Мой список блогов

вторник, 22 января 2013 г.

...միայն ժամանակը գիտի սիրո կարևորությունը...

  Մի կղզում ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները.Ուրախությունը,Հպարությունը,Թախիծը,Գիտությունը և այլն ...Նրանց հետ էր ապրում նաև Սերը...

Մի անգամ զգացմունքները նկատեցին,որ կղզին սուզվում է օվկիանոսի մեջ և շուտով կխորտակվի...Նրանք լքեցին կղզին:Չէր շտապում միայն Սերը...Բայց  ,երբ նա համոզվեց ,որ կղզուն փրկության հույս չկա,սկսեց օգնություն կանչել...
Այդ պահին կղզու մոտով անցնում էր Հարստության շքեղ նավը:Սերը խնդրեց տեղ տալ իրեն ...Հարստությունը հրաժարվեց,պատճառաբանելով,որ նավի վրա մեծ հարստություն կա և  սիրո համար բնավ տեղ չկա...
Սերը դիմեց Հպարտությանը:Ի պատասխան լսեց,որ նրա ներկայությունը կխաթարի նավի կարգ ու կանոնը...
Սերն աղերսանքով դիմեց Թախծին.«Օ,Սեր,-պատասխանեց Թախիծը,-ես այնքան տխուր եմ,որ պետք է միայնակ մնամ»:

Կղզու մոտով անցնում էր Ուրախության նավը:Բայց նա այնքան զբաղված էր խրախճանքներով,որ չլսեց Սիրո աղերսը...
Հանկարծ Սերը մի ձայն լսեց .«Արի ինձ մոտ,ես կվերցնեմ քեզ ինձ հետ»:Սերը տեսավ ալեհեր  ծերունուն և այնքան երջանիկ էր,որ մոռացավ հարցնել նրա անունը...Սիրուն  հասցնելով  ցամաք ՝ծերունին անհետացավ...
Սերը դիմեց Գիտությանը.«Ասա ինձ ,խնդրում եմ ,ով էր այդ ծերունին»:
Դա ժամանակն է,-պատասխանեց Գիտությունը:
-Ժամանա՞կը,-զարմացավ Սերը,-և  ինչո՞ւ օգեց ինձ...
-Միայն ժամանակը գիտի և հասկանում է ,թե որքան կարևոր է սերը մեր կյանքում,-պատասխանեց Գիտությունը... 
                                     
                 


Комментариев нет:

Отправить комментарий