Мой список блогов

вторник, 28 августа 2012 г.

Ինչու Cherche la femme...







  • Խոսքի պատմություն...

  • Ինչու Cherche la femme...  այս արտահայտությունը մենք հաճախ  գործածում ենք  բացասական համատեքստում...համարելով ,որ ամեն մի հանցագործության մեջ « անպայման կնոջ մատը խառն է» ...զարմանալի է,չէ??,արտահայտությունը ֆրանսիական է,իսկ ֆրանսիացիները հայտնի են կանանց հանդեպ հարգալից վերաբերմունքով... :))
    Միգուցե նրանք այս արտահայտության մեջ այլ իմաստ են դրել ...???թերևս...այդպես էլ կա :))

    Սակայն,ահա,այդ խոսքի պատմությունը...

    Փնտրեք կնոջը... Սա մեջբերում է հայր Դյումայի «Փարիզի Մոհիկանները» քրեական վեպից...Այդ վեպում այս արտահայտությունը  սիրում էր կրկնել   ոստիկանության մի աշխատակից,որի նախատիպն էր   Փարիզի հայտնի խուզարկու Գաբրիել դը Սարտին... գուցե այդպես է,սակայն Սարտին էլ իր հերթին կրկնել է հռոմեացի  բանաստեղծ Յուվենալին,որն իր  մի  երգիծական ստեղծագործության մեջ գրել էր հետևյալը.«Հազիվ թե գտնվի մի դատական գործ,որտեղ վեճի պատճառը կին չլինի»

    2 комментария:

    1. Ֆրանսերենում տվյալ թևավոր խոսքը ունի այն նույն ու միակ իմաստը, որ բոլորիս է հայտնի: Ճիշտ էլ նշել եք ծագման աղբյուրը՝ Դյումա՝ Փարիզի մոհիկանները: Արտահայտությունը՝ «Cherchez la femme, pardieu! cherchez la femme!» ՝ «Փնտրե՛ք կնոջը, գրողը տանի, փնտրե՛ք կնոջը», վեպում կրկնվում է մի քանի անգամ: Բացատրությունը նույնպես ճիշտ եք տվել: Որպես հավելում ասեմ, որ, համանուն պիեսում օգտագործված է արտահայտություն՝«Il y a une femme dans toutes les affaires; aussitôt qu’on me fait un rapport, je dis: „Cherchez la femme!“»՝ «Բոլոր գործերում կա կին.Ամեն անգամ, երբ ինձ հաշվետվություն են բերում, ես ասում եմ՝ Փնտրե՛ք կնոջը:

      ОтветитьУдалить
    2. Դեռ ժամանակների սկզբից է մեղավոր եղել կինը....)))Այո,այնպես է ստացվել,որ գրեթե բոլոր պատմական իրադարձությունների մեջ հարկավոր է «փնտրել մեղավոր կնոջ մատնահետքեր» )))
      ա՜խ,այդ քնքուշ ու շատ վտանգավոր կինը....(Ըստ Նիցշեի «Աստծո երկրորդ սխալը».)..)))) եթե ամենուր և միշտ մեղավոր է-ուրեմն ոչ միայն ազատ է կամքով ,այլ նաև օգտվում է իր ազատությունից..)))))
      Շնորհակալ եմ , Վաչե Կարապետյան ,մեկնաբանության ու հրաշալի լրացումների համար...

      ОтветитьУдалить