Мой список блогов

вторник, 7 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Մնաս բարով,իմ բարեկամ,մնաս բարով

Մնաս  բարով,իմ բարեկամ,մնաս բարով,
Թանկագինս ,իմ սրտի մեջ ես դու մնում ,
Կանխատեսված այս բաժանումը շուտով
Մեզ առջևում  նոր հանդիպում է խոստանում :

Մնաս բարով ,իմ բարեկամ ,անխոս , անձեռք,
Դու մի թախծիր ,վիշտ մի բարդիր քո հոնքերին,
Այս աշխարհում մեռնելն,  այո ,նոր չէ երբեք ,
Բայց ապրելն էլ ,անշուշտ ,նոր չէ բոլորովին:

Սերգեյ Եսենին Ես այսքան հոգնած դեռ չէի եղել

    
Ես այսքան հոգնած դեռ չէի եղել:
Այս թաց աշնան մեջ ու մառախուղի
Երազում տեսա ես իմ կյանքը խենթ
Ու տեսա կապույտ երկինքն իմ գյուղի:

Ինձ շատ կանայք են սիրել աշխարհում,
Ես էլ եմ սերս շատերին ցրել,
Եվ դրանից չէ՞ ,որ մթին մի ուժ
Ինձ դառն օղուն է մտերմացրել:

Սերգեյ Եսենին Ունի կանաչ,կանաչ վարսեր

Ունի կանաչ,կանաչ վարսեր
Ու կուրծք ունի նա կուսական,
Օ՜,նուրբ կեչի,քնքուշ իմ սեր,
Ի՞նչ ես ջրին նայում այդքան:

Ի՞նչ է արդյոք շրշում քամին,
Ափի ավազն ի՞նչ է ասում,
Գուցե,կեչի, քո ճյուղ-ծամին
Լուսինն իբրև սանր ես ուզում:

Սերգեյ Եսենին Սուրում է լճի վարդագույն ջրում

Սուրում է լճի վարդագույն ջրում
Աշնան ոսկեղեն տերևի հյուլը,
Ինչպես թիթեռն է  նվաղած սուրում
Դեպի խավարում առկայծող հուրը:

Ես գերված եմ այս գիշերով խաղաղ,
Հարազատ են ինձ դեղնած արտերը,
Աշնան հողմն,ինչպես սիրահար տղա,
Բարձրացընում է կեչու փեշերը:

Սերգեյ Եսենին Նման չէ գարունն,ավա՜ղ,խնդության

Նման չէ գարունն,ավա՜ղ,խնդության,
Եվ արևից չէ ավազը դեղին:
Հնդկացորենի աղվամազն է տաք
Իր գույնը տվել քո այդ ձեռքերին:

Երդվեցինք կապույտ  ջրատեղի մոտ,
Ճերմակափետուր կարապի վրա,
Որ մենք միասին կլինենք հավետ
Եվ երբեք ,երբեք չենք թողնի իրար:

Սերգեյ Եսենին Անցավ օրը,և սահմանը կարճացավ

Անցավ օրը,և սահմանը կարճացավ,
Իմ մեկնումի պահը դարձյալ մոտեցավ:
Ես հատում եմ մատիս թեթև շարժումով
Տարիների գաղտնիքների ջուրը մով:

Ճակատագրիս ալիքների վրա լուրթ
Կուտակվում է փրփուրների քափը ցուրտ,
Եվ դառնում է լուռ գերության հետքը սառ
Իմ խորոշմած շրթունքի մոտ նոր մի ծալ:

Սերգեյ Եսենին Փռվել է դարձյալ ճերմակ դաշտերին

Փռվել է դարձյալ ճերմակ դաշտերին
Նուրբ ու նախշավոր ծիրանին անծայր,
Եվ ղողաջում է ընդերկար ու զիլ
Նիժեգորոդյան զանգակը դարձյալ:

Դու ցույց ես տալիս քողի տակ միգոտ
Հրապույրները քո աղջկական.
Եվ հովն է շոյում շեկ ծամերը քո
Գլխաշորիդ տակ քնքշորեն այնքան:

Սերգեյ Եսենին Ճերմակ բաճկոն ու կարմիր գոտիկ

Ճերմակ բաճկոն ու կարմիր գոտիկ,
Կակաչ եմ քաղում մարգում մոտիկ:

Շուրջպարն է թնդում գյուղի ծայրին,
Երգում է այնտեղ իմ սիրուհին:

Հիշում եմ,ինչպես նա ինձ դաղեց.
«Քո շեկ քաքուլն իմ հոգին հանեց,

Սերգեյ Եսենին Ցնորք


Մութ եղևնուտում ոսկուն են տալիս
Ուռենիների տերևները չոր.
Ես բարձր ափն եմ ահա դուրս գալիս,
Ուր լճախորշն է օրորվում անդորր...
Զույգ կիսալուսնի ցնցվող պոզերից
Պղտորվել է լիճն ինչպես շեկ մի ծուխ.
Չտարբերելով ջուրը սեզերից,
Ջրահավն է ճահճում լալիս կամացուկ:
Հնձված,ամայի այդ մարգագետնից
Լսում եմ մի կանչ ինձ այնպե՜ս ծանոթ.
Իմ մտերմուհի,դու կանչում ես ինձ
Թախծելու՝նիրհուն քո ափերի մոտ...
Բազում տարիք  են իմ գլխով սահել,
Խինդ ու ցավեր եմ տեսել ես բազում,
Բայց սրբությամբ եմ սրտիս մեջ պահել
Քո մշուշային թևերը նազուկ:

суббота, 4 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Կյանքը խաբկանք է... Սև գիշերը կինտեց հոնքերը


Կյանքը խաբկանք է՝ թախիծով գերող,
Եվ ուժեղ է նա , ուժեղ է այնքան,
Քանի որ իր բիրտ ,կոպիտ ձեռքերով
Գրեր է գրում նա օրհասական:

Ու միշտ,աչքերս եմ երբ փակում մի պահ,
Ասում եմ .« Միայն իմ սիրտը հուզիր,
Կյանքը խաբկանք է, բայց նա էլ հաճախ
Խնդությունով է զուգում սուտը սին:

Դեմքով՝ ալեհեր երկնքին դարձիր 
Ու երբ լուսնյակով բախտդ գուշակես,
Խաղաղվիր ,ո՛վ մարդ , ու մի պահանջիր
Ճշմարտությունն այն,որը պետք չէ քեզ»:

Լավ է թխենու ճերմակ բուքի մեջ
Խորհել ,որ կյանքն է լոկ մի արահետ,
Թե խաբեն թեթև աղջիկները քեզ,
Բարեկամներդ թող խաբեն քեզ հեշտ:

Թող հոգիս շոյող մեղմ խոսքը հնչի,
Թող որ չար լեզուն խոցի սիրտն իմ խոր,
Վաղուց պատրաստ եմ ես ամեն ինչի,
Ես ամեն ինչի վաղուց եմ սովոր:

Մրսում է հոգիս այս բարձունքներում,
Ջերմություն չունի աստղի հուրը ջինջ,
Ում սիրել եմ ես ՝ դարձել են հեռու,
Ումով ապրել եմ՝ մոռացել են ինձ:

Այդպես  հալածված, մերժված, բայց էլի
Ես ժպիտով եմ դիտում այգը ջինջ,
Այս հողի վրա՝ մոտ ու սիրելի,
Շնորհակալ եմ ես ամեն ինչից:
1925
թարգմ. Վ. Դավթյան

Жизнь — обман с чарующей тоскою,
Оттого так и сильна она,
Что своею грубою рукою
Роковые пишет письмена.
Я всегда, когда глаза закрою,
Говорю: «Лишь сердце потревожь,
Жизнь — обман, но и она порою
Украшает радостями ложь».
Обратись лицом к седому небу,
По луне гадая о судьбе,
Успокойся, смертный, и не требуй
Правды той, что не нужна тебе.
Хорошо в черемуховой вьюге
Думать так, что эта жизнь — стезя.
Пусть обманут легкие подруги,
Пусть изменят легкие друзья.
240
Пусть меня ласкают нежным словом,
Пусть острее бритвы злой язык.
Я живу давно на все готовым,
Ко всему безжалостно привык.
Холодят мне душу эти выси,
Нет тепла от звездного огня.
Те, кого любил я, отреклися,
Кем я жил — забыли про меня.
Но и все ж, теснимый и гонимый,
Я, смотря с улыбкой на зарю,
На земле, мне близкой и любимой,
Эту жизнь за все благодарю.

17 августа 1925



Սև գիշերը կինտեց հոնքերը,
Ինչ-որ ձի է կապված  իմ բակում ,
Երեկ չէ՞ր լքեցի ես քո սերը,
Ջահել կյանքս  թողի պանդոկում:

Օ՜, նժույգ իմ , զսպիր քո խրխինջը,
Մեր օրերը անցան առանց հետք.
Գուցե վաղն հիվանդի իմ մահիճը
Ինձ հանգիստ կբերի առհավետ: