Мой список блогов

вторник, 12 марта 2013 г.

Էյնշտեյն- Մարի Վինթելեր




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Էյնշտեյն- Մարի Վինթելեր    

    «Մեծ շնորհակալություն քո անչափ հմայիչ նամակների համար ,որոնք ինձ անսահման ուրախացնում են...ինչ երանություն է սեղմել սրտին թղթի կտորը,որին քնքշորեն նայել են ինձ համար այդքան թանկ քո գեղեցիկ
    աչքերը....որի վրայով սահել են քո նուրբ մատները...իմ փոքրիկ հրեշտակ, հիմա ,առաջին անգամ կյանքում ,ես լիովին զգացի ,թե ինչ է նշանակում կարոտել տանն ու թախծել մենության մեջ...սակայն սիրո քաղցրությունն ավելի ուժեղ է,քան բաժանումի ցավը...Միայն հիմա եմ հասկանում,իմ արև,թե որքան  անհրաժեշտ ես դու ինձ երջանիկ լինելու համար ....Դու իմ հոգու համար համարվում ես ավելին,քան երբևէ ողջ աշխարհն է համարվել....»:
    Մարին պատասխանեց նրան նույն կրքոտությամբ.«Ես չեմ կարող գտնել բառեր պարզապես այն պատճառով,որ  նրանք գոյություն չունեն բնության մեջ,որ պատմեն այն մասին ,թե ինչ երանություն է իջել ինձ վրա այն ժամանակից ի վեր ,երբ քո պաշտելի հոգին որպես հանգրվան  ընտրեց իմ հոգին...Ես սիրում եմ քեզ հավիտենական սիրով ...և թող Աստված օգնի և պահպանի քեզ....»:
    Ահա ,մի հատված ևս ...Մեկ այլ նամակում   19-ամյա Մարին գրում է 17-ամյա Ալբերտին. «Սիրելի՛ս...սիրելի՛ս...թանկագինս...վերջապե՛ս...վերջապես ես երջանիկ եմ...երջանի՛կ...ինչպես  տեղի է ունենում միայն այն ժամանակ,երբ ստանում եմ թանկարժեք...թանկարժեք  քո նամակները»:    

    «Ինչքան   տարօրինակ է աղջկա հոգին... ,-պատասխանեց նրան սեփական կենսափորձից իմաստացած  20-ամյա Ալբերտը...Մի՞թե Դուք իսկապես հավատում եք ,որ կարող եք գտնել անխռով երջանկություն մեկ այլ մարդու միջոցով ,եթե նույնիսկ այդ անձը միակ սիրելի տղամարդն է....Սեփական փորձից  շատ մոտից  եմ ծանոթ այդ «կենդանուն» ...քանզի ես նրանցից մեկն եմ.... Ես հաստատ գիտեմ,որ տղամարդկանցից ավելին ակնկալել հնարավոր չէ ...այսօր մենք տխուր ենք...վաղը ուրախ..մյուս օրը սառը...հետո նորից դյուրաբորբոք ու հոգնած կյանքից ....հա,քիչ մնաց մոռանայի անհավատարմության ,երախտամոռության,եսասիրության մասին ,որն ավելի բնորոշ է տղամարդկանց ,քան գեղեցիկ աղջիկներին....»:
                                             

    Комментариев нет:

    Отправить комментарий