Мой список блогов

среда, 25 января 2012 г.

Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի... «Մի սիրո պատմություն» շարքից



Նա սիրահարվեց նրան...
Նա այդ ժամանակ ապրում էր Փարիզում,Ռոբեր Օսեյնի կինն էր...կինոաստղ...նկարահանվում էր Մարչելո Մաստրոյանիի,Մարլոն Բրանդոյի հետ...նրա մասին կարելի էր երազել ՝ինչպես երկնքի ամենապայծառ աստղի...Նա էլ երազում էր...
Նրանք՝Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին հանդիպեցին Մոսկվայում ընթացող  միզազգային կինոփառատոնի ժամանակ:
Մարինա Վլադիին հրավիրեցին թատրոն ,ուր բեմադրվում էր  Եսենինի «Պուգաչով»-ը:Վիսոցկին կատարում էր Խլոպուշայի դերը : Բեմադրությունը մեծ տպավորություն թողեց Վլադիի վրա:Ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ռեստորանում....նստած էին մի սեղանի շուրջ:Վիսոցկին մոտեցավ այդ «ֆրանսիական հրաշքին» ու կամաց արտաբերեց .«Վերջապես ես  հանդիպեցի Ձեզ...ուզում եմ գնալ  այստեղից  ու երգել միայն Ձեզ համար»:
....Եվ ահա, նա արդեն նստած է նրա ոտքերի մոտ ու կիթառի հնչյունների տակ  իր ամենալավ երգերն է երգում նրա համար:Հետո ,ինչպես զառանցանքի մեջ,արտասանեց,որ արդեն վաղուց է խենթի պես սիրում նրան...նա պատասխանում է տխուր ժպիտով .«Վոլոդյա ես երեք օրով եմ եկել Մոսկվա ...և  ես  ունեմ երեք երեխա ...»:
  Որոշ ժամանակ անց Վոլոդյայի ընկերներից մեկի տանը  նրանք կրկին հանդիպեցին :Մարինան խնդրեց բոլորին իրենց մենակ թողնել....մի ամբողջ գիշեր նրանք խոսեցին իրենց սիրո մասին....
1970թ  ամուսնացան ..երեք օրով մեկնեցին ամուսնական ճամփորդության ..դրանք նրանց համատեղ կյանքի լավագույն երեք օրերն էին...քաղցր առանձնություն...ծովի բույր ...վրացի սիրաշատ ընկերներ...հյութեղ խորոված...տնական գինի...
Հետո բաժանում .....Նա Մոսկվայում է,Մարինան ՝Փարիզում...միանման տխուր օրեր...դժվարություներ երեխաների հետ...Վոլոդյային  Ֆրանսիա մեկնելու  թույլտվություն չեն տալիս: Հաղորդակցվելու համար մնում  է միայն  նամակագությունն ու հեռախոսազանգերը...
Միայն ամուսնությունից վեց տարի անց Վիսոցկուն  արտասահման մեկնելու թույլտվություն տվեցին ...դրա համար Մարինան ստիպված եղավ ժամանակավորապես դառնալ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ:Նրանք հանդիպեցին  ու արեցին ամեն ինչ բացթողնվածը լրացնելու համար...Մարինան Վիսոցկու համար համերգներ էր կազմակերպում Փարիզում....ճանապարհորդում էին աշխարհով մեկ ...զբոսնում ..վայելում կյանքը...  Սովետական Միությունում   Վիսոցկին  առաջինն է    ունեցել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա.....
....Հունգարիայում Մեսսարոշը նկարահանեց «Նրանք երկուսն են » ֆիլմը հատուկ այն նպատակով,որ Վիսոցկին կարողանա գալ կնոջ մոտ ....
Ամեն ինչ բարեհաջող էր թվում ...սակայն ինչ-որ բան արդեն կոտրվել էր նրա մեջ....
  Չնայած իր մեծ ժողովրդականությանը, իշխանությունը չէր ուզում «ճանաչել» և ընդունել Վիսոցկուն...նրա բանաստեղծությունները չէին տպագրվում,ձայնասկավառակները չէին թողարկվում ...նրա  պիեսների փորձերն անգամ    արգելվում էր  անցկացնել թատրոնում:Ընտանեկան կյանքն էլ «հեռակա էր»...նույնիսկ ելքի վիզաները,որոնք ստիպված էր «խոնարհաբար» խնդրել՝ ուրախություն չէին պատճառում...Իր ապրումներն ու հույզերը նա ճնշում էր նարկոտիկներով ...«խեղդում ալկոհոլի մեջ...»:
Վիսոցկին փորձում է հաղթահարել իր հիվանդությունը...հասկանալ ինքն իրեն...Եվ իր «Համլետի» նման սկսում է մտորել,խորհել  կյանքի ու մահվան իմաստի շուրջ:
«Քո սառնությունն իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա Վլադին,-որը ոչ հազվադեպ է ամուսնինների միջև,ովքեր ապրել են միասին ավելի, քան 10 տարի...այն ,որ դա մորֆիի պատճառով է՝ ես այն ժամանակ չգիտեի...իսկ գլխավորը,թերևս,  քո հուսահատությունն էր ...Ես տեղեկանում եմ քո մշտական դավաճանությունների,անհավատարմության մասին...ես հիվանդ եմ խանդով...Ես միանգամից չհասկացա,որ դրանք  կյանքից կառչելու հուսահատ փորձեր էին...փորձում էիր ապացուցել ինքդ քեզ,որ  դու դեռ գոյություն ունես.....դու փորձում ես դրա մասին ինձ ասել... բայց ես դա  չեմ լսում ...վերջ...փակուղի...դու միայն կարող ես գոռալ կարևորի մասին ,իսկ ես նկատում եմ միայն այն,ինչ մակերեսային է...Դու լալիս ես քո սերը,իսկ ես տեսնում եմ միայն դավաճանությունները.....
...Դու,հավանաբար,ակնկալում էիր իմ օգնությունը:Միասին էինք պայքարում քո հարբեցողության դեմ...Բայց մի գիշեր ամեն ինչ ասվեց...ու մեր միջև  չկար այլևս որևէ գաղտնիք  ....ասես մենք նորից վերադարձանք մեր սիրո ակունքին.....միմյանցից թաքցնելու բան չունենք ....դու ասում ես.«Վերջ,հավաքում եմ ինձ բռանս  մեջ ...չէ որ կյանքս դեռ չեմ ապրել»:Դու դողում ես...միայն թե այդ դողը ցրտից չէ...քո մոխրագույն դարձած դեմքին կենդանի ու խոսուն միայն աչքերդ են մնացել  ....»:
 Վիսոցկու   սրտի  առաջին  նոպան  պատահեց Բուխարեստում,1979թ  ...արտիստին փրկեցին սրտի մեջ անմիջական ներարկում անելով ...«Այդ սևազեստ կնոջը հարկավոր չէի»,-ասեց այդ ժամանակ Վիսոցկին ,սակայն ինքը«ամեն ինչ արեց» ,որ մի տարի անց «չուշանա    ժամադրությունից»....
Մեռնելուց մի ամիս առաջ Վիսոցկին գրում է Վլադիին.«Իմ Սեր....գտիր ուժերիս համապատասխան ելք...Պարզապես ուզում եմ խնդրել քեզ՝տուր ինձ հույս...միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք...Ես սիրում եմ քեզ, ու չեմ կարող թույլ տալ ,որ քեզ վատ լինի...Հավատա,հետո ամեն ինչ իր  տեղը կընկնի ,և մենք կլինենք երջանիկ...»:
Առաջին տագնապալից զանգից Մարինան թռավ  Մոսկվա,սակայն ամեն անգամ ավելի էր համոզվում ,որ Վոլոդյային փրկելու  նրա բոլոր ջանքերը   զուր են...ասես Վիսոցկին գիտակցաբար գնում էր  «վերջին » ընդառաջ...
.....11 հունիսի,1980թ...Մարինան ճանապարհում է Վիսոցկուն Մոսկվա...Դեպի օդակայան տանող ճանապարհին նրանք փոխանակում են  մի քանի ծեծված արտահայտություններ.«Քեզ լավ նայիր....հիմարություն չանես...»... և երկուսն էլ հասկացան,որ  արդեն անտանելի հեռու են միմյանցից ...
18 հուլիսի ...Վիսոցկին վերջին անգամ խաղաց «Համլետ»: Այդ երեկո նա իրեն վատ էր զգում: Կուլիսների հետևում բժիշկը պարբերաբար ներարկումներ էր անում...
29 հուլիսի...Վոլոդյան  նորից պիտի մեկներ Փարիզ ,Մարինայի մոտ...ավաղ ...Վիճակված չէր...
Հունիսի 23-ին նրանց վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ...
Պատմում է Մարինան.«Իսկ 25-ի առավոտյան  4-ին ես արթնացա քրտնքի մեջ կորած..վառեցի լույսը...նստեցի մահճակալին...բարձիս վրա վառ  կարմիր հետք կար... մի մեծ ճզմված մոծակ էր ...ինձ դյութեց այդ  բիծը...հնչեց հեռախոսազանգ...ես գիտեմ.ես չեմ լսի նրա ձայնը...Գիտեմ...
«Վոլոդյան մահացավ»...այսքանը...երկու կարճ բառ... արտասանված անծանոթ ձայնով ...»:
Վիսոցկու հուղարկավորությանը թվում էր ,թե ողջ Մոսկվան է մասնակցում...այդ ժամանակ Մոսկվայում Օլիմպիական խաղերն էին ընթանում...պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չեղավ : Իշխանությունները վախենում էին անկարգություններից...
Տագանկայի տոմսարկղի պատուհանին մի համեստ հայտարարություն էր  փակցված... Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին...նա այսօր «Համլետ» էր խաղալու...
Ոչ -ոք հետ չհանձնեց տոմսը....»:



















Комментариев нет:

Отправить комментарий