Мой список блогов

понедельник, 20 августа 2012 г.

Ալան Լայթման «Էյնշտեյնի երազները»


Ալան Լայթման   «Էյնշտեյնի երազները...Einstein's dreams»
գիրքը ժամանակի ,մարդկանց ,գիտության մասին է...Հեղինակը մասնագիտությամբ ֆիզիկոս է....Էյնշտեյնի երազները» կարճ  նկարագրություններ են երևակայական աշխարհների մասին ,ուր ժամանակը այնպես չի սահմանված ,ինչպես մեզ մոտ...աշխարհ ,ուր ժամանակը փակ շրջան է...պատճառն ու հետևանքը փոխվում են տեղերով...աշխարհ, որտեղ ժամանակը  ոչ թե քանակ է ,այլ որակ...
Մի ուրիշ աշխարհում  էլ  տեղ կա ,որտեղ ժամանակը չի շարժվում.սիրահարների և ծնողների աշխարհն է դա...
Վեպի հիմքում երազներ են ,որոնք ,իբր, տեսել է Էյնշտեյնը...
Հետաքրքիր է ,գրված է պարզ,բայց պոետիկ  ...կարդացվում է հեշտությամբ...)))


                                                    (())

Ժամանակը  պարզություն է,որը թույլ է տալիս տենել ,թե ով էր ճիշտ և ով ՝սխալ...


Յուրաքանչյուր ոք ,ով խրված  է ժամանակի մեջ, խրված  է  միայնության մեջ...

Յուրաքանչյուր ժամանակ իր ճշմարտությունն ունի ,բայց դրանք տարբեր ճշմարտություններ են ....

...Նա նախանձում էր մարդկանց ,որոնք ապրում են իրենց սեփական ժամանակի մեջ, կարող են վարվել այնպես ,ինչպես ցանկանում են ,առանց մտահոգվելու ապագայի մասին,չիմանալով  հետևանքներն իրենց գործողությունների...
Իսկ նա չի կարող գործել: Նա իներտ գազ է,ոգի, անհոգի պատյան:Նա կորցրել է անհատականությունը:Նա վտարված է ժամանակներից... 


Ոմանք արհամարհում են որոշումները ,մտածելով այսպես՝ « ինչ-որ լինելու է ՝կլինի»:Այդպիսի աշխարհում ինչպե՞ս պատասխան տաս արարքներիդ համար....Իսկ մյուսները կարծում են ,որ ցանկացած որոշում պետք է լինի մտածված և կատարման համար պարտադիր:Որ առանց հանձնառության ,վրա կհասնի  քաոս...


Ո՞ւմ է ավելի լավ այս ընդհատվող ժամանակում :Նրա՞ն ,ով տեսել է ապագան և ապրել է մի կյանք, թե՞ նրան , ով չի տեսել ապագան և չի սկսել ապրել...Կամ ,վերջապես ,նրա՞ն, ով շրջվել է ապագայից և ապրել երկու կյանք... 

Աշխարհում , որտեղ ժամանակը բացարձակ մեծություն է, կա  մի  ուրիշ աշխարհ ՝մխիթարություն պարգևող:Քանզի  մարդկանց շարժումն անկանխատեսելի է,  իսկ ժամանակի շարժումը՝ կանխատեսելի :Եթե մարդիկ   կասկածելի են , ապա ժամանակն անկասկած է:Եթե մարդիկ անձնատուր են լինում մտորումներին , ապա ժամանակը  առանց ետ նայելու առաջ է ձգտում ...և  ինչ-որ տեղ դրոշմվում է րոպեն...

Աշխարհում ,որտեղ ժամանակը  շրջան է, յուրաքանչյուր ձեռքսեղմում ,յուրաքանչյուր համբյուր ...ծնունդ ...բառ ճշգրտությամբ կրկնվում է,ինչպես կրկնվում է րոպեն ,երբ ընկերները դադարում են լինել ընկերներ ,և օրը, երբ փողի պատճառով ընտանիքներ են  քայքայվում  ու  ամուսնական վեճի մեջ նորից  հնչում են չար բառեր... պետի նախանձը կրկին  երազներ է  խորտակում   և խոստումները կրկին  չեն պահվում...

Ինչո՞ւ են բոլորը «գժված» արագությամբ:Քանի որ այս աշխարհում  մարդկանց համար,որոնք գտնվում են շարժման մեջ,ժամանակը դանդաղ է ընթանում:Եվ բոլորը շարժվում են մեծ արագությամբ,որպեսզի ժամանակ շահեն:

Աշխարհի ողբերգությունը նրանում չէ,որ բոլորը դժբախտ են ,խրված   վշտի   կամ ուրախության մեջ:Այս աշխարհի ողբերգությունը նրանում է ,որ բոլորը միայնակ են ...








Комментариев нет:

Отправить комментарий