Мой список блогов

вторник, 8 января 2013 г.

Ո՞Ւր է հեռանում սերը




Ո՞Ւր է հեռանում  սերը,-  հարցրեց հորը փոքրիկ երջանկությունը.
-Նա մեռնում է,որդիս,մարդիկ չեն պահպանում այն ,ինչ ունեն...պարզապես չգիտեն սիրել :
Փոքրիկ երջանկությունը մտածեց.«Երբ մեծանամ ՝անպայման կօգնեմ մարդկանց»:

Անցան տարիներ:Մեծացավ երջանկությունը...Նա հիշեց իր խոստումն ու ամեն կերպ աշխատում էր օգնել մարդկանց:Սակայն մարդիկ չէին լսում նրան...
Եվ կամաց-կամաց երջանկությունը  փոքրացավ ,դարձավ թուլակազմ,  վտիտ:Շատ վախեցավ ,որ կանհետանա բոլորովին , և որոշեց ճամփա ընկնել ու որոնել «դարման» իր տկարությանը...
Երկար գնաց երջանկությունը ՝ ճանապարհին  ոչ ոքի  չհանդիպելով:Դրանից ավելի վատացավ նրա վիճակը:ԵՎ նա  մի սաղարթախիտ ծառի տակ նստեց  հանգստանալու:Նոր էր փակել աչքերը,երբ լսեց մոտեցող քայլերի ձայն...բացեց աչքերն ու տեսավ ,որ մի զառամյալ տատիկ է անցնում...Շտապեց երջանկությունը նրա մոտ.
-Շատ հոգնած կլինեք,նստեք,մի փոքր հանգստացեք,-հորդորեց պառավին երջանկությունը...
Վիրավորական է ,երբ քեզ ծեր են համարում,-տրտնջաց պառավը...ես դեռ այնքան երիտասարդ եմ ...Իսկ  իմ անունը  ՍԵՐ է...
-Ա՜խ,ուրեմն դուք եք Սերը,-զարմացած բացականչեց երջանկությունը..Բայց ինձ ասել էին,որ սերն ամենահիասքանչ բանն է աշխարհում...
Սերը ուշադիր նայեց նրան ու հարցրեց.
-Իսկ դու ո՞վ ես:
-Ես երջանկությունն եմ:
-Ահա թե ինչ...Իսկ ինձ  ասել էին ,որ երջանկությունն է ամենագեղեցիկը ...և այդ ասելով նա իր ցնցոտիների միջից հանեց հայելին ու պարզեց երջանկությանը...
Երջանկությունը տեսավ իր արտացոլումն ու բարձրաձայն լաց եղավ...Սերը մոտ նստեց նրան ու քնշորեն գրկեց.
-Ի՞նչ են արել մեզ հետ  չար մարդիկ ,-հեծկլտաց երջանկությունը:
-Ոչինչ,-ասաց Սերը,-եթե մենք միասին լինենք ՝ շատ արագ  կգեղեցկանաք , կերիտասարդանանք ...
Եվ ահա ,այդ սաղարթախիտ ծառի  տակ  էլ Սերն ու երջանկությունը պայման կապեցին,որ կլինեն անբաժան...))))))»
Այդ ժամանակից ի վեր ,երբ որևէ մեկի կյանքից հեռանում է Սերը՝հեռանում է նաև Երջանկությունը...
Առանձին ապրել նրանք չեն  կարող ....Իսկ մարդիկ մինչև օրս դա չեն կարող հասկանալ...

Комментариев нет:

Отправить комментарий