Իմ Բալիկին
Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռիկներըդ թույլ և թափված հլու՝
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
Նմանություն այն կիսաժպտալու,
Երեսըդ մաքո՜ւր ,բարա՜կ,լուսաշո՜ղ-
Ես արդեն երբեք չեմ մոռանալու...
Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ,թռել է հեռուն:
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն,
Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրիմի խավարում:
Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
Այնտեղ ,ուր մաքուր երանության մեջ
Ապրում են այնքան լուսե հոգիներ
Եվ ժպտում երկնի աստղերից անշեջ,-
Ա՜խ,եթե լինե՜ր ,ա՜խ, եթե լիներ....
3
Պահում էի վառ միշտ կրակը,
Բալիկս հուր էր սիրում,-
Բայց մահն այնպես արագ է,
Կրակն էլ չեմ վառում:
Մթնում այս նստել ու լալ,-
Ինչ է մնում ինձ,էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ , զուլալ,
Աստղիկ իմ ջինջ...
4
Հրեշտակներ քնքուշաթև
Կըգան կիջնեն իմ խուցը խեղճ,
Եվ երգերով լույս ու թեթև
Մեզ կըփայեն տխրության մեջ:
Արդարություն չըկա երկրում,
Բայց կա վերին մի ամոքում,
Երբ աշխարհի խոսքն է լռում,
Եվ գրկում է լույսը հոգուն...
Երբ հեռանանք մի անդրաշխարհ,-
Հավատում եմ ես գալիքին,-
Հրեշտակներ կըփայեն հար
Ինձ ու անբախտ իմ բալիկին..............................
Աստված իմ,ինչքան ցավ ու տառապանք կա նրա խոսքերում.փշաքաղվեցի...
ОтветитьУдалить😭😭😭😭😭😭😭😭😭
ОтветитьУдалитьԱստված պահապան բոլոր մանուկներին
ОтветитьУдалить