Мой список блогов

среда, 3 июля 2013 г.

Պագանինի

File:Venus Victrix pushkin01.jpg
Անտոնիո Կանովա


Այս  սիրո  պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ...Մեծ ջութակահարն  այն պահել է իր սրտում...ու միայն մի քանի ականատեսների վկայության  ու մտերիմ ընկերների
պատմածով գիտենք ,թե ով եղել Պոլինա Բորգեզը (Կարմիր Վարդը)Պագանինիի կյանքում...
    Պոլինան Նապոլեոն Բոնապարտի քույրն էր։Պայծառ,կրակոտ,կուրացուցուիչ գեղեցկությամբ կին,որին  հաջողվել էր նվաճել Եվրոպայի ամենաճանաչված տղամարդկանց սրտերը... Պոլինայի հանդեպ անտարբեր չմնաց նաև հանճարեղ ջութակահարը...
Պոլինան իսկական գեղեցկուհի էր...Նրա  մարմինը կատարյալ էր ...ու շատերն են  գնահատել նրա բարեմասնությունների հմայքն ու գեղեցկությունը,քանզի գեղեցկուհին գրեթե   ոչ մեկին չէր մերժում... Նրան համարում էին երկրի ամենաանբարո կինը...Նա մարմնի կատարյալ գեղեցկության  ու անհավատալի անբարոյականության մի անսովոր  համադրություն էր   ...Դեռ վաղ տարիքից ճանաչելով մարմանական սերը ,նա չէր ջանում երևալ բարեպաշտ...սիրում էր աղմկալից խրախճանքներ...կոպիտ զվարճանքներ... Նրան ամենևին չէր   հետաքրքրում պոեզիան,գեղանկարչությունը,երաժշտությունը...Լսել անգամ չէր ուզում կրթության մասին ,և իր սիրեկաններին արգելում էր զրուցել իր հետ իմաստուն բաների շուրջ...
    Բոնապարտին հայտնի էր իր 16 ամյա քրոջ անբարո կյանքի մանրամասները:Խայտառակությունից ազատվելու և քրոջը մի փոքր խելքի բերելու համար նա որոշեց ամուսնացնել Պոլինային.....
   Շուտով մահանում է Պոլինայի ամուսինը...ու նա կրկին նետվում է  իր  անհամար սիրեկանների գրկերը ,ինչն էլ  դարձյալ շատ զարյացրեց եղբորը՝Բոնապարտին...  Նա  քրոջը կրկին  ամուսնացրեց...Այս անգամ իշխան Բորգեզեի հետ:Սակայն դա էլ արդյունք չտվեց,նա շարունակում էր անառակ կյանքով ապրել....Խենթացած նրա անամոթությունից  ,Բորգեզը առաջարկեց նրան առանձին ապրել...Պոլինան ուրախությամբ համաձայնեց, և հենց այդ ժամանակ էլ հանդիպեց  տարօրինակ ու խորհրդավոր մեծ երաժշտին....
   Կային մարդիկ ,որոնք  Պագանինիի հանճարեղությունը,ֆենոմենը  կապում էին մի հազվագյուտ հիվանդության ՝Մարֆանի համախտանիշի հետ... իսկ շատերն էլ համարում էին,որ նա հոգին սատանային է ծախել ...
  Որոշ մարդկանց վախեցնում էր Պագանինիի արտաքինն ու դյուրագրգիռ,դյուրաբորբոք բնավորությունը, և նրանք աշխատում էին չմոտենալ երաժշտին,իսկ ոմանց հիացնում,կախարդում էր  նրա  կերպարը...և նրանք աստվածացնում էին ջութակահարին։
    Պագանինիին  սիրում էին կանայք...սակայն միայն Պոլինան դարձավ նրա  իսկական մուսան...Շատերն էին զարմանում ,թե ինչն էր գրավել զգուշավոր ու նրբամիտ ջութակահարին այդ անբարո,անառակ,ցանկասեր կնոջ մեջ...
   Նրանք դարձան  անբաժան սիրեկաններ ...Պագանինին իր սիրավեպի մանրամասները ոչ մեկին չի պատմել...
  Շուտով նրանք բաժանվեցին  և Պոլինայի հերթական սիրեկանը դարձավ Պագանինիի մոտ ընկերը՝Բլանջինին, որը չկարողացավ դիմակայել գեղեցկուհու հմայքներին ու  մեծ  հարված հասցրեց ընկերոջն իր դավաճանությամբ.....
   Խաբված ջութակահարը վերադարձավ Տոսկանիա...Պոլինա շատ արագ Բլանջինինիին էլ թողեց ՝նետվելով մի երիտասարդ նկարչի
գիրկ...
   45 տարեկանում ընդհատվեց Պոլինայի բուռն ու անառակ կյանքը...Ջութակահարի նախկին ընկերն ու մրցակիցը գրեց նրան.«Հիշեց քեզ արդյոք կոմսուհին,Նիկոլո,կարծում եմ ՝ոչ...նա իր նախկին սիրեկաններին մատների արանքով էր նայում...» :
   Հանճարեղ ջութակահարի համար անտանելի մռայլ ու տխուր օրեր էին դրանք...Եվ  միայն մեկ  ամիս անց,երբ ծնվեց որդին,Պագանինին  կարողացավ ուշքի գալ խոր վշտից.....
   Կոմսուհի Պոլինա Բորգեզի մասին հիմա հիշում են որպես միակը Նապոլեոնի հարազատներից,որը խնդրեց իմպերատորին թույլ տալ իրեն իր սիրելի   եղբոր ՝Նապոլեոնի հետ մեկնել աքսորավայր՝Սուրբ Հեղինե կղզի...Ահա այսպիսին էր Եվրոպայի   ամենաանառակ  կինը...
   Մեծ ջութակահարի  և  դարաշրջանի ամենահայտնի ու գեղեցիկ կնոջ սիրո պատմությունը մնաց բոլորի համար առեղծված,չբացահայտված գաղտնիք...սիրահարները ցանկացան  լռել իրենց սիրո մասին...

 


Պագանինի...


«Մեծերից չեմ վախենում,նվաստացյալներին չեմ ատում»
Պագանինին գործերով հաստատեց իր  կարգախոսը։


Ոչ  մեկի փառքը չի համեմատվի նրա փառքի հետ,  չի համեմատվի և որևէ մեկի անունը  նրա անվան հետ.... Երբեք որևէ մեկի հետքը չի համընկնի նրա հսկայական հետքին... Ես վճռականորեն պնդում եմ:
. երկրորդ Պագանինի չի լինի ։  Վիթխարի տաղանդի և հատուկ հանգամանքների անյպիսի համադրություն, որոնք բարձրացրին նրան կյանքի փառքի ամենաբարձր գագաթը. սա միակ դեպքն է արվեստի պատմության մեջ...
 Նա Մեծ էր...



Պագանինին մարմնավորումն է ցանկության, ծաղրանքի, խելագարության, այրող ցավի ... Նրա մեջ անկասկած  դիվային բան կա :
 Ենթադրվում է ,որ այդպես  ջութակ կնվագեր Գյոթեի «Մեֆիստոֆելը» :
Լ. Ռելշտաբ


Յուրաքանչյուր մեծ  մարդ  իր  մեղքերի թողությունը  կրում  է իր մեջ:
 -Գիտենք արդյոք մենք , թե ինչ գնով է տրվում մարդուն մեծությունը :
Ֆ. Լիստ



Մի անգամ Գերմանիայում, մի բարեսիրտ տիկին, ցնցված Պագանինիի հիվանդոտ տեսքից, երկչոտ հարցնում է նրան,թե չի վնասում արդյոք  ջութակը նրա առողջությանը:
 Հնչում է երաժշտի պատասխանը.«Ոչ, սիրելի սինյորա, քանի որ ես արդեն կորցրել եմ այդ թանկարժեք բարիքի մեծ մասը։ Իմ բոլոր ուժերը սպառվել են... Այս փոքրիկ փայտե գործիքը տարավ դրանք »:
Եվ այսպես խոսելով , երաժիշտը  ջութակին դարձրեց  երկար ու քնքուշ հայացքը։


 «Պագանինի» գրքից 
(Мария Тибальди-Кьеза) 



*****

Իտալիայի Ջենովա քաղաքի խուլ թաղամասերից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր տղաներ:Նրանց մեջ ուշադրություն էր գրավում դուրս ցցած ծնոտով ,երկար քթով ,կեռ հոնքերով ,սև,գանգուր մազերով յոթնամյա մի մանչուկ ,որի ոտքերը ծուռ էին ,իսկ թևերն ու ձեռքերի մատները ՝անբնական երկար:Դեմքը չափազանց տգեղ էր,բայց աչքերը ապշեցնում էին իրենց անսովոր փայլով ու արտահայտչականությամբ:Ինչ որ տաօրինակ բան կար տղայի մեջ,որով անմիջապես առանձնանում էր  խաղընկերներից:
Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր:Հայրը սիրում էր հարբել,կռիվներ սարքել,հայհոյել և թղթախաղով տարվել՝Նրա ամենամեծ պաշտամունքը փողն էր:Տղայի բացառիկ երաժշտական ընդունակություններից ևս ուզում էր օգուտ  քաղել և շատ փող դիզել:Մի օր էլ մի հին ջութակ բերեց և ասաց որդուն.
 -Նիկոլո,քեզ նվագել կսովորեցնեմ և քեզանից հրաշք կստեղծեմ:Դու շատ  փող կվաստակես:Դաժան մարդ էր Անտոնիո Պագանինին:Յուրաքանչյուր սխալի համար ծեծում էր որդուն,փայտով խփում մատներին:
-Ես քեզ կսովորեցնեմ նվագել ,անիծյալ կապիկ,-գոռում էր նա,-դու ծախված ես սատանային:Փող պիտի աշխատես,փո՜ղ:
Տղան այնքան ծեծ կերավ ,որ սկսեց արյուն թքել:Ջութակը տանջանքի գործիք էր դարձել նրա համար:
Շուտով հայրը նրան տարավ Ջենովայի եկեղեցական երգչախմբի դասատու  Կոստայի մոտ:Լսելով երեխային՝ Կոստան ապշեց նրա հնչյունների հատկությունից ,բացառիկ ընդունակությունից  և աշխատելու արագությունից:Նա եկավ այն եզրակացության ,որ տղայի տաղանդը,անհավատալի տեխնիկան  աստվածային  միջամտությամբ  բացատրվել չեն կարող,որ նրա մեջ ինչ-որ դիվային,սատանայական  բան կա :
   Այնուհետև «ջութակով սատանան» սկսեց դասեր վերցնել   ժամանակի նշանավոր  կոմպոզիտոր Ֆրանչեսկո Նիեկկոյից:
Սա առաջադեմ մարդ էր և հասկացավ անմիջապես,որ տգետ ծնողների և մյուսների խավարամիտ  միջավայրում տղան կարող է կորչել հերետիկոսության մեղադրանքով :
  Պագանինին,որ արդեն հասուն պատանի էր,զգում էր իր շուրջը մոլեգնող թշնամանքը:Նա մեկնեց հայրենի վայրերից և ընդունվեց Պարմի կոնսերվատորիան: Աշխատում էր օրնիբուն,բացահայտում ջութակի գաղտնիքները:
Սակայն կոնսերվատորիայում նրան հանգիստ չթողեցին :Նրա տաղանդը համարում էին ոչ երկրային երևույթ:Այդպիսի թա՜փ,հզորությո՜ւն :Ոչ,Աստծու ստեղծած էակի մեջ այսքան կրակ լինել չի կարող :«Դա մարդ չէ,այլ ինքը՝ սատանան:Հապա նայեք դեմքի՜ն,մատների՜ն:Ոտքից գլուխ չար ոգի է»,-շշնջում էին հետևից:
   Այդ տարիներին կաթոլիկական եկեղեցու իշխանությունն անսահմանափակ էր,բայց Պագանինին երբեք գլուխ չծռեց: Դա ավելի էր համոզում տգետ միջավայրին ,թե նա կապված է սատանային: Ուրեմն անպատիժ մնալ չի կարող:Կաթոլիկ եկեղեցու մոլի սպասավոր Նովին հանձնարարություն ստացավ կրնկակոխ հետևել նրան,խանգարել,վարկաբեկել:Մերթ համերգից առաջ գողանում էին կոշիկները,մերթ նվագախմբի անդամներին կարգադրում չնվագել ,լքել ջութակահարին:Պատահեց նույնիսկ ,որ բեմ դուրս գալուց առաջ կտրեցին նրա ջութակի երեք լարերը:Պագանինին չընկրկեց:Մեկ լարի վրա կատարեց իր իսկ ստեղծագործությունը ,և ավարտին ունկնդիրներն ապշանքով լսեցին ,թե ինչպես նվագաաղեղը սահեց և պարզ արտաբերեց ՝հի-մար-ներ:Ջութակը խոսում էր,ջութակահարը՝ծիծաղում իր թշնամիների վրա՝:
Ցանկանալով փախչել խավարամիտ միջավայրից ՝Պագանինին մեկնեց համերգային շրջագայության Վիեննա,Փարիզ:
Խենթացել,խելագարվել էր Փարիզի երաժշտասեր հասարակությունը:Պագանինիի ջութակը խոսում էր ,ծիծաղում,լալիս, հեկեկում:Չլսվա՜ծ բան :Ահա թե ինչ է գրում երաժշտության տեսաբան Լյուդվիգ Բեռնեն,«Սա սատանայական տեսիլք է:Նրա լսողները բռնվում են ինչ-որ խելագարությամբ:Հենց որ նրա նվագաաղեղը քսվում է լարերին,սեփական կյանքըդ դադարում է :Մոգ է,կախարդ ,առասպել»:
   Պագանինին համերգներից հսկայական եկամուտներ էր ստանում,որը ավելի էր գրգռում կաթոլիկական եկեղեցուն:Չէ որ դրանց մի մասը կարող էր սուրբ հայրերի  գրպանը մտնել:Զու՜ր հույսեր:Սատանայի անառակ որդին դարձի չէր գալիս:Բայց երկար էին եկեղեցու  ձեռքերը:Խայտառակ  հոդվածներ էին ջութակահարի մասին տպվում թերթերում,խափանվում համերգները:Նույնիսկ թունավորեցին,և նա ընդմիշտ զրկվեց ձայնից,խոսելու ընդունակությունից:
  Հետմահու նույնպես հանգիստ չունեցավ Պագանինին:Նա մեռել էր առանց սուրբ հաղորդության ,առանց զղջման  ու թողության :Ուրեմն պիղծ էր  և Աստծու ձեռքով ստեղծված հողում հանգչելու իրավունք չուներ :Անհավատալի է,բայց և փաստ,որ հիսունվեց  տարի նրա ցինկի դագաղը շրջեց տեղից տեղ ,դեգերեց  Միջերկրական ափերով: Որդին շատ երկրների դռներ բախեց ,որ մի ափ հող տրամադրեն  հանճարեղ հորը :Ապարդյու՜ն:Կաթոլիկական եկեղեցու խոսքը օրենք էր :
Եվ միայն 1896 թվականին որդուց պոկելով Պագանինիի գրեթե ամբողջ ժառանգությունը՝ մեկ միլոն հարյուր հազար ֆրանկ ոսկի՝ հռոմի  քահանայապետը թույլատրեց  հետմահու թողություն  տալ Պագանինիի մեղքերին և թաղել սեփական կալվածքի պարտեզում:
Հանճարեղ ջութակահարի աճյունը վերջապես  խառնվեց հողին....

                        Ըստ Ն. Վինոգրադովի՝ 



                                                                          (()) 

Պագանինին  հաճախ էր  մտնում խաղաղտուն,որտեղ իր հոր նման  պարբերաբար տանուլ էր տալիս մեծ գումար...Եվ միայն մի անգամ ընկերոջ հետ մտնելով   խաղատուն՝ գրպանում ունենալով մի քանի լիրա  ՝շահեց մեծ գումար..«Դա նա է,  սատանան» սարսափահար  բացականչեց Պագանինին...(Նա չափազանց սնահավատ էր...)
-Միգուցե՞ Աստված օգնեց քեզ շահել այդ մեծ գումարը,-շտապեց հանգստացնել նրան ընկերը...
Բայց երաժիշտն առարկեց.
-Հազիվ թե ,Աստված այնպես աներ,որ մարդն ստանար «լիքը» չվաստակած փող...
Այդ օրվանից Պագանինին այլևս չմտավ խաղատուն...


Հայտնի երաժիշտները լսելով Պագանինիին պատրաստ էի «կտակ գրել»..)))
  Նա լի էր խորհրդավորությամբ...Հաճախ էր խոսում իր վարպետության անսովոր գաղտնիքների մասին ,որը կբացահայտի միայն իր կարիերայի ավարտից հետո...
Իսկ իրականում միամիտ հանդիսատեսին Պագանինին զարմացնում էր ոչ միայն իր տաղանդով ,այլ նաև անսովոր տեխնիկայով և կատարման անբասիր մաքրությամբ...Այդ ժամանակ դեռ ջութակի հարուստ հնարավորությունները բացահայտված չէին...Պագանինին ինքն էր գտնում նոր էֆեկտներ...
Մի երկպագու ,երբ Պագանինին կատարել է  իր կոմպոզիցիան երկու լարերով, հիացական բացականչել է .«Դուք անտանելի մարդ եք:Ոչինչ չեք թողնում մյուսներին:Ո՞վ կարող է հաղթել ձեզ:Միգուցե նա ,ով կկատարի մեկ  լարո՞վ ,բայց դա անհնար է»:
Մի քանի շաբաթ անց Պագանինին նվագեց  սոնատ մեկ  լարով ...

Ջութակահար Բենեշը առաջին անգամ  լսելով հանճարեղ երաժշտին ,այնպես է ցնցվել  նրա կատարողական վարպետությամբ, որ ասել է ընկերոջը..«Մեզ արդեն հարկավոր է կտակ գրել»:
-Ոչ բոլորը ,- տխրությամբ պատասխանել է հայտնի երաժիշտ Իյելը,որն արդեն մի քանի տարի է ծանոթ էր Պագանինիին ,-անձամբ ես երեք տարի առաջ եմ մեռել....)))


Պագանինի ուներ ջութակների թանկարժեք հավաքածու...
Այնպիսի թանկարժեք գործիքներ ,ինչպիսիք են Ստրադիվարիուսի ,Ամատիի,Գվարների ջութակը,,,
Իր ամենասիրած ՝Գվարներիի ջութակը նա կտակում է հայրենի քաղաքին: Չէր ուզում ,որ ինչ-որ մի ուրիշ երաժիշտ նվագեր այդ ջութակով...
Երաժշտի  մահից հետո նրա սիրելի Ջութակին տրվեց «Պագանինիի այրին» անունը ...


Պագանինին ոչ միայն ցրված էր  ,այլ նաև չափազանց անտարբեր  իր կյանքի իրադարձությունների հանդեպ ..Նա նույնիսկ իր ծննդյան օրն ու տարին չէր հիշում...
Հիշողության նման «բացթողումներին» Պագանինին բավականին անտարբեր էր վերաբերվում.
-Իմ հիշողությունը գլխումս չէ,այլ մատներիս մեջ,երբ նրանք պահում են գործիքը...


Մի համերգի ժամանակ գերմանացի ջութակահար և կոմպոզիտոր Հենրիխ Էռնստը կատարում էր Պագանինիի «Nel cor piu non mi sento»-ն:Հեղինակը ներկա էր համերգին...Լսելով իր վարիացիաները նա շատ զարմացավ...Խնդիրը նրանում էր,որ Պագանինին երբեք չի տպագրել իր աշխատանքները...Միգուցե՞ վարիացիաները Էռնստը սովորել է  լսողությամբ:Չէ ,անհնարին է ... 
Հաջորդ օրը ,երբ Էռնստը այցելեց Պագանինիին ,նա շտապ բարձի տակ ինչ-որ թղթեր թաքցրեց.
-Այն բանից հետո ,ինչ արեցիք դուք,ես պետք է վախենամ ոչ միայն ձեր ականջներից,այլ նաև աչքերից....))))

Երբ Պագանինիին փոխանցեցին պալատում համերգ տալու  Անգլիայի թագավորի հրավերը  (ջութակահարի  պահանջած վճարի  կեսով) ,երաժիշտը պատասխանեց.
-Ինչի՞ համար այդպիսի ծախսեր անել,Նորին մեծությունը կարող է լսել ինձ ավելի փոքր գումարով ,եթե համերգը լսելու համար թատրոն հաճախի...)))

Չարակամները կտրում են Պագանինիի ջութակի բոլոր լարերը,բացի մեկից.....Ջութակահարը չընկրկեց դժվարության առջև ...ինչպես միշտ ,փայլուն  կատարեց ...

Իմանալով այդ մասին ,երկրպագուներից մեկը հարցրեց.
-Մաեստրո,իսկ բացարձակապես առանց լարերի դուք կկարողանայի՞ք նվագել...
-Դատարկ բան է ,-քմծիծաղ տվեց Պագանինին,-և միայն իրեն բնորոշ վիրտուոզությամբ թմբուկի վրա  կատարեց պիցիկատո...))))







4 комментария:

  1. ....Անթափանց խավարի ժամանակներ .... Երբ Աստծո տաճարում նստած Աստծո պաշտոնակատարներն իրենց աստված են կարծել.... անօրենության մարդիկ...իսկական խավարի...կորստի որդնիներ ,որոնք Լույսի հետ բնավ առնչություն չեն ունեցել...

    Անահիտ ջան,շնորհակալ եմ,շատ...հավատարիմ ընթերցող ես...)))

    ОтветитьУдалить
  2. es arajin angam em canotanum zer kayqin. shaaat lavn e u cavum em vor ush em kardacel zer garcner@ bayc kuxem shaaaat lavn eq

    ОтветитьУдалить
  3. Շնորհակալ եմ ,Արմինե Գրիգորյան..., որ գտաք ինձ... և ընկերակցելու համար նույնպես Շնորհակալ եմ...))

    ОтветитьУдалить