ ո՞վ է արդյոք գրկում զգույշ
    Իրանըդ այնքա՜ն,այնքա՜ն բարակ:
    Եվ ո՞վ է ,ո՞վ է լսում անուշ
    Խոսքերըդ սիրո և սևորակ 
    Հուրերիդ խառնում մի նոր կրակ,
    Արբած ջեռ փայլով աչքերիդ նուշ....

    Ես ձմռան օրով տեսա գարուն
    Ու մայիսից վառ տեսա հունվար.
    Եվ ի՞նչ մնաց ինձ այն լուսավառ 
    Օրերից.... Հուշերգ մի ոլորուն
    Եվ այս կարոտը,կարոտն անզոր,
    Որ դառն երգում է գիշեր ու զոր...



              
                     ***

    Սրտիս հուշերը բարի են դեռ,
    Եվ քո անվամբ է,անուշ Նվարդ,
    Որ մայիսին այս դառն ու անվարդ
    Սրտիս հուշերը բարի են դեռ:
    Թեև իջնում է հոգուս ըստվերը
    Եվ չեմ սպասում գալիխից վարդ,Սրտիս հուշերը բարի են դեռ
    Քնքուշանվամբ քո,անուշ Նվարդ:

                               2
     Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
    Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
    Որքան էլ գալիքն իջնի տրտում-
    Պիտի մնամիշտ ժպտուն ու վառ.
    Որքան էլ սրտիս տիրե խավար,
    Որպես նայվածիդհուրը ցայտուն,
    Պիտի մնա միշտ ժպտուն ու վաժ
    Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում:

                               3
    Հիմա բացվում են այստեղ վարդեր
    Ու վարդերի մեջ դու,հրե վարդ,
    Չենք հանդիպի մենք արդեն,Նվարդ,
    Թեև բացվում են նորից վարդեր:
    Օ,եղիր խնդուն,որպես թիթեռ,
    Ու թող հրահրի հուրըդ կախարդ.
    Հիմա բացվում են այստեղ վարդեր
    Եվ դու՝վարդերում վարդերի վարդ:


                  ****             
    Նույնն է հասցեդ հնամյա,
    Նույնն է՝օթելը՝«Պարիժ»
    Բայց տրտմությունըս հիմա
    Այլ է,կարոտըս՝ուրիշ:

    Նույնն է խանութը դեմի,
    Նույնն է ցուցանակը հիմար.
    Նույն մեղմախոս Վեռլենի
    Երգն ես կրկնում դու համառ:

    Գուցե այստեղ գտներ իմ
    Սիրտս շրջիկու մոլոր
    Էվ խնդություն մի վերին,
    Եվ ամոքում,և օրոր...

    Բայց հեռանում եմ անկամ,
    Ի՞նչն է վանում ինձ,ինչո՞ւ.
    Մի՞տդ է,ինչպես մի անգամ

    Ինձ ասացիրդու՝«գնչու».......



    Նկ.Քեյս Դանիել




                   Վ. Տերյանի նամակը                 Նվ. Թումանյանին                                         1914,դեկտեմբեր,Պետրոգրադ

        Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես  ու հալ չկա:
    Մի կողմ թողած իմ անձնական կյանքը,որ շատ  է տխուր  ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում,ավելին կասեմ,հույս էլ չեն ներշնչում,որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք,սիրելիս,որ ես,սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու:Ընդհակառակը,այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը,այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները,որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ-միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից:
    Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության,որ մեր հայրենիքի ցավը մեզ այնքան է մաշում,ջլատում,կեղեքում,որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու:Դա մի հիվանդագին սեր է,դա մի անհաղթելի մոլություն է-դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը-այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ:Ես ինձ այնպես եմ զգում-ինչպես կզգա մեկը ,որ թոքախտ ունի և գիտի,թե  որքան կարճ  է իր կյանքը-նրա կյանքը կյանք չէ ,այլ -մահացում   :Տարիներով մենք ձգտում ենք ստեղծել մեզ համար գոյության մինիմալ պայմաններ,որպեսզի նվիրվենք մեր կոչման-իսկ մինչ այդ վատնում ենք մեր բոլոր  ուժն ու կարողությունը և հանկարծ դառը սրտով տեսնում,որ միջոցը նպատակ է դարձել և անցածը ետ դարձնելու  հնար չկա:Այդպես ենք մենք բոլորս-կոտրված,գետնահար խոտի նման,ընկած,պարտված,անհույս, ու անհավատ:Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում,իսկ մարդիկ կարծում են,որ կարելի է նրան կենդանացնել...  Ախ,թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը-հին ու անբուժելի  հիվանդություն է դա,և մենք անզոր ենք  նրա դեմ:Չկարծեք ,թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները,ավա՜ղ,շատ վաղուց:Եվ չեմ ազատվի դրանցից մինչև վերջը-ինչպես ազատվես ինքդ քեզնից:    Կարող եք երևակայել,երբեմն իմ մտքից անցնում է հեռանալ աշխարհից,մի վանք շինել և լռության մեջ  անցկացել կյանքիս կարճ օրերը,սակայն անկարող եմ իրականանցնելու իմ այդ գաղտնի բաղձանքը-պատճառներ ու արգելքներ շատ կան ու ոչ միայն արտաքին,այլև ներքին:Իմ սիրելի,իմ լավ Նվարդ,դուք այս նամակը  կարդալիս չզարմանաք և չծիծաղեք վրաս:Դուք երևակայել չեք կարող ,թե ինչպես է անցնում իմ կյանքը.ոչ թե անցնում է,այլ այրվում մի ներքին դառն կրակով,և ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական.....
                                                                                                      Վահան                    





    «Սովետական գրող» հր. 1989
  • br />



  • Վահան Տերյան
  • ...այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը
  • Եվ նոքա , ում սիրեցի,իմ սիրով ու խնդությամբ, Արբեցին ու մոռացան-ու ինձ ոչինչ չըմնաց
  • Վ. Տերյանի նամակներից
  • Վ, Տերյանի նամակը զոքանչին՝Ալեքսանդրա Նազարովնային
  • Յասնայա Պոլյանայում
  • Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա
  • Վ. Տերյանի նամակը Մ. Շահխաթունուն

  • Վ.Տերյան- Տրիոլետներ Նվարդին
  • Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին
  • Վահան Տերյան.«Իմ Բալիկին...»
  • .
  • ... վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))
  • 5 комментариев:

    1. Աշուն է...... ու ես համակված «ոսկեդեղին ագրեսիայով» -անվերջ ուզում եմ գրել ...))))) գրել Տերյանիս Մասին...
      Սիրելի ընկերներս, այս նամակը համարեք նաև իմ նամակը հասցեագրված Ձեզ....նրանց ,ում սիրում եմ գրել նամակներ,,,,որոնք պարզապես նամակներ չեն ու «պարզապես » չեն գրվում ...)))) այլ... դե,արդեն գիտեք ....)))

      ОтветитьУдалить
    2. Ձեր նամակները, բարեկամս, դրանք պարզապես նամակներ չեն ու «պարզապես» չեն գրվում, դրանք պարզապես ծնվում են, դե իհարկե, անսուտ հոգուց, որին դիպչում են միայն անկեղծ խոսքը` հոգու խորքից բխած` ի պատասխան, և ծրարված անուրջները, որոնք ավելի շատ բան են պատմում, քան ինքը` նամակը,,,

      ОтветитьУдалить

    3. Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
      Տաթև ջան ,եթե հոգին սպառվող,մաշվող Субста́нция լիներ ,ապա,հավատացնում եմ,հիմա «անհոգի» կշրջեի.......)))))) իսկապես ես հենց այնպես չեմ գրում նամակներս ...կնիքում եմ « մի կտոր հոգով»..... ինչ լավ է ,երբ հոգին «անվերջ ...անսահման Ծիրանագույն է »..առանց խանձահոտի..կամ դառնահամի ))))))
      Շնորհակալ եմ,Բարեկամս.......

      ОтветитьУдалить
    4. Ես եկա, իմ անգին բարեկամ... ավելի ճիշտ` ես հիմա գրում եմ, որովհետև ես հաճախակի եմ այստեղ հանգրվանում... Լիլի ջան, ես ու Տաթևս գիտենք, թե որքան վստահություն ու բարություն, սեր ու իմաստնություն կարող են լինել Ձեր նամակներում...

      Ձեր նամակների մեղեդայնությունն ու հնչեղ շարադրանքը, գեղեցիկ շարվածքն ու նրբաշուք բառերն այլևս անհնար է չտարբերել...

      ОтветитьУдалить
    5. ...մոռացար ասել նաև իմ նամակների «մի թեթև» « սանձարձակ նրբագեղության մասին»..... ժպտում եմ )))))))
      Հասմիկ ջան ,բարեկամս,Սիրում եմ գրել քեզ, Տաթևին....ու էլի մի քանի հրաշալի մարդկանց....
      Թերևս այսպես ու այսքանը....)))))))

      սիրով՝Ձեր Լիլի )))))))))

      ОтветитьУдалить