Мой список блогов

четверг, 1 марта 2012 г.

Էռնեստ Հեմինգուեյ և Ագնեսա ֆոն Կուրովսկի...«Մի սիրո պատմություն» շարքից

   Հայտնի ամերիկացի գրող,նոբելյան դափնեկիր,կանանց սրտերի հրաշալի գիտակ,կանանց պաշտող  և հիասքանչ սիրահար (հոմանի) Էռնեստ Հեմինգուեյն   իր ամենահայտնի վեպերից մեկը ՝« Հրաժեշտ զենքին» նվիրել է իր պատանեկան կրքոտ սիրուն՝ ծագումով լեհուհի Ագնեսա ֆոն Կուրովսկուն,որը կարողացավ շատ երկար կապել իրեն կրակոտ  Հեմինգուեյին:

    Ագնեսայի հետ սիրավեպը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին:Այդ ժամանակ Էռնեստը շատ էր ցանկանում մեկնել ռազմաճակատ,սակայն բժշկական խորհուրդը արգելեց ՝վատ տեսողության պատճառով...Բացի այդ ծնողներն էլ չէին ցանկանում լսել որդու խելահեղ ցանկության մասին...Սակայն ապագա գրողը փնտրում է այլ  ուղիներ իր գաղափարը իրականացնելու համար...

Մի անգամ իմանալով ,որ Իտալական բանակին ,որն այդ ժամանակ կատաղի մարտեր էր մղում ,հարկավոր են կամավորներ...Երիտասարդը վճռականորեն գնաց   «Կարմիր խաչ» ու պահանջեց ուղարկել իրեն Իտալիա...Պատերազմը նրան զվարճալի արկած էր թվում...սակայն  մի քանի շաբաթ անց արդեն համոզվեց ,որ այդպես չէ...



   Նա ընդամենը 18 տարեկան էր...սակայն ռազմաճակատում Էռնեստը  երկար չմնաց ...մի օր ,երբ երիտասարդ ամերիկացին տեղափոխում էր վիրավորների  ,մեքենայի մոտ ռումբ պայթեց ... Էռնեստը  ծանր վիրավորվեց...Նրան տեղափոխեցին Միլանի հոսպիտալ ,որտեղ մի քանի օր անց ուշքի եկավ  ...Երբ բացեց աչքերը նա տեսավ իրեն խոնարհված գեղեցկադեմ երիտասարդ աղջկա դեմքը...Դա բուժքույր Ագնեսա ֆոն Կուրովսկին էր...Նա  գիշերները հերթապահում էր վիրավոր զինվորի անկողնու մոտ ,և նոր ծանոթները հնարավորություն ունեին  մինչև լուսաբաց զրուցելու ...արշալույսին Էռնեստը քնում էր ,իսկ Ագնեսը գնում էր հարևան հիվանդասենյակ ՝մյուս վիրավոր զինվորների մոտ...Երբ հիվանդը արթնանում էր ու չէր տեսնում հոգատար Ագնեսին իր կողքին, երկտող էր գրում ու խնդրում որևէ մեկին փոխանցել քույր Կուրովսկուն այդ հաղորդագրությունը...Շուտով  ոչ մեկի համար այլևս      գաղտնիք չէր նրանց սերը...


Ագնեսան յոթ տարով մեծ էր երիտասարդից...Չնայած դա ամենևին էլ չէր շփոթեցնում էռնեստին և խոչընդոտ չէր հանդիսանում ամուսնանալու սիրելի աղջկա հետ...Էռնեստն իր ծննդյան 19- ամյակի օրը ամուսնության առաջարկություն արեց Ագնեսին...Աղջկա արձագանքն անսպասելի էր...Նա մերժեց առաջարկը...Չնայած այն բանին ,որ երիտասարդ ամերիկացու հանդեպ տածում էր բավականին  լուրջ զգացմունքներ...

Ագնեսան գեղեցիկ էր,ազատ,անկախ...համարձակ էր....սիրում էր տղամարդկանց շրջապատում լինել...Չէր թաքցնում ,որ ցանկանում է վայելել կյանքն ու սերը ՝անկախ բարոյական նորմերից ու նախապաշարումներից...Հոսպիտալի վիրավոր զինվորները խենթանում էին շիկահեր գեղեցկուհու համար...Բնականաբար զգայուն,զգացմունքային  էռնեստը խանդում էր իր սիրելիին...Մի անգամ Ագնեսան ցանկացավ մեկնել հանգստանալու իր ընկերների շրջապատում ,իմանալով այդ տհաճ լուրը՝ Էռնեստը բղավեց աղջկա վրա՝ պահանջելով ,որ նա  անհապաղ հրաժարվի  ուղևորության մտքից...Այդ վեճին ներկա գտնվողները պատմում են,որ նա կատաղությունից կորցրել էր ինքնիրեն ...վիրավորական խոսքեր էր շպրտում աղջկա երեսին....անպատվում...նետում հագուստը հատակին ,գոռում...ծայրահեղ կոպիտ պահում իրեն ...Երիտասարդ բուժքույրն ավելի էր համոզվում ,որ ընկերն անտանելի  ծանր բնավորություն ունի...Ագնեսային հայտնի էր նաև ,որ  իր «ամբարտավան» ընկերը մեկ ուրիշ շատ ավելի  լուրջ «թերություն »էլ ունի... Նա գիտեր,որ Էռնեստի   մայրը անչափ խստաբարո  ,տիրական,իշխող  կին է և ,որ իր սիրելին անչափ վախենում է մորից ու նույնիսկ իր նամակներում մի անգամ չի հիշատակել իր անունը...իրենց սիրո մասին...
Նոյեմբերին բուժքրոջը տեղափոխում են Ֆլորենցիայի հոսպիտալ...Էռնեստը նորից է ամուսնության առաջարկ անում...Աղջիկը կրկին մերժում է նրան:
   Ագնեսը մեկնեց...Երիտասարդ ամերիկացին անմիջապես նրան է  ուղարկում  զգացմունքներով լի նամակներ...Մի քանի օրից  աղջիկը պատասխանում է ,որ«կարոտել է անչափ,սարսափելի «քաղց » է զգում սիրելիի հանդեպ...և չի կարող մոռանալ Միլանում անցկացրած քաղցր ու խենթ գիշերները»:
   Սիրահարների բաժանումը երկար չտևեց ...Շուտով նրանք հանդիպեցին Միլանում...երկու ժամով...Դա նրանց վերջին հանդիպումն էր...
   1919թ. հունվարին էռնեստ Հեմինգուեյը վերադարձավ հայրենիք...Շարունակվում էր նրանց նամակագրությունը...Ամերիկայից Իտալիա էին թռչում կրքոտ..հուսահատ...անսահման սիրով լի նամակներ...Գրողը խնդրում էր Ագնեսին գալ իր մոտ..ամուսնանալ...Ագնեսը պատասխանում էր.«հարկավոր չէ այդքան շատ գրել...ես այն կատարյալ կինը չեմ ,ինչպիսին դու համարում ես ինձ...ես ինձ համարում եմ  չար ...Ես վստահ եմ քո հանդեպ....Հավատում եմ քեզ...Դու զարմանալի մարդ ես ...Քեզ մեծ ապագա է սպասվում...Մնաս բարով,փոքրիկս...մի՛ նեղացիր...»
Նույն նամակում նա գրել էր նաև ,որ ամուսնանում է մի իտալացի  հարուստ ազնվականի հետ...
Այս լուրը խախտեց էմոցիոնալ երիտասարդի հոգեկան հավասարակշռությունը...Նա մտածում էր ինքնասպան լինել...Մի քանի օր ջերմում էր....
    Սիրահարներն այլևս չհանդիպեցին ...
Էռնեստը շատ երկար չէր գտնում մխիթարություն ...կարոտում էր հոսպիտլի բուժքրոջը...Իսկ  հետո սփոփանք  գտավ ուրիշ կանանց գրկում...Բարձրահասակ,վայելչակազմ տղամարդուն դժվար չէր գրավել կանանց ուշադրությունը...Սակայն ոչ միայն արտաքին գեղեցկությունն էր հետաքրքրում ծանոթներին .այդ զարմանալի տղամարդու մեջ համադրվում էին  ամենատարբեր որակները....ռոմանտիկ էր,երազկոտ ,մանկան նման միամիտ...անմեղ...ապշեցնող ,զարմնահրաշ զգացմունքայնություն ,զգայունություն ուներ:
    Մոտ ընկերները նկատել էին ,որ գրողը շուտ էր վիրավորվում,նեղանում...Սակայն ջանասիրաբար թաքցնում էր իր թույլ կողմերն ու աշխատում էր թվալ համարձակ և ուժեղ...Նա ցանկանում էր ապացուցել կանանց,որ իդեալական տղամարդ է...
Միշտ պատմում էր կանաց մոտ ունեցած իր մեծ հաջողությունների մասին...,որ ունեցել է մեծ թվով սիրուհիներ,որոնց թվում էին հայտնի ամերիկացի  գեղեցկուհիներ, իտալացի կոմսուհիներ,եվրոպացի դերասանուհիներ...Ընկերները ժպտում էին՝ գիտենալով ,որ գրողը մի փոքր չափազանցնում է իր սիրային արկածները...Սակայն այն փաստը ,որ նա դուր էր գալիս կանանց , ժխտել չէին կարող....
    Հեմինգուեյի  կյանքում շատ կանայք եղան ...Սակայն մտերիմներին խոստովանել էր ,որ միայն Ագնեսին է սիրել կրքոտ և անմնացորդ....
   Էռնեստ Հեմինգուեյը ամուսանացավ մի քանի անգամ....Բոլոր կանայք էլ տարիքով մեծ էին նրանից...
Երբ գնում էր Եվրոպա,  սիրում լինել այն վայրերում, որտեղ սիրել էր իր Ագնեսին...
   Վերջին՝ չորրորդ անգամ ամուսնացավ «Time» ամսագրի լրագրողուհի Մերի Ուելշի հետ,որը ստիպված էր դիմանալ   , հանդուրժել  ու աչք փակել ամուսնու բազմաթիվ սիրային արկածների ,դավաճանությունների ,անհավատարմության վրա...
    Մեծ գրողը ծանր դեպրեսիա  էր տանում ...Բուժումը ավելի խորացրեց այն...
Ի վերջո զգայուն և կասկածամիտ գրողը  ինքնասպան եղավ...
Երբ Ագնեսա ֆոն Կուրովսկին իմացավ այդ մասին, ասեց. «Դա հենց սկզբից էր նրա մեջ դրված»...Նրա համար սիրելիի արաքը անսպասելի չէր...Ակնհայտ է՝ Ագնեսան լավ էր ճանաչում տարօրինակ ամերիկացու  էությունը...
********
Երբ Հեմինգուեյն արդեն ճանաչված էր ,մի նամակ ստացավ,ուր գրված էր.«Ես լսել եմ,որ այժմ Ձեր մի բառի դիմաց մի դոլլար են վճարում:Ահա ձեզ մի դոլլար ,խնդրում եմ ուղարկեք  նմուշ Ձեր խոսքից »:Հեմինգուեյը նամակին պատասխանեց ուղղակի՝«Շնորհակալություն» :)) (չէժանացրեց :))

«Ի՞նչն է խանգարում տղամարդուն....խմիչքը,կանայք,փողն ու պատվախնդրությունը....
Նաև բացակայությունը խմիչքի ,փողի ,կանանց ու պատվախնդրության...»:Հեմինգուեյ

Ձեռք չառնես սերը: Իմացի՛ր, շատ մարդկանց բախտը չի ժպտում երբևէ սիրելու և սիրվելու: Քեզ էլ առաջին անգամ է պատահել: Քո և Մարիայի միջև եղածը, թեկուզ եթե միայն այսօր ու վաղը լինի, կամ լինի նույնիսկ երկար տարիներ, ամենակարևոր բանն է, որ կարող է հանդիպել մարդ արարածի կյանքում: Միշտ էլ կլինեն մարդիկ, որ կասեն, թե դա գոյություն չունի, կասեն, որովհետև իրենք չեն ճաշակել այդ: Բայց ես ասում եմ քեզ, որ դա ճշմարիտ է, որ դու ճաշակեցիր այդ և դու երջանիկ ես, եթե նույնիսկ մեռնես վաղը, ասպիրինի պես կընդունես մահը...
«Ում մահն է գուժում զանգը»


p.s. mi xndranq,,,, mi poqrrrrrrrr   hargeq indz copy aneluc,lav? )))

6 комментариев:

  1. Ինչքա՜ն նոր բան իմացա Հեմինգուեյի մասին : Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ նա այպսպիսի կրքոտ ու կրակոտ բնավորություն է ունեցել :
    Կարդալիս հասկանում ես, թե ինչքան հզոր է սերը: Եվ սպանում է, և վերածնում : Մարդուն դարձնում դժբախտ կամ երջանիկ :
    Ամենահետաքրքիրը այս ամենում Հեմինգուեյի սերն է տարիքով մեծ կանանց հանդեպ : Այդպիսի դեպքեր մեր հանճարների կյանքում շատ են եղել ու այդպիսի տղամարդկանց ոչ բոլորն են հասկանում: Երևի պետք էլ չէ))
    Իրոք հետաքրքիր էր Լիլի ջան, շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիա տրամադրելու համար))))

    ОтветитьУдалить
  2. Anchap hajeli e kisel imacacd ,,,,aravel hajeli e ev uraxacnox , erb haskanum es ,vor ayn petg e voreve mekin ,,,u hatkapes qez nman xelaci mardkanc ardzagangi hamar ,Syune jan ,shat em shnorhakal!!! :)) isk ayn ,vor txamardkanc mecamasnutyun@ «sirum e » sirel irencic tariqov mec kananc haskanal harkavor el che ,,,??? karcum em kap chuni tarig@ ete SER e,,(Ev sern e jshmarit apacuyc@ qo hzorutyan,xizaxutyan -kaser Heminguey@),,,,ete kin@ xelaci e u hmayich,,,,isk knoj@ mec hmayg u gravchutyun e haxordum xelq@ , barutyunn u ankexcutyun@,,, Tariqov kin@ karox e linel ankax ,,,azniv e,,,,azat,,uxix,,vstah,,,kanaci,,xist kanaci,,,chi vaxenum korcneluc,,, naev himar harcer chi talis,,,guce sa e patjar@ ??? :)) :)) :)) jpitttttttttt

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Hnaravor e Lili jan))) es der da haskanalu hamar mecanalu tex unem ))))) hamenayn deps ayn txamardik,ovqer aveli xorn en u hasun ` mec kanayq gravum en, sa erevi kapvac e nranc aveli xor@ u kanaci hmayq unenalu het, terevs du iravaci es))
      ha, qo blogic es iroq shat-shat baner em sovorum u shnorhakal em qez dra hamar , du gaxapar el chunes, te qo grarumner indz inchqan en ognum, krtum, xelq sovorecnum))))

      Удалить
  3. Syunik jan!!!
    Ser@ da srti @ntrutyun e,,,,hogin barbarum e Astvacayin`Siro lezvov,,,banakanutyamb haskanal,bacatrel,,aravel evs targmanel`anhnarin e,,,;))) piti miayn zgal,,zgal,,zgal,,,
    gites,te inch em cankanum qez? Hzor Ser,,,vori verambardz uj@ khascni qez Arevnerin,,,,:)) :)) :) heto nor kxosenq,,,lav??? jpittttttttttt
    isk es sovorelu mshtakan gorc@ntaci mej em,,sovorum em boloricd,,,zarmanum ,,amachum,,vor der shattttttttt ban chgitem,,,:)) :)) gitem,vor chgitem,,,ev sirov tuyl em talis sovorecnel indz,,,
    Shnorhakal em,Barekams!!!

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Shnorhakal em sireli Lili, anchap shnorhakal em....
      Ha, anzor enq ev es ev du siro masin xosel, anzor e mardkutyun@, ser@ mimiyayn zgal e petq))) qez el em nuyn@ cankanum harazats, shnorhakal em,..

      Удалить
  4. krkin ver@ntercum ei...Inch hamov zruyc er,,,))))EEhhhh ,Syunik jan...vonc em karotum ays "voch shat vax "ancyal@ ,,,((( "hin u bari jamankner@ ",erb bolors miasin einq,,,,,,,))))))))0

    ОтветитьУдалить