Мой список блогов

четверг, 14 марта 2013 г.

Վան Գոգը գրում է եղբորն իր դժբախտ սիրո մասին


Van Gogh, Vase with Honesty,1884





  •  ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ «Կյանքի ծարավը»







  • ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ « Հանդիպում ճակատագրի հետ»







  • Վան Գոգ







  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Վան Գոգը գրում է եղբորն իր դժբախտ սիրո մասին 



    «Կյանքն ինձ համար շատ թանկ է դարձել ու ես երջանիկ եմ,որ սիրում եմ :Իմ սերն ու իմ կյանքը մեկ  ամբողջ են,-գրել էր Վինսենթն ու համեմատել իր սերը մի կտոր սառույցի հետ ,որը նա սեղմում է իր կրծքին ,որպեսզի հալեցնի....»:

    «Ամենասկզբից այդ սիրո մեջ ես զգացի,որ եթե չնետվեմ նրա մեջ գլխովին ,չտրվեմ ամբողջությամբ և ընդմիշտ, ապա բացարձակապես որևէ  շանս չեմ ունենա...Բայց ի՞նչ տարբերություն ինձ համար ,այդ հնարավորությունը մեծ կլինի ,թե փոքր...
    Ես ուզում եմ ասել. պե՞տք է կամ կարո՞ղ  եմ  ես դա ի նկատի ունենալ,երբ սիրում եմ ...
    Չկա որևէ  միտք հաղթանակի մասին...Դու սիրում ես ՝որովհետև սիրում ես...

    Երբ ես հանդիպեցի այդ կնոջը ,նա իմ ուշադրությունը գրավեց իր հիվանդոտ տեսքով,բայց ինձ համար նա հիասքանչ էր...Ես նրա մեջ գտա այն ,ինչն իսկապես անհրաժեշտ էր ինձ...Կյանքը նրան շատ հարվածներ ու վիշտ էր բերել...Վիշտն ու թշվառությունը թողել էին իրենց հետքը... նա իմ լավագույն նկարի բնորդուհին էր...
    Իսկ հետո ես  եկա Ամստերդամ ,որտեղ ինձ ասացին .«Ձեր համառությունը զզվելի է»:Ես մտցրի  մատներս լամպի կրակի մեջ ու ասացի.«Թույլ տվեք ինձ տեսնել նրան ,քանի դեռ պահում եմ  ձեռքս կրակի մեջ»:


    Հ.Գ.Կէէ Ֆոս ...Ինչպիսի՞ն էր այդ կինը ,որը համարձակվել էր մերժել հանճարին՝չկան տեղեկություններ...Սակայն այն մարդու անունը,որի Սերը  նա արհամարհեց ,դասվեց անմահների շարքին ...
    Շարունակելի


                                                  

    Комментариев нет:

    Отправить комментарий