Мой список блогов

вторник, 18 октября 2011 г.

Ժըբրան Խալիլ Ժըբրան ( արաբ հանճարեղ գրող, բանաստեղծ ,նկարիչ և իմաստասեր )



Եթե դու վստահել ես գաղտնիքդ քամուն ,մի հանդիմանիր նրան այն բանի համար,որ  նա  դրանք կհայտնի  ծառերին


Կա՞  ավելի մեծ թերություն ,քան ուրիշի թերությունները նկատելը

Ձեր բանականությունն ու կիրքը ղեկն ու առագաստն են ծովում լողացող ձեր հոգիների:Եթե ձեր առագաստները  պատռված են  կամ  կոտրվել է անիվը ,դուք կարող եք միայն քշվել ալիքներից և լողալ  հոսանքով ,կամ անշարժ կանգնել բաց ծովում :Քանզի բանականությունը միայնակ իշխող, սահմանափակող ուժ է,իսկ միայն կիրքը ՝ ինքն իրեն այրող կրակ ...


Իմանալ Ճշմարտությունը ՝ հարկավոր է միշտ ,բարբառել՝սակավ


Չարիքը գետնի տակ էլ չի ոչնչանում....


Բարին  հեշտությամբ  է հիշողությունից ջնջվում...


Երբ դու մեջքով կանգնած ես արևին ,ապա տեսնում ես միայն քո ստվերը...


Նրա սրտում ,ով ջերմորեն ձգտում է գեղեցկության , նա ավելի պայծառ է փայլում,քան այն դիտողի աչքերում:


Ցանկացած աշխատանք անպտուղ է,երբ չկա սեր...


Ցանկացած ձգտում կույր է,երբ չկա գիտելիք...


Հիշողությունը-հանդիպման տեսակ է


Մոռացությունը-ազատության տեսակ  է


Արվեստը՝   քայլ է  բնությունից  Անսահմանության մեջ


Վախի աղբյուրը  ձեր  սրտում  է և ոչ թե վախեցնողի ձեռքերում...




նկ.Ժըբրան Խալիլ Ժըբրան


Երբ ստվերը գունատվում և չքանում է ,մարող լույսը դառնում է ստվերը մեկ  այլ լույսի:Այդպես է և ձեր ազատությունը:Կորցնելով կապանքները՝ինքն է դառնում կապանք   ավելի մեծ ազատության...


Երբ տղամարդը ձեռքով հպվում է կնոջ ձեռքին ,նրանք երկուսով  հպվում են հավերժության սրտին


Գեղեցկությունը պահանջ չէ,այլ զմայլանք : Դա կերպարանք  չէ ,որը  կցանկանայիք տեսնել ,և ոչ էլ  մի երգ ,որը դուք կցանկանայիք   լսել,բայց պատկեր է ,որը  դուք տեսնում եք, եթե նույնիսկ  փակեք   ձեր աչքերը,և երգ է ,որը դուք կլսեք ,եթե նույնիսկ փակեք ձեր ականջները...



Մեծ մարդը երկու սիրտ ունի.մեկը արնաքամ է լինում ,իսկ մյուսը  անտրտունջ տոկում է...


Հանգստության ծարավը սպանում է կրակը  հոգու, իսկ հետո գնում է ,քմծիծաղ տալով սգո երթում...


«Սիրեք իրար ,սակայն մի շղթայեք սերը... Ավելի լավ է թող այն լինի հուզումնալից ծով  ձեր հոգիների  ափերի միջև...Ձեզնից յուրաքանչյուրը թող լինի միայնակ ,ինչպես որ միայնակ են վինի լարերը ,թեև նրանցից դուրս է գալիս միևնույն մեղեդին... »:


«Սերը տալիս է միայն ինքն իրեն ու վերցնում միայն ինքն իրենից...սերը գոհանում է սիրով...և մի կարծիր ,որ  դու կարող ես ուղղել ճանապարհները սիրո ,քանզի ,եթե սերը արժանի գտավ քեզ, ինքը կուղղի ճանապարհները քո ...»


«Սերն ու կասկածը իրար հետ երբեք «յոլա» չեն գնում»)))






                  նկ.Ժըբրան Խալիլ Ժըբրան      


       «Սերը,որը չի թարմացվում ամեն օր,դառնում է սովորություն  ,որն էլ իր հերթին վերածվում է ստրկության»
    
«Հավերժ այդպես է եղել ,որ սիրո խորությունը ճանաչվել է  միայն բաժանման ժամին»


Դու ազատ ես ցերեկն արևի տակ,դու ազատ ես գիշերը աստղերի տակ :Դու ազատ ես ,երբ չկա ոչ արև ,ոչ աստղեր ,ոչ լուսին...Դու ազատ ես նույնիսկ այն ժամանակ ,երբ փակում ես աչքերդ ամեն ինչի վրա...Սակայն դու ստրուկն  քո սիրածի ,որովհետև սիրում ես նրան ,և  ստրուկն ես քեզ սիրողի   ,որովհետև նա  քեզ  սիրում է ....
                                  


Ես կցանկանայի հոգ տանել քեզ` չցանկանալով քեզ փոխել.
Սիրել քեզ` ազատության մեջ թողնելով քեզ.
Լրջորեն ընդունել քեզ` ոչնչի չհարկադրելով.
Գալ քեզ մոտ` չպարտադրելով ինձ.
Ինչ-որ բան նվիրել քեզ` ի պատասխան ոչինչ չսպասելով.
Կարողանալ հարժեշտ տալ քեզ` չվախենալով գլխավոր ինչ-որ բան կորցնելուց.
Քեզ հետ խոսել իմ զգացմունքների մասին, դրանց համար պատասխանատվությունը քեզ վրա չդնելով.
Կիսվել քեզ հետ գիտելիքներով` չսովորեցնելով քեզ.
Ուրախանալ քեզանով այնպիսին, ինչպիսին դու կաս.


Եթե դու նույնպիսի զգացմունքներով քայլես ինձ ընդառաջ, մենք կկարողանանք հարստացնել մեկմեկու:
  
Դու, ով հոգի, հարուստ ես քո իմաստությամբ, իսկ այս մարմինը խեղճ է իր բնույթով, և ոչ դու ես զիջում, և ոչ էլ նա է հետևում. ահա սա է ամենամեծ դժբախտությունը:


«Բաժանումի օրը հանդիպումի օ՞րը պիտի լինի,Եվ ասվելո՞ւ է, որ երեկոն իրավամբ իմ արշալույսն էր,Եվ ի՞նչ եմ տալու նրան, որ իր արորն ակոսի մեջ թողեց կամ նրան, որ իր հնձանի անիվը կանգնեցրեց,Սիրտս վերածվելո՞ւ է պտուղով ծանրաբեռն մի ծառի, որպեսզի քաղեմ ու բաշխեմ նրանց,Եվ իղձերս ցայտաղբյուրի պես հորդելո՞ւ են, որպեսզի նրանց բաժակները լցնեմ,Տավի՞ղ եմ ես, որպեսզի ամենազորի ձեռքը հպվի ինձ կամ մի սրի՞նգ, որպեսզի Նրա շունչը միջիցս անցնի,Լռություններ խուզարկո՞ղ եմ, ի՞նչ գանձ եմ գտել լռություններիս մեջ, որպեսզի վստահությամբ բաշխեմ այն,Եթե ա՛յս է հունձքի օրս, ապա ո՞ր դաշտերում եմ ցանել սերմը. ո՞ր անհիշատակ եղանակներում,Եթե ա՛յս է իսկապես ժամը, երբ լապտերս պիտի բարձրացնեմ, իմ բոցը չէ, որ պիտի վառվի նրա մեջ։Լապտերս դատարկ ու մութ պիտի բարձրացնեմ,Եվ գիշերապահը յուղ պիտի լցնի նրա մեջ ու նաև վառի այն»։
 Գիշերվա խորունկ լռության մեջ գնում ես սիրեկանիդ մոտ` համբույրից ու գրկախառնությունից հաճույք ստանալու, իսկ այս մարմինը մնում է միշտ սպանված` կարոտից ու բաժանումից:
Գթա, ով հոգի, գթա...   


       Դու բարձրանում ես վեր` երկնքի գայթակղությամբ, այս մարմինը ընկնում է ներքև`  հողի ձգողականությամբ, և ոչ դու ես նրան մխիթարում, և ոչ էլ նա է քեզ շնորհավորում. ահա  սա է ատելությունը:                                  






Լսեցի Կոնֆուցիոսի ուսմունքները, լսեցի Բրահմայի իմաստությունը, նստեցի Բուդդայի կողքին` իմացության ծառի տակ, և ահա ես, հիմա, պայքարում եմ տգիտության ու ապերախտության դեմ: Ժամանակի մեջ էի, և  երևաց Եհովան Մովսեսին, ու Հորդանանի ջրերի մեջ տեսա Նազովրեցու հրաշքները, քաղաքում լսեցի արաբ մարգարեի խոսքերը, և ահա ես, հիմա, խառնաշփոթության գերին եմ: Տեսա  Բաբելոնի ուժը, Եգիպտոսի  փառքը, Հունաստանի հզորությունը ու շարունակում եմ տեսնել և տկարությունը, և ստորությունը, և փոքրոգությունը. երևում են այդ ամենը բոլոր գործերում….

Комментариев нет:

Отправить комментарий